Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Суббота, 23.11.2024, 13:16
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Март » 7 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
09:11
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ
ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ



Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում շարունակական աշխատանք է տարվում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Ներկայացվում են հայ ժողովր
դի կյանքում դարակազմիկ անձերի կենսագրությունները, պրոպագանդվում են նրանց նվիրված գրքերը:
Հերթական ցուցադրությունը նվիրված է ֆիդայական շարժման վերջին առաջնորդ Անդրանիկ Զորավարին:
՛՛Անդրանիկ Զորավար. 25.02.1865՛՛ ցուցահանդեսում ներկայացված են Հրաչիկ Սիմոնյանի ՛՛Անդրանիկի ժամանակը՛՛ երկհատորյակը, Համբարձում Կարապետյանի ՛՛Անդրանիկ՛՛ եռահատորյակը, Ծատուր Աղայանի ՛՛Անդրանիկը և իր ժամանակը՛՛ /ռուսերեն/, Գեղամ Ղարիբջանյանի ՛՛Ժողովրդական հերոս Անդրանիկ՛՛ /ռուսերեն/ և այլ մենագրություններ: Ներկայացված են Հայաստանի Հանրագիտարանի 13, 4, 2 հատորանոց հրատարակությունների, Տիգրան ՊետրոսՅանցի ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛, ՛՛200 հայ զորավարներ՛՛ հանրագիտարանների Անդրանիկ Օզանյանին նվիրված հոդվածները: Ցուցադրության են դրված Անդրանիկ Զորավարի ՛՛Մարտական հրահանգներ՛՛, ՛՛Առաքելոց վանքի կռիվը՛՛ գրքերը:




Ցուցահանդեսի կարևորագույն տարրերից են 1916 թ-ի փետրվարի 26-ին Թիֆլիսից Անդրանիկ Զորավարին գրված ՀՅԴ կուսակցության հայտնի գործիչ Խաչատուր Կարճիկյանի նամակի բնագիրը, հայ մեծագույն հայրենասեր-բանաստեղծ Հովհաննես Շիրազի 1962 թ-ին գրած ՛՛Ելավ Անդրանիկ...՛՛ բառերով սկսվող և 1963 թ-ին գրած ՛՛Անդրանիկի սուրը՛՛ բանաստեղծությունների բնագրերը, 1962 թ-ին Անդրանիկի մասին հայ մեծագույն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի կարծիքի բնագիրը /պատկանում են Տիգրան ՊետրոսՅանցին/:


Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

ՀԳ. Մի փոքրիկ հուշ հայ ազգի երկու մեծերի մասին: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հարկի տակ քեֆի սեղան է: Հյուրերից մեկը Անդրանիկ Զորավարն է: Մեծ բանաստեղծը բաժակ է բարձրացնում ի պատիվ Անդրանիկի և ասում. ՛՛20 տարի առաջ Հայաստանում կար երկու հայտնի բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ ՛՛Շունն ու կատուն՛՛: Անցել է 20 տարի և Հայաստանում դարձյալ կա երկու հայտնի բան՝ Անդրանիկը և իմ ՛՛Շունն ու կատուն՛՛: Խմենք այդ հայտնիներից մեկի՝ Անդրանիկի կենացը: Անդրանիկը ցնծության մեջ է և ձայն առնելով՝ ասում է. ՛՛Կանցնեն տարիներ, չեն լինի ոչ Թումանյանը, ոչ Անդրանիկը, կմնա միայն Հովհաննես Թումանյանի ՛՛Շունն ու կատուն՛՛, խմենք ՛՛Շունն ու կատուն՛՛ գրողի կենացը:




Անդրանիկ Օզանեանի Նուիրուած Ցուցադրութիւն՝ Մանկավարժական Համալսարանին Մէջ


Խաչատուր Աբովեանի անուան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի այցելուները Փետրուար 21-էն սկսեալ` ամբողջ մէկ շաբաթ ականատես պիտի ըլլան յոբելինական հերթական ցուցադրութեան: Զօրավար Անդրանիկի ծննդեան տարեդարձին ընդառաջ` համալսարանի ցուցափեղկերուն մէջ յայտնուած են բազմաթիւ գիրքեր, մենագրութիւններ, տարբեր տարիներու հրատարակութիւններ: Այս մասին կը հաղորդէ Armenpress.am-ը՝ վկայակոչելով ՀՊՄՀ պաշտօնական կայքը:

Ցուցահանդէսի կարեւորագոյն մասը կը կազմեն 1916 թուականի Փետրուար 26-ին ՀՅԴ կուսակցութեան յայտնի գործիչ Խաչատուր Կարճիկեանի` Թիֆլիսէն զօրավար Անդրանիկին գրուած նամակի բնագիրը, բանաստեղծ Յովհաննէս Շիրազի` "Ելաւ Անդրանիկ…” եւ "Անդրանիկի սուրը” բանաստեղծութիւններու, ինչպէս նաեւ Անդրանիկի մասին հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարեանի կարծիքի բնագիրները:

Գրադարանի տնօրէն Տիգրան Պետրոսեանցի կարծիքով` նման ցուցադրութիւնները կարեւոր են երիտասարդներու` յատկապէս ապագայ մանկավարժներու համար. "Վաղուայ սերունդներին կրթող մանկավարժները պէտք է յստակ իմանան իրենց անկախութիւնն ու պատմութիւնը կերտող ազգային գործիչներին. դա հայրենասիրութեամբ դաստիարակուելու արդիւնաւէտ միջոց է”,- ըսած է ան:

Գրադարանի տնօրէնը նկատած է, որ թէեւ ցուցադրութեան առաջին օրն է, սակայն այցելուներու պակաս չզգացուիր:

Անդրանիկ Թորոսի Օզանեան ծնած է 1865 թուականի Փետրուար 25-ին, Արեւմտեան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքին մէջ:


http://www.yerakouyn.com


Հոբելյանական ցուցադրություն՝
նվիրված Անդրանիկ Զորավարին

21.02.2014

Այսօրվանից սկսած՝ մեկ շաբաթ շարունակ Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի այցելուները ականատես կլինեն հոբելյանական հերթական ցուցադրությանը. Անդրանիկ Զորավարի ծննդյան տարեդարձին ընդառաջ՝ ցուցափեղկերում են հայտնվել բազմաթիվ գրքեր, մենագրություններ, տարբեր տարիների հրատարակություններ: 
 Ցուցահանդեսի կարևորագույն մասն են կազմում հատկապես 1916 թվականի փետրվարի 26-ին Թիֆլիսից Անդրանիկ Զորավարին գրված ՀՅԴ կուսակցության հայտնի գործիչ Խաչատուր Կարճիկյանի նամակի բնագիրը,  բանաստեղծ Հովհաննես Շիրազի՝ «Ելավ Անդրանիկ...» և «Անդրանիկի սուրը» բանաստեղծությունների, ինչպես նաև Զորավարի  մասին հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի կարծիքի բնագրերը:
Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի կարծիքով՝ նման ցուցադրությունները կարևոր են երիտասարդների՝ հատկապես ապագա մանկավարժների համար. «Վաղվա սերունդներին կրթող մանկավարժները պետք է հստակ իմանան իրենց անկախությունն ու պատմությունը կերտող ազգային գործիչներին. դա հայրենասիրությամբ  դաստիարակվելու արդյունավետ միջոց է»:
Գրադարանի տնօրենը նկատում է՝ չնայած ցուցադրության առաջին օրն է, սակայն այցելուների պակաս չի զգացվում:

   

   


Юбилейная выставка,

посвященная Зоравару Андранику

21.02.2014

С сегодняшнего дня в течение недели посетители Научной библиотеки Педагогического университета станут свидетелями очередной юбилейной выставки: в предверии юбилея Зоравара Андраника на витринах музея появились многочисленные книги, монографии, публикации разных лет.
Важейшими экспонатами выставки являются оригинал письма, написанный 26-го февраля 1916 года из Тбилиси видным деятелем АРФД Хачатуром Карчикяном Зоравару Андранику, оригиналы стихов Ованеса Шираза <<Встал Андраник …>> и <<Меч Андраника>>, а также оригиналы рукописей знаменитого армянского художника Мартироса Сарьяна о Зораваре Андранике. 
По мнению директора библиотеки Тиграна Петросянца подобные выставки очень важны для молодежи – особенно для будущих педагогов: <<Педагоги, вопитывающие завтрашнее поколение, должны хорошо знать создающих историю и независимость национальных деятелей: это эффективное средство для воспитания патриотизма.
Директор библиотеки замечает, что сегодня первый день выставки, однако отсутствия посетителей не чувствуется.

Просмотров: 651 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Март 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz