ՈՐԴՈՒՍ` ՀՐԱՉՅԱՅԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
Բանդերականները ղարաբաղյան ճակատում.
Նրանք պատրաստ են վերադառնալ
Ուկրաինայի ազգային ասամբլեայի գործադիր
կոմիտեի (УНА-УНСО) ղեկավար Միկոլո Կարպյուկը ադրբեջանական Վեստի.ազ
լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ ինքն անձամբ, ադրբեջանի
կողմից չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, սակայն իրենց կազմակերպության
մեծ թվով կամավորներ եղել են ռազմաճակատում: Վերջինս ասել է, որ պատերազմի
վերսկման դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանին`
«վերականգնելու նրա տարածքային ամբողջականությունը»:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը Panorama.am-ի
հետ զրույցում, այս առնչությամբ նշեց, որ ուսումնասիրել է «УНА-УНСО»-ի
թեման ու ասաց, որ այդ կազմակերպության անդամներին, որոնց ավելի շատ
ընդունված է ասել բենդերներ, հայ կամավորականները ծանոթ են ղարաբաղյան
պատերազմից:
«Այդ կազմակերպության մի խումբ անդամներ, Ադրբեջանի կողմից մարտնչել են
հայկական ուժերի դեմ և նրանք այդ մասին բացահայտ խոստովանում են:
2000-ականներին լույս է տեսել նրանց ղեկավարներից մեկի գիրքը, որում
վերջինս անդրադարձել է նաև Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններին
և իրենց կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությանը:
Մի հետաքրքիր պատմություն կա, որ տեղ է գտել այդ գրքում: Դրա հեղինակը
գրում է, որ Հայաստան են եկել այն ժամանակ, երբ իրենց կազմակերպության
անդամ հանդիսացող օդաչուն գերության մեջ է եղել ու եկել են պայմանավորվել
վերջինիս հետ վերադարձման հարցում: Իր տպավորությունները հանձնելով
թղթին`գրքի հեղինակը նշել է, որ այն տրամադրվածությունը, որն ունեցել են
հայերը պատերազմում, կարող էր նրանց թույլ տալ հասնել մինչև Բաքու»,- նշեց
Հ. Պետրոսյանցը:
Նրա խոսքերով, գրքի հեղինակը նաև ասել է, որ շատ դժվար է կռվել հայերի
դեմ ու չարժի հայերի դեմ կոնֆլիկտի մեջ մտնել. վերջինս նաև հաշվի է առել
այն հանգամանքը, որ իրենց կազմակերպության անդամները Վրաստանի կողմից
պատերազմ էլ են նաև Աբխազիայի հետ ու մեծ կորուստներ են ունեցել հատկապես
Աբխազիայի հայկական ջոկատների հետ մարտերի ժամանակ:
Ըստ փորձագետի, «УНА-УНСО»-ի ներկայացուցիչները պատերազմին հիմնականում երկու պատճառով են մասնակցել:
«Առաջինը, հաշվի առնելով Ադրբեջանի վճարած բավականին մեծ գումարները և
երկրորդ, որ նրանց կազմակերպության կանոնադրությունը սահմանում է, որ իրենց
գործունեությունն ուղղված է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ: Ընդ
որում` նույն կանոնադրությունը սահմանում է, որ կազմակերպությանը կարող են
անդամակցել այն քաղաքացիները, ովքեր որևէ թեժ կետում մասնակցել են ռազմական
գործողությունների»,- ասաց ռազմական փորձագետը:
Իսկ թե ինչ ճակատագիր կունենա հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջան
վերադարձող վարձկանները, Հ. Պետրոսյանցը նշեց, որ ամենից լավ այդ մասին
գիտեն հենց բանդերականները:
http://www.panorama.am/am/region/2014/03/05/petrosyanc-hovhannisyan/?fb_action_ids=606604266080664&fb_action_types=og.likes&action_object_map=[672784856119784]&action_type_map=[%22og.likes%22]&action_ref_map=[%22.UxcHaCaRVfs.like%22]
|