Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ
Հարցում
Վիճակագրություն
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014»Январь»4 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
00:14
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Տիգրան ՊետրոսՅանց
Տ Ի Գ Ր Ա Ն Ա Կ Ա Ն ՏԻԳՐԱՆ ԵՐՐՈՐԴ
Հորդ՝ Արտավազդ արքայից-արքայի Միջնեկ որդին էիր՝ Արտաշեսից հետո ծնված Ու կրտսեր Արտավազդից առաջ:
Հայրդ քեզ, կնոջդ, կրտսեր Արտավազդին Ձեր թագուհի մոր և քրոջդ հետ Տարավ Ասորիք՝ Անտոնիոսի հետ հանդիպման՝ Խնամախոսության: Խնամախոսություն չեղավ, Անտոնիոսի երդումն էր սուտ: Նա ձեզ գերեց ու շղթայակապ Տարավ Ալեքսանդրիա Ու պարտադրեց գլուխ խոնարհել Իր հոմանուհի Կլեոպատրային Եվ կյանք խնդրել նրանից:
Բայց հայրդ օծյալ մարդ էր, Աշխարհակալ Տիգրան Մեծի որդին, Հզոր Հայաստանի ինքնակալ արքան Ու նա գլուխ չխոնարհեց: Եվ նույնն արեցիք դուք, Ու պատանդ դարձաք Հոմանուհու զնդան-բանտում:
Եվ զնդան-բանտում կինդ ծննդաբերեց Երկորյակ զավակներիդ՝ տղա-աղջիկ, Եվ Արտավազդ արքան Որդուդ կոչեց Տիգրան, Իսկ թագուհի մայրդ Աղջկադ կոչեց Էրատո՝ Սիրո աստվածուհու անունով:
Մի օր լուր տարածվեց, Որ Հռոմը կռվում հաղթել է Անտոնիոսին Ու շուտով կմտնի Եգիպտոս: Եվ Անտոնիոսը հորդ գերության Անորեն քայլը պարտակելու համար Հրամայեց գլխատել նրան:
Հռոմի զորքերը եկան, Բայց դուք չազատվեցիք գերությունից, Դուք զենք էիք Հռոմի ձեռքին Ձեր եղբոր դեմ, Որ վրեժի կռիվ էր սկսել Հռոմի դեմ, Ու ձեզ տարան մի նոր գերություն՝ Տարան Հռոմ:
Դու հոգով երբեք չհեռացար քո արմատներից Եվ Հռոմում զավակներիդ կրթեցիր հայերեն՝ Երազելով մի օր նրանց տեսնել Հայաստանում:
Քո եղբայր Արտաշեսը Լուծեց ձեր արքա հոր մեծ վրեժը, Ազատագրեց երկիրն Հայոց Ու բազմեց Հայոց գահին Եվ Օկտավիանոս կայսրից պահանջեց Ազատ արձակել ձեզ՝ իր եղբայրներին... Բայց Օկտավիանոսը նենգադավ Մահ ուղարկեց Արտաշեսին: Եվ Արտաշեսի գահը թափուր ՛՛Նվիրեց՛՛ քեզ՝ Կարգելով քեզ թագավոր Հայոց Եվ Արևելքի արքաների արքա:
Դու Հայաստան վերադարձար ընտանիքով, Սակայն կոտրած սրտով՝ Խորամանկ կայսրը պատանդ պահեց Արտավազդ եղբորը քո... Կայսրը համոզված էր, Որ իր երկրում Տասը տարվա գերությունդ Զրկել է քեզ ինքնությունից Ու հանձինս քեզ Հայաստանում ինքը կունենա Մի դրածո, մի խամաճիկ, Իսկ եղբորդ գերությունը Քեզ կպահի շղթայի մեջ:
Բայց դու այլ նպատակ էիր հետապնդում, Եվ Հայաստանի հողին Ոտք դնելուն պես՝ հայացար, Հաստատեցիր, որ առյուծը կամ արծվը Վանդակի մեջ երբեք չեն դառնում Հլու շուն կամ ճնճղուկազգի: Հաստատեցիր, որ քո ոգին Առյուծի է, միտքդ՝ արծվի: Եվ քո հողին ոտք դրեցիր Հայաստանին միայն ծառայելու նպատակով:
Դու որպես վարձ դավաճանության Գլխատեցիր Արտաշես եղբորդ վրա Զենք բարձրացրած Հռոմեասեր բարեկամներիդ, Հայաստանից հետ ճամփեցիր Հոռոմ զինվորներին, Որ ուղարկվել էին քեզ հետ որպես ձեռնաշղթա, Եվ Հռոմին հասկացրեցիր, Որ Արևելքում մեկ տեր պիտի լինի Եվ այդ մեկը դու էիր Տիգրան Երրորդ արքաների արքա:
Հռոմն իր կաշվի վրա տեսավ ուժը քո Ու վախ ապրեց, Որ այրուձիդ մի օր Բախելու է դարպասները հռոմեական... Այդպես գրել է Օկտավիանոս կայսրն իր կտակում:
Տասնամյա մի կարճ ակնթարթում Հայաստանդ ոտքի կանգնեց, Հարստացավ, հզորացավ, Արևելքում վերականգնեց Հնից եկած գահ ու պատիվ:
Եվ դու քո մեծ պապ Տիգրան Մեծից հետո Եղար գերդաստանիդ երկրորդ արքան, Որ, նրա նման, քո իսկ ձեռամբ Երկորյակ զավակներիդ՝ Տիգրանին և Էրատոյին Օծեցիր Հայոց արքա Եվ դարձար նրանց խորհրդական:
Դու ապրեցիր մի կյանք՝ երկու մասով՝ Գերության մեջ և Հայեց գահի վրա, Դու ապրեցիր մի կյանք հայրենապաշտ Եվ արքա զավակներիդ Ու հայ ազգի ձեռքերի վրա Գնացիր քո վերջին ճամփան հավերժության, Հաստատելով, որ Հայրենիքը Կամ սիրում են, կամ՝ ոչ, Եվ չկա Հայրենիքը սիրելու Մեկ այլ գիտակցություն, Քան նրան ծառայելը որդիաբար... 02.01.2014
Левон ГхазарянՀարգելի Տիգրան, շատ հավանեցի: Մի առաջարկ ունեմ:
Առաջարկս
հետեւյալն է. պետք է հայոց պատմության տարածման մի կազմակերպություն
ստեղծել: Աշխարհին պետք է ֆիլմերի միջոցով ցույց տալ Հայաստանի
պատմությունը, նրա զորությունը, հարգելի Տիգրան: Ինչ գնով էլ լինի, պետք է
հավաքել հայրենասերներ ու սկսել մեր պանծալի պատմության տարածումը:
Տիգրան ՊետրոսՅանցՀարգելի
Լևոն, միանշանակ ընդունելի առաջարկ է: Ժամանակ ունենաս՝ համեցիր
Մանկավարժական համալսարան /՛՛Այրարատ՛՛ կինոթատրոնի մոտ, բարձրահարկ շենք,
2-րդ հարկ, գրադարան, հեռ. 055.260351/: Գուցե զրույցը նաև այլ բան
հուշի...