| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2014 » Март » 14 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
09:12 ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ |
Մարտի 8-ի տոնական օրը ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂ, ԼՐԱԳՐՈՂ, ԿԻՆՈՎԱՎԵՐԱԳՐՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՀԵՏ
Մարտի 8-ին, տոնական օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն
անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց օրվա հյուրին՝ գրող, լրագրող,
կինովավերագրող Հովհաննես Պապիկյանին, նշեց, որ նա ևս Մանկավարժականի
շրջանավարտ է: Աշխատանքային կենսագրությունն սկսել է Մանկավարժականի
բազմատիրաժ թերթում, անցել լրագրողի երկար ու հաղթանակներով լի ճանապարհ ու
ներկայում ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակն է:

Տիգրան
ՊետրոսՅանցը հյուրին ներկայացրեց ակումբի անդամ երեք տասնյակից ավելի
ստեղծագործող երիտասարդների՝ հանրապետության տարբեր բուհերի հայցորդների,
ուսանողների, դպրոցականների, երիտասարդների: Հովհաննես Պապիկյանը
խոսեց իր աշխատանքային գործունեության մասին, որի ընթացքում հանդիպել է
բազում Հայոց մեծերի հետ, իսկ ավելի ուշ այդ հանդիպումների արդյուքում
ֆիլմեր է նկարել նրանց մասին: Նա կոչ արեց երիտասարդ ստեղծագործողներին շատ
կարդալ, կարդալ հայրենի գրողներին, կարդալ համաշխարհային գրականության
մեծերին: Հանդիպման մասնակիցների մի մասին նա նվիրեց իր գրքերից:
Մասնակիցների համար ցուցադրվեց նրա սցենարով նկարահանված «Վազգեն Առաջին»
ֆիլմից հատված: Ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը Հովհաննես Պապիկյանին
նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:
Հանդիպման շարունակությունը կայացավ այլ դահլիճում, որտեղ մասնակիցները
դիտեցին «Երկիր Մեդիա՛՛ հեռուստատեսության «ԼՈՒՅՍԻ ԱՐԱՀԵՏՆԵՐ» ծրագրով
հենց այդ պահին հեռարձակվող հաղորդումը Տիգրան Պետրոսյանցի մասին:
Անակնկալով սկսվեց հանդիպման երրորդ՝ «Մշակութային լուսանցք» մասը:
Ակումբի անդամներ Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Գոռ Բակումյանը մասնակից բոլոր
աղջիկներին կանանց միջազգային օրվա առթիվ սպիտակ վարդեր նվիրեցին:
Այնուհետև բոլոր խոսակցությունները շարունակվեցին տոնի առթիվ բացված սեղանի
մոտ: Կենաց նվիրվեց Հայոց մայրերին: Ապա հայ բանաստեղծներից՝ Համո Սահյան,
Պարույր Սևակ ստեղծագործություններ կարդացին Արարատ Խաչատրյանը, Գայանե
Ասատրյանը, Նաիրա Շահինյանը:
Իրենց ստեղծագործություններից կարդացին Անի
Մարգարյանը, Հրաչյան, Արարատ Խաչատրյանը, Իշխան Բադալյանը: Ակումբի անդամ
Տիգրանուհի Արշակյանի «Մեկ, երկու, երեք» ստեղծագործությունը կարդաց
Շուշանիկ Նահապետյանը, ապա 11-րդ դասարանցի քույրեր Նենսի և Նանա
Մկրտչյանները բեմադրեցին նույն հեղինակի մանրապատումներից մեկը: Անի
Մարգարյանը կատարեց իր բառերով գրված երեք երգ, որոնց կատարումն ուղեկցվեց
պարով, տեղում արված դիմանկարների շարքը ցուցադրեց Գոռ Բակումյանը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|
|
Просмотров: 636 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/3 |
|
|
| Օրացուց |
| « Март 2014 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | | 1 | 2 | | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | | 31 | |
|