Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 10:14
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2012 » Февраль » 25

2011 թ-ի այս նույն օրը` փետրվարի 25-ին` Անդրանիկ Զորավարի ծննդյան օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում առաջին անգամ ցուցադրվեցին Անդրանիկ Օզանյանին ուղղված Խաչատուր Կարճիկյանի նամակն ու Հովհաննես Շիրազի "Անդրանիկի սուրը" բանաստեղծության ինքնագիրը: Այսօր` 2012 թ-ի փետրվարի 25-ին այդ փաստաթղթերը հրատարակվել են "Ազգ" օրաթերթում "Զորավարի տարեդարձը" ընդհանուրի տակ: Շնորհակալություն ասենք "Ազգ" օրաթերթի խմբագրությանը և ներկայացնենք փաստաթղթերը:

Տես`http://azg.am/AM/2012022520

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԿԱՐՃԻԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԸ

ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻՆ

Այսօր Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան տարեդարձն է, եւ դա մեկ անգամ եւս առիթ է անդրադառնալու նրա գործունեությանը, խոնարհումի եւ արժեւորման համեստ խոսք ասելու:

Առաջին հայացքից բոլորիս համար կարծես թե ակնհայտ է դարձել, որ Զորավար Անդրանիկի կյանքի եւ մարտական փառահեղ ուղու վերաբերյալ որեւէ նոր բան ասել կամ ավելացնել հնարավոր չէ: Սակայն նորություններ, թեպետ շատ հազվադեպ, բայց եւ այնպես լինում են:

Ահավասիկ, նման մի նորահայտ փաստաթղթի ենք ցանկանում «Ազգ»-ի ընթերցողներին ծանոթացնել, որը ոչ միայն ընդգրկված չէ Զորավարի գործունեությունն արտացոլող փաստաթղթային հրապարակումներում, այլեւ մինչ այժմ անհայտ է մնացել ուսումնասիրող շրջանակների համար: Դա 1916թ. փետրվարի 26-ով թվագրված Խաչատուր Կարճիկյանի նամակն է Զորավարին:

Այստեղ տեղին է հակիրճ ներկայացնել Կարճիկյանի անձը, քանզի նա քիչ է հայտնի հանրությանը: ՀՅԴ անդամ Խաչատուր Հովհաննեսի Կարճիկյանը (1882-1918) 20-րդ դարի առաջին քառորդի անվանի կուսակցական-պետական գործիչներից է: Առաջին աշխարհամարտի սկզբից նա Հայոց ազգային բյուրոյի կազմում ակտիվորեն մասնակցել է հայ կամավորական գնդերի կազմավորմանը: Երբ 1917թ. փետրվարյան հեղաշրջումից հետո Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Արեւմտյան Հայաստանի գեներալ-կոմիսարությունը, Կարճիկյանը նշանակվեց կոմիսարի առաջին տեղակալ Հ. Զավրյանի խորհրդական, եղավ Հայոց ազգային խորհրդի անդամ: Նորաթուխ Այսրկովկասյան կոմիսարիատում եղել է ֆինանսների նախարար ՀՅԴ մանդատով, ապա` Այսրկովկասյան Սեյմում` ՀՅԴ խմբակցության նախագահ: Իսկ արդեն Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո` ֆինանսների նախարար եւ արդարադատության նախարարի պաշտոնակատար, ապա` 1918թ. նոյեմբերին ստեղծված ՀՅԴ-Ռամկավարներ կոալիցիոն կառավարության կազմում` հանրային խնամատարության ու աշխատանքի նախարար` միաժամանակ կատարելով ֆինանսների նախարարի պարտականությունները: Սպանվել է 1918թ. նոյեմբերի 11-ին աշխատասենյակում, սպա Եգոր Տեր-Մինասյանի կողմից:

Եվ այսպես, ի՞նչ է հրապարակվող այս նորահայտ նամակը: Նախ, կրում է մտերմիկ բնույթ ու վկայում է Անդրանիկի եւ Կարճիկյանի մարդկային հոգեհարազա ... Читать дальше »

Просмотров: 894 | Добавил: tigranhayazn | Дата: 25.02.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Февраль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz