Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Суббота, 23.11.2024, 12:39
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Сентябрь » 11 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01:09
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

07. 09. 2013թ










Սեպտեմբերի 7-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական հանդիպումը: 

Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Լիլիթ Մնացականյան Պետրոսը, Սերինե Հովհաննիսյանը, Արարատ Խաչատրյանը, Լիլիթ Ավագյանը, Գոհար Մարտիրոսյանը, Տիգրանուհի Արշակյանը, ստուդիայի նորեկ, ՛՛Եվրասյա՛՛ համալսարանի վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Նանա Մկրտչյանը:

՛՛Նուբար՛՛ ազգագրական խմբի անդամ Գոհար Մարտիրոսյանը կատարեց ՛՛Անի՛՛ երգը, քույրեր Նանա և Նենսի Մկտչյանները կատարեցին Սայաթ-Նովայի երգերից մեկը, Լիլիթ Մնացականյան Պետրոսը կարդաց Եղիշե Չարենցի ՛՛Ես իմ անուշ Հայաստանի՛՛ բանաստեղծությունը:
Ստուդիայի անդամները որոշեցին հաջորդ շաբաթ քննարկել ստուդիայի անդամ Գոհար Մարտիրոսյանի /Կարմրածաղիկ Մասրենի/ ստեղծագործությունները:


Լիլիթ Ավագյան և Գուրգեն Հարությունյան

ՔԵԶ

Ճախրելու համար ինձ թևեր պետք չեն
Բավական է քո խենթ մի հայացքը
ՈՒ ես սլանում, սլանում եմ վեր
Անէացած ամբողջ աշխարհից:
Այս աշխարհում ինձ ոչինչ էլ պետք չէ
Երբ դու ես կողքիս,
Երբ ժպտում ես քո անկեղծ ժպիտով
ՈՒ գրկում ես ինձ:  
Երբ ասում ես, որ սիրում ես, ու
Էլ ինչ ավել բան երազեմ հիմա,
Երբ սիրում ես ինձ, ու սիրում եմ քեզ
Երբ անգամ կողքիս  կարոտում եմ քեզ:


(Հեղինակ՝ Լիլիթ Ավագյան)

Գոհար Մարիտորսյան

Ես խավարումին ժպիտ եմ խառնում,
Որ մթությունից հոգիս պար չգա խելագարի պես,
Անցած ու եկող փոշոտ օրերիս
Սեր եմ նվիրում արևաշաղված...
Եվ կաթիլ-կաթիլ ըմպում եմ կյանքս,
Որն ապրվելով ինքն է սպառվում՝
Ինչպես ճրագը ճրագ չի լինի
Թե որ չսպառի կյանքը լույս տալով...
Ուրեմն՝ ոչինչ...
Ես ինձ հանդիպող իմ պես ճամփորդին
Անկշիռ, անչափ սեր եմ նվիրում
Եվ ապրում եմ իմ բաժինն այս կյանքում՝
Սիրտ բաժանելով...
Ուրեմն՝ լավ է...
Այս նթացքի մեջ թախիծ ու ժպիտ
Անընդմեջ գալիս փոխում են իրար
Ինչպես փոխում է առավոտը լույս
Գիշերվա մթին...
Իսկ ես խավարին
ժպիտ եմ խառնում,
Որ մթությունից հոգիս պարչգա խելագարի պես...

*       *
*
Լույսը ժպիտիս հետ խառնում
Սեր եմ խմորում հոգուս մեջ,
Աչքերս աշխարհի դեմ բացում
Ու դուրս եմ հորդում հրաբխելով:
Արևը թագի տեղ վերցրած
Լուսինն էլ լույս երազ դարձրած
Շրջում եմ, փնտրում ու ապրում,
Գտնում եմ ու կորցնում անընդհատ:
Թագս աշխարհինն է հավետ,
Երազս իմն է հավիտյան,
Լուսին է՝ մեկ կլոր, մեկ սուրսայր,
Մեկ ժպտուն, մեկ՝ ամպի մեջ թաղված...
Երազս լցնում եմ հույսերով
Ու գնում եմ կյանքին ընդառաջ՝
Անտեսած վտանգ և փորձություն:

(Կարմրածաղիկ Մասրենի - Գոհար Մարտիրոսյան)

Սերինե Հովհաննիսյան

Դեռ քանիսները կգան ու կանցնեն,
Ու քանիսների ցոլքից դու կայրվես,
Քանի դյուրաբաց սրտեր պիտ բանաս
Ու քանի, քանի երազով տարվես...

Քանի արևներ պիտի ջերմացնեն 
Ամեն նորաբաց գարունդ կանաչ,
Եվ գիշերներիդ անհուն եզերքում
Քանի բյուր աստղեր պիտի կրակվեն...

Որքան անգամներ պիտի տատանվես,
Փնտրես այն ՄԵԿԻՆ ամենքի հոգում,
Ամենքի ստվերում զովություն փնտրես,
Բայց երերալով՝ այրվես առավել...

Չէ, հարցերն այնքան-այնքան են սակավ,
Իսկ պատասխաններ հարկավոր չեն էլ,
Դու կճանաչես շատերին՝ հատ-հատ,
Այն ՄԵԿՆ անծանոթ կմնա միշտ քեզ...

(Հեղինակ՝ Սերինե Հովհաննիսյան)



Նանա Մկրտչյան

 Ես վերջակետ եմ դնում...
 Վերջակետ եմ դնում այն տողերի առջև, որոնց դիմաց դու, միգուցե, կցանկանայիր դնել ստորակետ, որովհետև այն, ինչ ես արդենհամարում եմ ավարտված, քեզ համար այն չէր էլ սկսվել:
 Ես վերջակետ եմ դնում այն սին երազանքների կողքին, որոնց հեղինակը ես էի, իսկ իմաստը՝ դու, որոնց կաղապարը ես էի, իսկ հոգին՝ նորից դու:
 Ամեն տարվա թափվող առաջին տերևը կհիշեցնի քեզ մեր առաջին անհեթեթ հանդիպումը, իսկ ինձ՝ միայն սպասված բաժանումը: 
 Ամեն անգամ ետ հայացք նետելուց թե՛ դու, թե՛ ես կարտասվենք. Դու կարտասվես սրտիդ ուժեղ բաբախյունից, իսկ ես՝ որովհետև այն այլև չի բաբախում սիրո ջերմ զգացմունքից:
 Այդ պատճառով այլ ելք չի մնում, քան վերջակետ դնել և փակել կյանքի մեր այս եջը: 

(Հեղինակ՝ Նանա Մկրտչյան)

Լիլիթ Պետրոս

Կարծես` հնչում է մի ձայն,
Որը սահում է լեռների վրայով,
Քամին խանգարում է տեղ չի հասնում,
Հեռվում ձգվում է կարոտը,
Ուր ես Հերոս, ուր ես Հայ,
Քո բռունցքն է պակասում,
Քո սերը կիսատ է հիմա,
Ամենքի սրտում մասնատվել,
Եվ երբեք չի ծերանա այն,
Միայն քո լույսն է պակասում,
Որ արևը առավել զորեղանա,
Կոտրի նորամուտ շունչը աշնան,
Ականջդ կանչի Դուշման....
Մենք քեզ հոգի ենք պարտք....


*      *

Կրկին ինչ-որ մի լույս,
ինչ-որ կարոտ մթանգնել է,
Ինչ-որ մի տեղ դատարկվել է
ինչ-որ մի նյութ,
Կրկին հառաչը կարկամել է
ու դարձել է առավոտ,
Ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի օր,
ինչ-որ մեկը պակասել է...


*      *

Ինձ մի թարգմանիր իմ իսկ տողերը,
Երեսով մի տուր, որ քեզ են պատկերում,
Թող, որ հավատամ, որ չես հասկանում՝
Թե տողերս, և թե ինձ...
Եվ մի բացատրիր թե ինչ եմ գրել,
Կամ քեզ վերցրու, կամ դեն նետիր,
Ինձ մի նկատիր,բայց կողքիս մնա,
Ինձ ժպտա միայն, որ ուժեղանամ,
Ինձ մի վանկատիր զայրույթիդ մեջ,
Ուղղակի տար կամ ջնջիր հոգուցդ,
Եվ այնպես արա, որ ես չզգամ...
Ինձ ոչ մեկ երկար չտարավ,
Իսկ թե հասկանամ, որ դու էլ...
Ինձ մի հարցրու թե ինչ եմ գրել,
Ուղղակի միշտ կողքիս մնա...


(Հեղինակ՝ Լիլիթ Պետրոս)

http://hay-geni-haxtanak.blogspot.se/1970/09/07-09-2013.html?fb_action_ids=430621947046958&fb_action_types=og.likes&fb_source=other_multilin

Просмотров: 1144 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/13
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz