՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻ՛՛ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Հունվարի 18-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր
սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:
Հանդիպումն սկսվեց նվիրատվություններով: Տիգրան ՊետրոսՅանցը մի ձեռագործ
նկար նվիրեց Տիգրանուհի Արշակյանին և նկարչական բարձրարժեք ալբոմ՝ ապագա
նկարիչ Գոռ Բակումյանին:
Հանդիպման հյուրեր էին բանաստեղծ
Հովհաննես Շանթը և լրագրող Արմանուշ Նիազյանը: Նրանք ՛՛Երկիր մեդիա՛՛
հեռուստաընկերության համար նկարահանել էին հաղորդում ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ակումբի 2013 թվականի սեպտեմբերյան հանդիպումներից մեկի ժամանակ: Եվ նրանց
պատրաստած նյութն անմիջապես ցուցադրվեց էկրանին բավականություն պատճառելով
հանդիպման մասնակիցներին:
Գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը էկրանի վրա ցուցադրեց ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի տպագրության պատրաստ ժողովածուն:
Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի
մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սիրանուշ Ստեփանյանը /հատկապես
ծափահարություններով ընդունվեց նրա ՛՛Լավ է լինելու՛՛ խիստ լավատեսական
բանաստեղծությունը/, Վահե Խալաֆյանը, Արարատ Խաչատրյանը, Տիգրանուհի
Արշակյանը, Սերինե Հովհաննիսյանը, Իշխան Բադալյանը /նաև կարդաց Մարինե
Բադալյանի ստեղծագործություններից մեկը/:
Տիգրան ՊետրոսՅանցը փոքրիկ դասախոսություն ներկայացրեց իր ՛՛Տիգրանական՛՛ շարք-պոեմի առիթով էկրանային ցուցադրության միջոցով:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը: