Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:59
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Март » 14
ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԳԻՐ
ՓՈՐՁԵՐԻ 3-ՐԴ
Լուսանկարային ռեպորտաժ




Կարդում է Սուսաննան



Արսեն Պապիկյանը մտածում է...




Արևիկը և Շուշանիկը



Լիանան, ՊետրոսՅանցը, Արմենուհին

Համաբուհական ասմունքի փառատոնի փորձերը շարունակվում են:

Просмотров: 928 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2014 | Комментарии (0)

ՎԵՐՋ ՏՎԵՔ ԱՅԼԱՆՎԻՐՈՒՄՆԵՐԻՆ



Զարմանալի եզրակացություններ են պտտեցվում ֆեյսբուքում Խեթուսա քաղաքի լուսանկարի առիթով. ՛՛պերուական տիպ՛՛, ՛՛խեթերը, որ հետո են եկել՛՛... Պետք չէ մեր պատմությունը այլակերպել ու այլանվիրումներով այլանվիրել ու հետո տնքալ, թե ինչու են այդ օտար-օտար պատմաբան-գիտնականները մեզ մեր իրական պատմությունից զրկում: Ամենավառ օրինակը հենց մենք ենք ու մենք ենք ուրիշներին տարակարծիք մտքերի մեջ գցում: Այս քաղաքի պարագային գործել է նույն ժողովրդի կառուցողական տարաժամանակյա սկզբունքը, ամենահները կառուցել են իրենց հասանելի, նրանց հաջորդները՝ իրենց հասանելի, ավելի երիտասարդները՝ իրենց ու նոր ժամանակներին հասանելի եղանակներով: Չեն եղել նախկիններ ու առավել ևս հետո եկած ազգեր: Այս տարածաշրջանում ապրել է մեկ ծագումի ազգ՝ աշխարհագրական տարբեր հատվածներում այդ տարածքին հատուկ շինարարական արվեստով: Խոսքը վերաբերում է ՀԱՅ ազգին, այս տարածաշրջանի գերակա /դոմինանտ/ ազգին: Իսկ ՛՛չհասկացողների՛՛ համար էլ ասեմ, որ վրացիները հենց այնպես չեն մեզ անվանում սոմԽԵԹԻ...

Տիգրան ՊետրոսՅանց



ՀՊՄՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
«ԱՍՊԵՏԱՑ ՓԱՌՔ» ՇՔԱՆՇԱՆՈՎ


Մարտի 12-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցին, ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում իրականացրած աշխատանքների համար,



հանձնվեցին ՀՀ «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» հասարակական կազմակերպության բարձրագույն «Ասպետաց փառք» շքանշանը և պատվոգիր:



Հանդիսությանը մասնակցում էին և ողջունեցին ակադեմիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային գիտական ակադեմիայի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Արթուր Գևորգյանը, ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, Ասպետաց ակադեմիայի գեներալ-մայոր Աղաբեկ Խաչատրյանը, այլ ներկայացուցիչներ, գուսաններ Ալմաստը և Հայկազունը:



Հավաքի ժամանակ ներկայացվեցին նաև Արթուր Գևորգյանի հեղինակած և Մոսկվայում ռուսերեն լեզվով հրատարակված երեք գրքերը, որոնցից երեքական օրինակ հեղինակը նվիրեց Մանկավարժականի գրադարանին:

Просмотров: 618 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2014 | Комментарии (0)

ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԵՐԸ


Համաբուհական ասմունքի փառատոնին ներկայացվող ստեղծագործություններն արդեն ընտրվել են, ինչպես նաև հայտնի են դրանք կատարող ուսանողները:




Գործերի ընտրությունը կատարել են հենց ուսանող-ասմունքողները: Ընտրվել են Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայ-սլավոնական համալսարանի, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, ՄԱՆՑ համալսարանի ուսանողների, 11-րդ դասարանի աշակերտների գործեր, ասմունքողները հիմնականում Մանկավարժական համալսարանից են:
Մարտի 11-ից սկսվել են փորձերը:



Լուսանկարային այս փունջը կատարվել է փորձերի առաջին երկու օրերին:

Просмотров: 631 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2014 | Комментарии (0)

3600-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐԸ ՀԱՅՏՆԻ Է
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆՆ Է



Քիչ առաջ իմ ընկերների թիվը հատեց 3600-ի սահմանը:
Այդ ընկերը դարձավ Հայոց բանակի զինվոր Արթուր Սահակյանը:
Շնորհավորում եմ Արթուրին:
Նա թվով 36-րդն է, որ կստանա իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գիրքը:
Արթուր, խնդրիր հարազատներիցդ որևէ մեկին, գա և ստանա քո պարգև-գիրքը և փոխանցի քեզ:


Տիգրան ՊետրոսՅանց


ԻՄ ԿՌԻՎԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

/ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ
hayagitaran.info
Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, աստղագետ, ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանի հետ... /


...Նույն տեսական սխալի տիաժավորումն է: Այս հեղինակը բացառիկ մոտ է պատկերային մտածողության վերլուծությանը, բայց և բացառիկ հեռու դրանց ստեղծման ժամանակի հասկացողությունից: Հայկական ժայռապատկերների ստեղծման ներքին տարիքը 15-14-րդ հազարամյակներն են, վերին տարիքը` անսահմանություն /նվազագույնը` 30-րդ հազարամյակ/: Գործել ու գործում է ''տեսնես ուշիշները ինչ կմտածեն'' հիվանդ սկզբունքը: Իսկ ուրշները /լուրջ-լուրջ պատնաբաններ ու ազգաբաններ/ երբ կեղծում են մեր պատմությունը նայում են մեր աչքերին, լավագույնս մեջ են բերում հենց մեր տիրաժավորած կեղծիքը, իսկ առավելաբար թքած ունեն իսկական գիտության վրա...

Տիգրան ՊետրոսՅանց

09.03.2014


ՀՊՄՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԵՎ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ
ՀԱՄԱՏԵՂ ԱՍՄՈՒՆՔԻ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ



Այս տարվա ասմունքի փառատոնը երրորդն է և կազմակերպվելու է այլ ձևաչափով: Համալսարանի գիտական ընկերության հետ փառատոնի մասնակից է դարձել նաև ՀՊՄՀ գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբը: Եվ հենց վերջինիս առաջարկով բացի Մանկավարժականի ստեղծագործող ուսանողների գործերից մրցույթում ներառվելու են նաև այլ բուհերի ուսանողների ստեղծագործություններ: Դրանով փառատոնը դուրս է գալիս Մանկավարժականի սահմաններից և վերածվում է համաբուհականի: Այդ առումով մրցութային ժյուրին ևս պիտի ընդլայնվի: Եվ դրանում ընդգրկվելու համար առաջարկներ են արվել տարբեր գրողների ու մտավորականների:



Առաջիններից մեկը արձագանքեց բանաստեղծ, նկարիչ, «Մշակույթի հայկական ֆոնդի» նախագահ Արևշատ Ավագյանը:



Մարտի 10-ին համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցի հրավերով նրա հետ հանդիպումը կայացավ համալսարանի գիտական գրադարանում:
Ասմունքի հանձնախմբի պատասխանատու, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանողուհի Արմենուհի Սումբուլյանը հյուրին ներկայացրեց մրցույթ-փառատոնի մանրամասները:

Просмотров: 607 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2014 | Комментарии (0)

Մարտի 8-ի տոնական օրը
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐՈՂ, ԼՐԱԳՐՈՂ, ԿԻՆՈՎԱՎԵՐԱԳՐՈՂ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՀԵՏ




Մարտի 8-ին, տոնական օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:




Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց օրվա հյուրին՝ գրող, լրագրող, կինովավերագրող Հովհաննես Պապիկյանին, նշեց, որ նա ևս Մանկավարժականի շրջանավարտ է: Աշխատանքային կենսագրությունն սկսել է Մանկավարժականի բազմատիրաժ թերթում, անցել լրագրողի երկար ու հաղթանակներով լի ճանապարհ ու ներկայում ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի խոսնակն է:



Տիգրան ՊետրոսՅանցը հյուրին ներկայացրեց ակումբի անդամ երեք տասնյակից ավելի ստեղծագործող երիտասարդների՝ հանրապետության տարբեր բուհերի հայցորդների, ուսանողների, դպրոցականների, երիտասարդների:

Հովհաննես Պապիկյանը խոսեց իր աշխատանքային գործունեության մասին, որի ընթացքում հանդիպել է բազում Հայոց մեծերի հետ, իսկ ավելի ուշ այդ հանդիպումների արդյուքում ֆիլմեր է նկարել նրանց մասին: Նա կոչ արեց երիտասարդ ստեղծագործողներին շատ կարդալ, կարդալ հայրենի գրողներին, կարդալ համաշխարհային գրականության մեծերին: Հանդիպման մասնակիցների մի մասին նա նվիրեց իր գրքերից: Մասնակիցների համար ցուցադրվեց նրա սցենարով նկարահանված «Վազգեն Առաջին» ֆիլմից հատված: Ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը Հովհաննես Պապիկյանին նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:



Հանդիպման շարունակությունը կայացավ այլ դահլիճում, որտեղ մասնակիցները դիտեցին «Երկիր Մեդիա՛՛ հեռուստատեսության «ԼՈՒՅՍԻ ԱՐԱՀԵՏՆԵՐ» ծրագրով հենց այդ պահին հեռարձակվող հաղորդումը Տիգրան Պետրոսյանցի մասին:

Просмотров: 602 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2014 | Комментарии (0)

ԻՄ ՊԱՇՏԵԼԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐ
տատիկներ, մայրիկներ, քույրիկներ, օրիորդներ և օրիորդիկներ



Այս արևի տակ դուք ամենալավն եք, աշխարհում ձեր նման միակն եք ու անփոխարինելին` տիկնայք փափկասունք Հայոց աշխարհի:

Հպարտացեք ձեր աշխարհ բերած առյուծասիրտ որդիներով ու դուստրերով, որ հայոց գենի հաղթական կռիվը մղեցին և Արևի տակ ապահովեցին Հայոց պետականության առմիշտ ներկայությունը:
Հպարտացեք ձեր ծնած որդիներով, որ այսօր և միշտ պահելու են Հայոց տան սահմանների անառիկությունը:
Հպարտացեք ձեր դուստրերի խոհեմությամբ, նրանց ափերի մեջ են մեր վաղվա օրվա հունդերը:
Հպարտացեք ձեր անհուն սիրով, որով կանգուն է և միշտ կանգուն կմնա մեր Հայրենիք Հայաստանը:
Հիշեք` հարատևում է միայն այն Հայրենիքը, որի համար մեռնելու պատրաստ որդիներ կան:
Ամբողջ հոգով շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի առթիվ: Ցանկանում եմ, որ ձեր սրտերում ապրի անսահման սերը, գարնան նրբագեղ ծաղիկների պես միշտ եղեք քնքուշ, գեղեցիկ, հմայիչ, ջերմ ու ցանկալի:


Հայ տղամարդու հավերժ սիրով առ ձեզ
Տիգրան ՊետրոսՅանց


08.03.2014

Просмотров: 696 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2014 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Март 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz