| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Сентябрь » 26 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
01:49 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ |
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՛՛ՇՐՋԻԿ ԴԱՍԱԳՐՔԵՐ՛՛ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՎԵՑ ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
24.09.2013 թ.
 Խաչատուր
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական
գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ գրադարանի և
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան տեղեկատվական
ռեսուրսների կենտրոնի համատեղ միջոցառումը նվիրված դեսպանատան ստեղծած
՛՛Շրջիկ դասագրքեր՛՛ ծրագրի ներկայացմանը: Գրադարանի ցուցավահանակներում,
ցուցադարակներում, սեղանների վրա ներկայացված էին քաղաքագիտության,
արվեստին, անգլերենի ուսուցմանը նվիրված շուրջ ութ տասնյակ դասագրքեր և
մենագրություններ: Միջոցառումը բացեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան
ՊետրոսՅանցը: Նա ներկայացրեց հյուրերին՝ ԱՄՆ դեսպանատան մշակութային կցորդ
Նենսի ՎանՀորնին, տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես
Հայրապետյանին և նրա օգնական Աննա Մկրտչյանին /վերջիններս մեր համալսարանի
շրջանավարտներ են/: Նենսի ՎանՀորնը խոսքն սկսեց հայերենով, ապա խոսեց
անգլերեն: Նա ողջունեց ներկաներին և հաջողություն ցանկացավ ընթերցողներին,
միաժամանակ նշեց, որ ուրախ է Հայաստանում նման ապահովվածության ընթերցասրահ
տեսնելու համար: Աննա Մկրտչյանը և Ներսես Հայրապետյանը մեծ էկրանի վրա
ցուցադրեցին դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների էջերը և բացատրեցին
ինչպես կարելի մտնել այդ ցանց և օգտվել ավելի քան 70 միլիոն նյութ
պարունակող ռեսուրսներից: Խոսեցին նաև շրջիկ դասագրքերի և դրանցից օգտվելու
հնարավորությունների մասին: Ծրագրի ներկայացումից հետո կատարվեց գրքերի
նվիրատվություն: Գրադարանին նվիրվեցին շուրջ հարյուր անուն արվեստի
վերաբերյալ բարձրարժեք գրքեր ու ալբոմներ: Նվիրատվությունից հետո Ներսես Հայրապետյանը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի: Գիտական
գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը համալսարանի ղեկավարության անունից
շնորհակալություն հայտնեց հյուրերին թանկարժեք նվիրատվության համար: Միջոցառմանը
մասնակցում էին համալսարանի դասախոսներ, ուսանողներ, հանրապետության այլ
բուհերի գրադարանային աշխատողներ, ինչպես նաև հասարակական համակարգի այլ
գրադարանների աշխատակիցներ:
Աննա Մարտիրոսյան ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար
|
|
Просмотров: 668 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/13 |
|
|
|