Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 08:39
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2011 » Сентябрь » 17

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԳԱՅԹԱԿՂԻՉ ՀՌԱՀ-Ը

16:40 | Ապրիլ 07, 2005 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովը շուտով կունենա 3 նոր անդամ: ՀՌԱՀ անդամ դառնալու ցանկություն է հայտնել 10 մարդ, հաղորդում է Երեւանի մամուլի ակումբը:

Տիգրան Պետրոսյանցը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահի տեղակալ-գործադիր տնօրենն է, Կարեն Համբարձումյանը զբաղեցնում է «Մեդիա Գրուպ» ԲԲԸ տնօրենի պաշտոնը, Տիրուհի Այվազյանի մասին որեւէ տեղեկություն հայտնի չէ, Գրիգոր Էմին-Տերյանը «Պոիսկ» մոսկովյան շաբաթաթերթի երեւանյան թղթակիցն է, Ռաֆիկ Մարտիրոսյանը Երեւանի Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի կրթության եւ մշակույթի վարչության պետն է, Էդուարդ Սախինովը «Կարինա» հեռուստագործակալության գործադիր տնօրենն է, եւ Ժիրայր Դադասյանը մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է:

Հիշեցնենք, որ ՀՌԱՀ կազմում թափուր տեղեր են առաջացել օրենքի համաձայն, քանի որ արդեն լրացել է ՀՌԱՀ 3 անդամների «պաշտոնավարման» ժամկետը: Ի դեպ, իրենց «պաշտոններում» վերանշանակվելու համար թեկնածուի դիմում են ներկայացրել ՀՌԱՀ կազմում իրենց ծառայություններով արդեն «աչքի ընկած» Մուշեղ Հովսեփյանը, Սիմավոն Անդրեասյանը եւ Արա Թադեւոսյանը:

Просмотров: 969 | Добавил: tigranhayazn | Дата: 17.09.2011 | Комментарии (0)

ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ

14:44 | Սեպտեմբեր 17, 2004 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եթե սեպտեմբերի 19-ին արդար ու թափանցիկ ընտրություններ լինեն, ԱԺ պատգամավոր կընտրվեմ ես» - համոզված է Եղվարդի թիվ 44 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Բաբկեն Մարգարյանը:

Ըստ նրա, իրեն գյուղերում հարգում են, ճանաչում, եւ ինքը «ջախջախիչ հաղթանակ կարող է տանել»:

Չհավատալով հանդերձ արդար ընտրությունների հավանականությանը` «Փակագիծ» ակումբի այսօրվա հյուրը մասնակցելու է ընտրություններին` «իր ընտրողներին չընկճելու համար»:

Հիշեցնենք, որ այս ընտրատարածքի օգոստոսի 29-ի ընտրությունները անվավեր են ճանաչվել ընտրախախտումների պատճառով:

Բաբկեն Մարգարյանը կարծում է, որ այս անգամ էլ է քվեարկության օրը կաշառք բաժանվելու` ինչպես նախորդ անգամ` 5-10000դրամ. «Տնետուն ընկած ընտանիքների բարոյական կերպարն են կոտրում»:

Ըստ թեկնածուի, ինքն ունի այն մարդկանց ցուցակը, որոնք օգոստոսի 29-ին կաշառք են ստացել թեկնածուներ` գործարար Արայիկ Հայրապետյանի եւ «ՕԵԿ» անդամ Արտակ Սարգսյանի անունից:

Գործարար Արայիկ Հայրապետյանը հրաժարվել է շարունակել ընտրապայքարը: Արայիկ Հայրապետյանի շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցը մասնակցում էր ասուլիսին, բայց չցանկացավ որեւէ պարզաբանում տալ թեկնածուի հրաժարականի առթիվ:

Պարոն Մարգարյանը բացառում է, որ այս ընտրություններում իրեն կպաշտպանեն հրաժարական տված թեկնածուի համակիրները:

Ի դեպ, եթե օգոստոսի 29-ին Բաբկեն Մարգարյանը անկուսակցական թեկնածու է, այս կիրակի արդեն կուսակցական է. նա անդամագրվել է «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությանը:

Просмотров: 721 | Добавил: tigranhayazn | Дата: 17.09.2011 | Комментарии (0)

«ԴԱՇԻՆՔ»-Ը ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՑՈՒՑԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

16:01 | Ապրիլ 03, 2007 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դաշինք» կուսակցության ցուցակներում հանկարծակի տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ հրապարակումները ԶԼՄ-ով չեն գոհացրել կուսակցությանը, ուստի նախապես ցանկացած մեկնաբանությունից հրաժարվող կուսակցության լրատվական ծառայությունն, այսօր տարածել է հաղորդագրություն. «Զանգվածային լրատվության միջոցների երեկ տարածած հաղորդագրության մեջ սխալ են նշվել «Դաշինք» կուսակցության համամասնական ցուցակից դուրս մնացած որոշ անձանց անունները: Տեղեկացնում ենք, որ «Դաշինք»-ի ցուցակից դուրս են մնացել` թիվ 8` Անդրանիկ Թեւանյանը, թիվ 16` Արա Եղիազարյանը, թիվ 20` Վարդան Թովմասյանը, թիվ 26` Տիգրան Պետրոսյանցը, թիվ 27` Վիկտոր Հակոբյանը, թիվ 32` Արիս Հակոբյանը, թիվ 35` Գարեգին Ղազարյանը, թիվ 42` Լիլիթ Պետոյանը եւ թիվ 47` Էդուարդ Սարիբեկյանը»:

Թե ինչ հիմնավորմամբ են կուսակցության համամասնական ցուցակից դուրս մնացել միանգամից 9 թեկնածու, կուսակցության լրատվական ծառայությունը մեկնաբանել է մեկ նախադասությամբ. «Նշված անձանց հիմնական մասի ցուցակից դուրս մնալը պայմանավորված է փաստաթղթերում առկա բացթողումներով»:

Просмотров: 691 | Добавил: tigranhayazn | Дата: 17.09.2011 | Комментарии (0)

ՆՈՐ ԹԱՂԱՊԵՏ = ՀԻՆ ԹԱՂԱՊԵՏ

03:38 | Նոյեմբեր 03, 2003 | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի նոյեմբերի 2 Երեւանի Աջափնյակ համայնքի թաղապետի ընտրություններում հաղթեց գործող թաղապետ Արծրուն Խաչատրյանը։

Ընտրատարածքներում քվեարկությունը ընթացել է հանգիստ մթնոլորտում, սակայն Խաչատրյանի ընտրական շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցի հավաստմամբ, տեղի են ունեցել խախտումներ, որի համար արձանագրություն է կազմվել եւ ուղարկվել մարզային ընտրական հանձնաժողով։

Տիգրան Պետրոսյանցը հաստատում է, որ ընտրության օրը համայնքի շենքերում թեկնածու Արման Սահակյանի կողմնակիցները բնակիչներին 3000-5000 դրամ են առաջարկել, որպեսզի քվեարկեն իրենց թեկնածուի օգտին։

Просмотров: 1138 | Добавил: tigranhayazn | Дата: 17.09.2011 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz