ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ: Այսօր
2014 թվականի մարտի հինգն է. օր, որ մեզ համար նշանավորվեց մի
կարևոր,շրջադարձային իրադարձությամբ ... Իմ կյանքի կարևորագույն հավատամքն
ու կարգախոսն է փաստացի գործելը, ինչի երջանիկ ականատեսը ես եղա այսօր.
հարգարժան պարոն Պետրոսյանցը, իման
ալով,
որ իմ որդին՝ Շահենը, պատմության մեծ սիրահար է և մշտապես հետևում է իր
կողմից զետեղվող տեղեկատվությանը, առաջարկեց մեզ անձամբ հանդիպել: Մենք
արժանացանք չափազանց ջերմ, անմիջական ընդունելության: Պարոն Պետրոսյանցի՝
իմ որդուն տրամադրած մի քանի րոպեներն այնքան իմաստալից և խրատական էին,
որ, կարծում եմ, դրանք բազմիցս կհիշեցնեն իրենց մասին՝ Շահենի կյանքի
քառուղիներում:
Այդ հաճելի հանդիպումն ավարտվեց պարոն Պետրոսյանցի
հեղինակած << 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ >> գրքի
ընծայումով: Այսօրվա հանդիպումն ինձ համար նշանավորնեց՝ որպես
դաստիարակչական, մարդասիրական և ազգանվեր մի գործ, քանզի այդքա՜ն բազմազբաղ
առօրյա ունեցող մարդն իր թանկարժեք ժամանակից հատկացրեց մի աշակերտի, որը,
դեռևս, չունի հարուստ կենսափորձ, կոչումներ, սակայն նա այսօր առինքնեց
կարևորագույն << մարդ >> կոչման լավագույն օրինակներից մեկը,
ինչի համար մեր խորին երախտիքն ենք հայտնում Ձեզ, հարգարժան պարոն
Պետրոսյանց ...