ԻՄ ԼԱՎ ԲԱՐԵԿԱՄ, ԸՆԿԵՐ ՈՒ ԳՐՉԱԿԻՑ
 
 Ջերմորեն շնորհավորում եմ 70-ամյակդ:
 Քո ապրած տարիներից կեսից ավելին եղել է այլ համակարգի ու այլ պետության ծիրում:
 Բայց Դու այն քիչ հնից եկող մարդկանցից էիր, որ բոլորոնվեր դարձար Անկախության սերնդի ռահվիրան՝ հասարակական-քաղաքական ասպարեզից սկսած մինչև դաստիարակության ոլորտն ու Հայոց պատմության ավերված գիտության վերականգնումը:
 Միայն այն, որ քո ստորագրությունը դրված է Հայոց նորօրյա Անկախության ՀՌՉԱԿԱԳՐԻ տակ՝ քեզ դարձնում է առասպելական մարդ:
 Քեզ մաղթում եմ առողջություն երազածդ գործը՝ Հայկազունիների պատմությունը 
վերաշարադրելու ու եկող սերունդներին Հայոց ճշմարիտ պատմությունը 
հասցնելու համար:
 
 Հարգանքով՝ Տիգրան պետրոսՅանց
 01.09.2013