Сусанна МинасянԱսում
են՝ չի կարելի զղջալ կյանքի ապրված և ո՛չ մի ակնթարթի համար, սակայն
երբեմն խորին թախիծով եմ հիշում անցյալի որոշ անդառնալի դրվագներ, որոնց
յուրօրինակությունն է՛լ ավելի շոշափելի է դառնում տարիների խելահեղ հոսքին
զուգընթաց և գիտակցում ես,որ ... Յուրաքանչյուր ապրված օր միակն է` մնացյալ
ամբողջ կյանքի բոլոր օրերի համասփյուռում ...
Տիգրան ՊետրոսՅանցՇՈՒՇԱՆ
ՀԱԿՈԲՅԱՆԻՆ: Շնորհակալ եմ այսօրինակ անակնկալի համար: Եվ ավելացնեմ:
...Մարդու օրը դժվար է պլանավորել, մարդն ինքը մեծ առեղծված է, իրար մեջ
հունցված են տխրությունն ու ուրախությունը, հաղթանակն ու պարտությունը,
երջանկությունն ու, ցավոք, դժբախտությունը,
սևն ու սպիտակը, բարին ու չարը... Պարզապես մարդը պարտավոր է ամեն օրվան
վերաբերել կարծես իր կյանք վերջին օրվան և հենց այդ վերջին կոչված ամեն օրը
լցնլ ինչ-որ իմաստով: Միայն այդպես է հնարավոր վայելել օրը: Այնպես որ`
Յուրաքանչյուր ապրված օր դառնա միակը` մնացյալ ամբողջ կյանքի բոլոր օրերի
համասփյուռում ...