ՀԱԳԵՑԱԾ ՈՒ ՀՈՒԶԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՅՈՒՄ
14.09.2013 թ.
Խաչատուր
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական
գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի համար հոբելյանական օր էր:
Ուղիղ վեց ամիս առաջ, մարտի 14-ին, ստուդիայի
առաջին, հիմնադիր նիստից հետո, անընդմեջ յուրաքանչյուր շաբաթ ստուդիայի
անդամները հավաքվել ու քննարկել են նոր ստեղծագործություններ: Ստուդիայի
նախորդ հանդիպումներից հետո սա առաջինն էր, որտեղ առաջին մասում քննարկվեց
Մանկավարժական համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի 3-րդ
կուսի ուսանողուհի Գոհար Մարտիրոսյանի ստեղծագործությունները:
Գոհարին
ներկայացրեց երիտասարդ բանաստեղծուհի, Եվրոպական դպրոցի դասվար Լիլիթ
Մնացականյանը /դիմել է ՀՊՄՀ հեռակա մագիստրատուրա/: Նա կարդաց Գոհարի երկու
տասնյակից ավելի չափածո և արձակ ստեղծագործություններ: Ծավալվեց
քննարկում, որի ընթացքում կարծիքներ հայտնեցին Ռեգինա Ճաղարյանը, Սերինե
Հովհաննիսյանը, Մանիկ Աճեմյանը, Նանա Մկրտչյանը, Արփի Վարդանյանը,
Տիգրանուհի Արշակյանը /խոսքը ձևակերպեց չափածո ստեղծագործությամբ/, Գայանե
Մկրտչյանը, Ազատուհի Աբրահամյանը, Նարեկ Սարգսյանը, Մարիամ Աղաբեկյանը,
Աննա Թամրազյանը, Վահե Խալաֆյանը, Գուրգեն Հարությունյանը, Լիլիթ Ավագյանը, Աննա Ավագյանը, Տիգրան ՊետրոսՅանցը:
Գոհար
Մարտիրոսյանը ևս խոսեց իր ստեղծագործության մասին և կարդաց մի նոր
բանաստեղծություն և կատարեց երեք երգ /նա նաև ՛՛Նուբար՛՛ ավանդական երգի
համույթի անդամ է/: Միջոցառումը լավագույնս կազմակերպելու համար Տիգրան ՊետրոսՅանցը Լիլիթ Մնացականյանին հանձնեց ձեռագործ գոբելենային նվեր: Հանդիպման երկրորդ մասում ստուդիայի անդամներ Նանա Մկրտչյանը, Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեցին մեկական նոր ստեղծագործություն: Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները հանդիպասեղանի շուրջը միասնորեն իրականացրեցին հայկական շուրջպար:
Աննա Մարտիրոսյան ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
|