ՀՊՄՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
«ԱՍՊԵՏԱՑ ՓԱՌՔ» ՇՔԱՆՇԱՆՈՎ
Մարտի 12-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցին, ռազմահայրենասիրական
դաստիարակության բնագավառում իրականացրած աշխատանքների համար,
հանձնվեցին
ՀՀ «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» հասարակական
կազմակերպության բարձրագույն «Ասպետաց փառք» շքանշանը և պատվոգիր:
Հանդիսությանը մասնակցում էին և ողջունեցին ակադեմիայի ղեկավար,
գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, Ռուսաստանի Դաշնության Ազգային
անվտանգության հիմնախնդիրների միջազգային գիտական ակադեմիայի նախագահի
տեղակալ, գեներալ-գնդապետ Արթուր Գևորգյանը, ՀՀ ոստիկանության
գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, Ասպետաց ակադեմիայի գեներալ-մայոր Աղաբեկ
Խաչատրյանը, այլ ներկայացուցիչներ, գուսաններ Ալմաստը և Հայկազունը:
Հավաքի ժամանակ ներկայացվեցին նաև Արթուր Գևորգյանի հեղինակած և Մոսկվայում
ռուսերեն լեզվով հրատարակված երեք գրքերը, որոնցից երեքական օրինակ
հեղինակը նվիրեց Մանկավարժականի գրադարանին: