| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Сентябрь » 30 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
02:24 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ |
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Օրերս
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
գիտական գրադարանի հյուրն էր անվանի մտավորական, բանասեր Պարգև Շահբազյանը:
Նա կատարեց նվիրատվողի պարտականություն և գրադարանին հանձնեց կանադահայ
մտավորական Յակոբ Ալթունեանի 2012 թ-ին Տորոնտո քաղաքում հրատարակված ՛՛Հայ
մշակոյթի լուսաւոր ուղիներէն՛՛ բարձրարժեք աշխատության մեկ օրինակ
հեղինակի նվիրագրով. ՛՛Խաչատուր Աբովեանի անուան մանկավարժական համալսարանի գրադարանին հեղինակին կողմէ: Թորոնթօ, 2012՛՛:
Յակոբ Ալթունեանը ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում: նախնական և
միջնակարգ կրթություն ստացել է Բեյրութի հայկական վարժարաններում, ապա
ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի տնտեսագիտության բաժինը: Եղել է
Ապրո Ապրոյեան և Ընկերություն ճարտարարուեստական հաստատության աշխատակից,
իսկ 1960-1998 թվականներին՝ տնօրեն: 1988-1993 թվականներին Բեյրութի
Ֆրանսիական համալսարանի հրավերով դասավանդել է ճարտարարվեստի բաժնում:
Գործուն մասնակցություն է ունեցել Բեյրութի հայկական կյանքին: Դասավանդել է
Լիբանանի Հայաստանեայց եկեղեցու կիրակնօրյա վարժարաններում, 1960-1968
թվականներին եղել է Բեյրութի Թեքեյան վարժարանի հոգաբարձուների խորհրդի
ատենապետ, 1968-1993 թվականներին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր
միության Լիբանանի շրջանային հանձնաժողովի անդամ, վերջին հինգ տարիներին՝
հանձնաժողովի ատենապետ: 1998 թվականին հաստատվել է Կանադայի Տորոնտո
քաղաքում: Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը սիրով ընդունեց
Պարգև Շահբազյանի կողմից փոխանցվող նվեր-գիրքը և շնորհակալություն հայտնեց
նրան՝ Յակոբ Ալթունեանի նվերը փոխանցելու համար:
|
|
Просмотров: 744 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/11 |
|
|
|