Ինձ
համար մեծագույն պատիվ էր, Սուսաննա ջան, ճանաչել որդուդ` Շահենին: Ուրախ
եմ, որ ունես Շահեն որդի ու նա իմ վրա բացառիկ լուրջ, ձգտում ունեցող
մարդու տպավորություն թողեց: Իմ դռները միշտ բաց կլինեն Շահենի առաջ, նրա
հետ ես դեռ երկար ճանապարհ եմ գծագրելու Հայաստանում: Կեցցեք երկուսով էլ:
Ձեր բարեկամ` Տիգրան ՊետրոսՅանց ՀԳ. Շատ շնորհակալ եմ նաև գրառմանդ և լուսանկարի համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ: Այսօր
2014 թվականի մարտի հինգն է. օր, որ մեզ համար նշանավորվեց մի
կարևոր,շրջադարձային իրադարձությամբ ... Իմ կյանքի կարևորագույն հավատամքն
ու կարգախոսն է փաստացի գործելը, ինչի երջանիկ ականատեսը ես եղա այսօր.
հարգարժան պարոն Պետրոսյանցը, իմանալով,
որ իմ որդին՝ Շահենը, պատմության մեծ սիրահար է և մշտապես հետևում է իր
կողմից զետեղվող տեղեկատվությանը, առաջարկեց մեզ անձամբ հանդիպել: Մենք
արժանացանք չափազանց ջերմ, անմիջական ընդունելության: Պարոն Պետրոսյանցի՝
իմ որդուն տրամադրած մի քանի րոպեներն այնքան իմաստալից և խրատական էին,
որ, կարծում եմ, դրանք բազմիցս կհիշեցնեն իրենց մասին՝ Շահենի կյանքի
քառուղիներում: Այդ հաճելի հանդիպումն ավարտվեց պարոն Պետրոսյանցի
հեղինակած << 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ >> գրքի
ընծայումով: Այսօրվա հանդիպումն ինձ համար նշանավորնեց՝ որպես
դաստիարակչական, մարդասիրական և ազգանվեր մի գործ, քանզի այդքա՜ն բազմազբաղ
առօրյա ունեցող մարդ
... Читать дальше »
Ուկրաինայի ազգային ասամբլեայի գործադիր
կոմիտեի (УНА-УНСО) ղեկավար Միկոլո Կարպյուկը ադրբեջանական Վեստի.ազ
լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ ինքն անձամբ, ադրբեջանի
կողմից չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, սակայն իրենց կազմակերպության
մեծ թվով կամավորներ եղել են ռազմաճակատում: Վերջինս ասել է, որ պատերազմի
վերսկման դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանին`
«վերականգնելու նրա տարածքային ամբողջականությունը»:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը Panorama.am-ի
հետ զրույցում, այս առնչությամբ նշեց, որ ուսումնասիրել է «УНА-УНСО»-ի
թեման ու ասաց, որ այդ կազմակերպության անդամներին, որոնց ավելի շատ
ընդունված է ասել բենդերներ, հայ կամավորականները ծանոթ են ղարաբաղյան
պատերազմից:
«Այդ կազմակերպության մի խումբ անդամներ, Ադրբեջանի կողմից մարտնչել են
հայկական ուժերի դեմ և նրանք այդ մասին բացահայտ խոստովանում են:
2000-ականներին լույս է տեսել նրանց ղեկավարներից մեկի գիրքը, որում
վերջինս անդրադարձել է նաև Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններին
և իրենց կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությանը:
Մի հետաքրքիր պատմություն կա, որ տեղ է գտել այդ գրքում: Դրա հեղինակը
գրում է, որ Հայաստան են եկել այն ժամանակ, երբ իրենց կազմակերպության
անդամ հանդիսացող օդաչուն գերության մեջ է եղել ու եկել են պայմանավորվել
վերջինիս հետ վերադարձման հարցում: Իր տպավորությունները հանձնելով
թղթին`գրքի հեղինակը նշել է, որ այն տրամադրվածությունը, որն ունեցել են
հայերը պատերազմում, կարող էր նրանց թույլ տալ հասնել մինչև Բաքու»,- նշեց
Հ. Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, գրքի հեղինակը նաև ասել է, որ շատ դժվար է կռվել հայերի
դեմ ու չարժի հայերի դեմ կոնֆլիկտի մեջ մտնել. վերջինս նաև հաշվի է առել
այն հանգամանքը, որ իրենց կազմակերպության անդամները Վրաստանի կողմից
պատերազմ էլ են նաև Աբխազիայի հետ ու մեծ կորուստներ են ունեցել հատկապես
Աբխազիայի հայկական ջոկատների հետ մարտերի ժամանակ:
Ըստ փորձագետի, «УНА-УНСО»-ի ներկայացուցիչները պատերազմին հիմնականում երկու պատճառով են մասնակցել:... Читать дальше »
Քիչ առաջ ռուսական ՎԵՍՏԻ-24 ալիքը ցուցադրեց <Կովկասից գտած> այս
թասը, անվանելով հունական, բայց կարծում եմ, որ թասը ունի հայկական ծագում: Սուրիկ Ասմարյան
Ճիշտ
ես, Սուրիկ ջան: Սա այն բազում հայկական հարստություններից մեկն է /նայիր
ու համեմատիր Երզնկայի թանգարանում պահվող Արարատյան /Հայկական/
ժամանակաշրջանի արծաթյա պտյակի հետ/, որ թալանել ու տարել են խորհրդային հնագետ-պատմաբանները
Հովսեփ Օրբելու /ռեժիմին ծառայող հարյուրավոր այլ հայերի նման
միամիտ-միամիտ կարծում էր, որ եղբայր երկրում հայկական հազարամյա մշակույթ
են ներկայացնում/, Բորիս Պիատրովսկու /այ սա գիտեր ինչ է անում և ինչու է
թալանում հայկական մշակույթը/ գլխավորությամբ: Ու հիմա ՛՛իրավունք՛՛ ունեն
հայտարարելու այս առարկայի չեզոք պատկանելությունը՝ կովկասյան անիմաստ
անունով:
Իմ կյանք Վազգեն Սարգսյանը մուտք է գործել, ոչ որպես արյունակից բարեկամ:
Նրա և իմ տոհմերն ուրիշ էին, ուրիշ էին մեր ծնված վայրերը: Ես ՊետրոսՅանց
էի, Նա՝ Սարգսյան: Այնպես որ խոսք կարող է
լինել միայն այն միավորող գործի մասին, որ կատարվում էր մեր երկրում
անկախության փշոտ ճանապարհ տանող 1988-1990 թվականներին: Խնդիրը բնավ այն
չէ, թե այսօր բանակաշինությանն ու Հաղթանակին քանի տեր է հավակնություն
ներկայացնում, խնդիրն ինձ համար անքննելի է. Հայոց բանակի ստեղծման ու
կայացման, Հայոց Հաղթանակի ու Երկրորդ Հանրապետության կայացման համար մեր
ազգը Վազգենին է պարտական:
Այս մտածողությամբ էլ 2001 թվականի վերջին և
ուղիղ 2002 թվականի հունվարի մեկին տպագրված իմ և Հայկ Խաչատրյանի
«Հայկազունք» գրքի կազմը ձևավորելիս կամեցա, որ կազմին պատկերված Հայոց
մեծերի շարքում Վազգեն Սարգսյանի նկարը լինի գրքի եզրակողին: Այդ տարվա
ապրիլին Արթուր Բախտամյանի հեղինակային «Գիշերային ճեպընթաց» հաղորդման
ժամանակ նրա ինձ տրված հարցին «...իսկ ինչու եք Վազգեն Սարգսյանի նկարը
դրել գրքի եզրակողին» հնչել է իմ հետևյալ պատասխանը. «Կանցնեն տարիներ,
500-1000 տարի, մեր օրերից կհիշվի մեկ-երկու անուն, մեկը մշտապես կլինի
Վազգեն Սարգսյանի անունը ու դրա համար նկարը դրվել է գրքի եզրակողին, որ
գիրքն ինչ վիճակով էլ դրվի՝ Վազգեն Սարգսյանի պատկերը մշտապես երևա»:
Ես այդ համոզմամբ էլ ապրել ու ապրում եմ և հավատացած եմ, որ մեր բոլոր
հաջորդ դարերում էլ Առաջին Հանրապետության կերտիչ Արամ Մանուկյանի կողքին
Երկրորդ Հանրապետության կերտիչ կհիշվի Վազգեն Սարգսյանը:
Տիգրան ՊետրոսՅանց 05.03.2014
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏՔԵՐԻՑ
«Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան
խաղաղություն չի ուզում, որքա
... Читать дальше »
ՀԱՐՑ: ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ: Բարև Ձեզ, պարոն Պետրոսյանց: Ներեցեք,որ անհանգստացնում եմ, սակայն ինձ
շատ է հետաքրքրում Երևանի տարիքի վերաբերյալ հարցը. խնդրում եմ, մեկ անգամ
էլ հստակեցրեք՝ Երևանը քանի տարեկան է և ինչու դրա մասին հայտնի չէ
հասարակության լայն շրջանակներին. նախապես շնորհակալություն:
ՊԱՏԱՍԽԱՆ: ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ: Բարի երեկո, Սուսաննա: Երեկ թռուցիկ մի քանի տող գրել էի,
որը այնուամենայնիվ սպառիչ չէր: Մանրամասնեմ: Արզնիի ձորից մինչև ներկայիս
Երևանյան լիճը եղած Հրազդանի ձորի քարանձավներից հնագետները շուրջ հարյուր
տարի գտել-հայտնաբերել են քարե գործիքներ, կենցաղային այլ առարկաներ,
որոնց տարիքն անգամ խորհրդային տարիների դասագրքերում գնահատվում էր շուրջ
100.000 տարի: Այսօրվա հնարավորությունները /իզոտոպային ճշտումներ/ այդ
առարկաների տարիքը առաջ են տանում մինչև 1.000.000 տարի: Ահա քեզ մի
անհասկանալի վիճակ, երբ գիտնականները հակասում են իրենց, հակասում են մինչ
այժմ ընդունված կարծրատիպերին: Ես նրանց նշած միլիոն տարվան գումարում եմ
ևս այդքան տարի, քանի որ գործիք պատրաստելու համար նախամարդը պիտի
միլիոնավոր տարիներ փորձեր այն պատրաստելու միջոցները և գար դրանք
պատրաստելու եղանակներին ու ձևին: Այս հարցը պարզեցինք: Գանք նրան թե ինչու
Երևանը 1968 թվականին հայտարարվեց 2750 տարեկան, իսկ անցյալ տարի
ինքնահոսով դարձավ 2795 տարեկան: Մենք ապրում էինք մի համահարթեցնող
երկրում, որ մարդկության լավագույն պատմությունների թշնամի էր: Եվ այդ
երկրում ինչպես կարող էր հայ ժողովուրդն ավելի հին լինել, քան չուկչին ու
պատմություն չունեցող կովկասի թաթարը, բայց նաև չէին կարող անցնել Արգիշտիի
արձանագրության կողքով և մեզ նվիրեցին այդ 2750 տարեկան քաղաքի
փայաբաժինը: Հիմա անկախ երկիր ենք, բայց անկախ չեն մեր պատմաբանները, որոնք
հայ ժողովրդի համար ավելի վտանգավոր են քան թուրքական ''չուման'': Չէ որ
նրանք կոչում ու պատիվ ստացել են հարազատ ազգի պատմությունը կեղծելու
հաշվին և ինչպես դրանից հրաժարվեն: Իսկ մի քիչ մեր զայրույթը մեղմելու
համար հայտարարում են, որ Երևանը հիմա էլ 6000 տարեկան է: Սա ևս թշնամական
կեղծիք է: Այն նկարը, որ դու տեղադրել էիր, Շենգավիթ բնակավայրից էր իրկլոր
շինություններով: Այդ կառույցների ներքին տարիքը կարող է 8000-9000 տարի
լինել, իսկ վերին տարիքը` 14.000-15.000 տարի: Սա էլ հայ ''անկախ''
պատմաբանների ''փայաբաժինը''... Մի ճշտում էլ անեմ: Քաղաք-բնակավայր-շեն
կառուցելու ու քարանձավից այդտեղ տեղափոխվելու և ապրելու համար 1-2 միլիոն
տարվա ժամանակ ու փորձեր էին պետք: Հիմա հասկանում ես ինչու էի գրել, որ
չդառնաս կեղծիքի տարածող: Ներիր, որ այսքան երկար ստացվեց:
3500-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐԸ ՀԱՅՏՆԻ Է ՀՊՄՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ԻՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ Է
Ուղիղ երկու օր առաջ ես ունեի ընդամենը 3400 ''ֆեյսբուքյան'' ընկեր:
Նախորդ օրը` մարտի 2-ի 24.00-ից կես ժամ առաջ իմ ընկերների թիվը հատեց
հոբելյանական 3500-ի սահմանը: Այդ ընկերը դարձել է ՀՊՄՀ ուսանողուհի, լոռեցի Իննա Մկրտչյանը: Շնորհավորում եմ Իննային: Նա կստանա իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գիրքը:
Քիչ
առաջ ընկերության առաջարկն ընդունեց ու ՛՛Ֆեյսբուքում՛՛ իմ 3400-րդ ընկերը
դարձավ ՛՛Իրավունք՛՛ թերթի խմբագիր, իրական կյանքում իմ հին ընկեր
Հովհաննես Գալաջյանը: Շնորհավորում եմ Հովհաննեսին, քանզի ընկերության նորացման հետ նա արժանացավ /ինչպես իր 33 նախորդները/ իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքին: Հովհաննես ջան, երբ անցնես Մանկավարժական համալսարանի կողքով, մտիր մի քանի րոպեով և քեզ հետ տար իմ, բայց արդեն քո գիրքը:
Հարգանքով Տիգրան ՊետրոսՅանց 28.02.2014 թ. Իմ հեռախոսահամարը՝ 055.260351:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՄԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ
Մարտի 1-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբն անցկացրեց իր
հերթական հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց
ակումբի նոր անդամներին՝ ՀՊՄՀ ուսանողներ Թագուհի Պետրոսյանին /կենսաբան,
4-րդ կուրս/, Լուսինե Մելիքյանին /զինվորական հոգեբան, 2-րդ կուրս/, Միշա
Թադևոսյանին /հոգեբան, 1-ին կուրս/:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց օրվա հյուրին՝ բանաստեղծուհի Մարինե Հայրապետյանին, նշեց, որ նա ևս Մանկավարժականի շրջանավարտ է:
Մարինե Հայրապետյանը խոսեց իր ստեղծագործական աշխատանքի մասին և հանդիպման
քսանից ավելի մասնակիցներին նվիրեց 2013 թ-ին հրատարակած ՛՛Արևը կապույտի
մեջ՛՛ բանաստեղծությունների անդրանիկ գիրքը՝ հեղինակային ստորագրությամբ:
Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Հրաչյան /Ժորա Հակոբյան/,
Արմենուհի Սումբուլյանը, Վարսինե Հայրապետյանը, Արարատ Խաչատրյանը, Միշա
Թադևոսյանը, Թագուհի Պետրոսյանը, Իշխան Բադալյանը: Տիգրան ՊետրոսՅանցը
կարդաց Վարսինե Հայրապետյանի ՛՛Արցախ՛՛ բանաստեղծությունը:
Գրական
լուսանցք բաժնում Տաթև Պիչոյանը Հրաչյայի ձայնակցությամբ կատարեց
՛՛Զինվորի երգը՛՛, Հրաչյան կատարեց Ալեքսեյ Հեքիմյանի ՛՛Այգեպան՛՛ երգը,
Անի Մարգարյանը իր ՛՛Ձոն հայոց բանակին՛՛ երգը, որի կատարումն ուղեկցվեց
նաև պարով:
Փետրվարի
22-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբն անցկացրեց իր
հերթական հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակուբի նոր անդամներին՝ Երևանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Կարեյանին և ՀՀ ոստիկանության ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Շահինյանին:
Տիգրան ՊետրոսՅանցը
խոսեց գեղանկարիչ Վահան Ղարիբյանի արվեստանոց կատարած այցելության մասին:
Էկրանին ցուցադրվեցին գեղանկարչի մի շարք նկարներ, որոնց մասին տրվեցին
պատմական հանգամանալից բացատրություններ:
Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Տիգրանուհի Արշակյանը, Գոռ Բակումյանը, Անի Մարգարյանը, Մելինե Սիմոնյանը, Նանա Մկրտչյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Իշխան Բադալյանը:
Գրական լուսանցք բաժնում Նաիրա Շահինյանը, Արարատ Խաչատրյանը կարդացին Համո Սահյանի բանաստեղծություններից, Գոռ Բակումյանը ներկայացրեց տեղում կատարած Մարիամի, Տիգրանուհու, Սերինեի, Տաթևի, Նանայի, Նաիրայի, Անիի դիմանկարները: Անի Մարգարյանը քրոջ՝ Տիգրանուհու մասնակցությամբ կատարեց իր երգերից մեկը և Մուրադ Մշեցու ՛՛Արծիվ սլացիր՛՛ երգը, որոնց կատարումն ուղեկցվեց նաև պարով:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
գիտական գրադարանում շարունակական աշխատանք է տարվում հայրենասիրական
դաստիարակության ուղղությամբ: Ներկայացվում են հայ ժողովրդի կյանքում դարակազմիկ անձերի կենսագրությունները, պրոպագանդվում են նրանց նվիրված գրքերը: Հերթական ցուցադրությունը նվիրված է ֆիդայական շարժման վերջին առաջնորդ Անդրանիկ Զորավարին:
՛՛Անդրանիկ Զորավար. 25.02.1865՛՛ ցուցահանդեսում ներկայացված են Հրաչիկ
Սիմոնյանի ՛՛Անդրանիկի ժամանակը՛՛ երկհատորյակը, Համբարձում Կարապետյանի
՛՛Անդրանիկ՛՛ եռահատորյակը, Ծատուր Աղայանի ՛՛Անդրանիկը և իր ժամանակը՛՛
/ռուսերեն/, Գեղամ Ղարիբջանյանի ՛՛Ժողովրդական հերոս Անդրանիկ՛՛ /ռուսերեն/
և այլ մենագրություններ: Ներկայացված են Հայաստանի Հանրագիտարանի 13, 4, 2
հատորանոց հրատարակությունների, Տիգրան ՊետրոսՅանցի ՛՛1000 հայազգի
գեներալներ, ծովակալներ՛՛, ՛՛200 հայ զորավարներ՛՛ հանրագիտարանների
Անդրանիկ Օզանյանին նվիրված հոդվածները: Ցուցադրության են դրված Անդրանիկ
Զորավարի ՛՛Մարտական հրահանգներ՛՛, ՛՛Առաքելոց վանքի կռիվը՛՛ գրքերը:
Ցուցահանդեսի կարևորագույն տարրերից են 1916 թ-ի փետրվարի 26-ին Թիֆլիսից
Անդրանիկ Զորավարին գրված ՀՅԴ կուսակցության հայտնի գործիչ Խաչատուր
Կարճիկյանի նամակի բնագիրը, հայ մեծագույն հայրենասեր-բանաստեղծ Հովհաննես
Շիրազի 1962 թ-ին գրած ՛՛Ելավ Անդրանիկ...՛՛ բառերով սկսվող և 1963 թ-ին
գրած ՛՛Անդրանիկի սուրը՛՛ բանաստեղծությունների բնագրերը, 1962 թ-ին
Անդրանիկի մասին հայ մեծագույն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի կարծիքի
բնագիրը /պատկանում են Տիգրան ՊետրոսՅանցին/:
Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
ՀԳ. Մի փոքրիկ հուշ հայ ազգի երկու մեծերի մասին: Ամենայն Հայոց բանաստեղծ
Հովհաննես Թ
... Читать дальше »