՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հունվարի 11-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր
սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:
Գիտական գրադարանի տնօրեն, գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը
նշեց, որ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛
գրական ակումբն արդեն մեկ տարեկան է: Համացանցում բացվել է ՛՛Չորեքշաբթի՛՛,
՛՛Գրական ստուդիա՛՛ /ֆեյսբուք/, ՛՛Ստեղծագործում են ուսանողները՛՛,
՛՛Գրադարանի գրական ակումբ՛՛ /mankavarzh.do.am կայք/ՙ ՛՛Գիտական գրադարանի
առօրյա՛՛ /՛՛Հայ գենի հաղթանակ՛՛ կայք/ էջերը, որոնք ակումբի աշխատանքը
դարձրել են շատերի համար հասանելի և սիրելի: Մամուլը, հեռուստատեսությունը և
համացանցային կայքերը ևս անդրադարձել են ակումբի գործունեությանը
/՛՛Ազգ՛՛, ՛՛Կրթություն՛՛, ՛՛Մանկավարժական համալսարան՛՛, ՛՛9-րդ
հրաշալիք՛՛ թերթեր, Կանադահայ գրական հանդես, Հ 2, ՛՛Երկիր մեդիա՛՛
հեռուստաընկերություններ, ՛՛Հայ գենի հաղթանակը՛՛, armspu.am,
mankavarzh.do.am, tigranhayazn.do.am կայքեր/:
Ակումբի ամենամեծ
ձեռքբերումը 48 անդամների ստեղծագործություններն ընդգրկող ՛՛Չորեքշաբթի՛՛
ժողովածուն է, որ 2014 թվականի ընթացքում տպագրվելու է: Նա խոսեց նաև նոր
տարվա խնդիրների մասին: Նշեց, որ այս տարի ակումբի որոշ հանդիպումներ տեղի
կունենան հայ դասական գրողների ծննդավայրերում, տուն-թանգարաններում,
ակումբի անդամները կայցելեն զորամասեր, անպատճառ աշխատանք կտարվի պատմական
Հայաստան այցելելու ուղղությամբ:
Նոր ստեղծագործություններ
ներկայացրեցին Հովհաննես Բադալյանը, Լիանա Մանուկյանը, Վարսինե
Հայրապետյանը, Արմենուհի Սումբուլյանը, Հրաչյան, Էվելինա Միրզոյանը, Լիլիթ
Ավագյանը, Իշխան Բադալյանը: