ԻՄ ՆԵՐԿԱ ԵՎ ԱՊԱԳԱ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Սիրելիներս, ես ընդունել ու ընդունում եմ ընկերության բոլոր առաջարկներն
անկախ նրանից, թե ով է առաջարկողը՝ մեծ թե փոքր, գաղափարակից, թե հակառակը:
՛՛Այո՛՛ /լիկե/ եմ դնում շատ-շատ նյութերի, նկարների տակ անկախ գրված
նյութի որակից, նկարի լավ կամ վատ լինելուց, դրանով ընդամենը հաստատում եմ,
որ տեսել եմ համապատասխան նյութը կամ նկարը: ՛՛Այո՛՛ եմ ասում, երբ որևէ
մեկը նման խնդրանքով դիմում է ինձ:
Սակայն այսուհետ ՛՛այո՛՛ չեմ ասի
որևէ նկարի կամ նյութի, որ գրված կամ մակագրված լինի ոչ ՀԱՅԱՏԱՌ /մեկ
բացառությամբ, եթե, իհարկե, նյութը օտար հեղինակի կողմից իր մայրենի լեզվով
լինի գրված/:
Բարին ընդ Ձեզ:
Տիգրան ՊետրոսՅանց