Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 21:35
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Февраль » 28

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԵՔ ՊԱՐԳԵՒՆԵՐԸ



28 Փետրվար 2012

  Վերջերս ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով արձակագիր, «Մարմարա» օրաթերթի գլխաւոր խմբագիր Ռոպէր Հատտէճեանը եւ նշանաւոր բանաստեղծ Զարեհ Խրախունին պարգեւատրուել են ՀՀ բարձրագոյն «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, իսկ թատերագիր Արման Վարդանեանը` «Մովսէս Խորենացի» մեդալով (երեքն էլ` Ստամբուլ, Թուրքիա): Ընդգծենք, որ Ռ. Հատտէճեանն ու Զ. Խրախունին Խ. Աբովեանի ան. հայկական պետական մանկավարժական համալսարանի սփիւռքահայ գրականութեան պատմութեան դասընթացի ծրագրային հեղինակներ են եւ նրանց մասին հանգամանալից դասախօսում են բանասիրական բաժանմունքի 4-րդ ու մագիստրատուրայի առաջին լսարաններում: ՀՀ բարձրագոյն պարգեւներին արժանանալու առթիւ «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը պատրաստել է ցուցապաստառներ, որոնք ամփոփ տեղեկութիւն են տալիս հեղինակների մասին: Ստամբուլի երեք աւագագոյն հեղինակների գրքերը֊ լուսանկարները եւ ուսանողների սարքած տեղեկատու վահանակները լաւագոյնս պատմում են Ստամբուլի համայնքի այսօրուայ գրական աշխոյժ ու արգասաբեր կեանքի մասին։ Ինչպէս ստամբուլեան անկիւնի բացման ժամանակ դիպուկ նկատեց համալսարանի գրադարանապետ Տիգրան Պետրոսեանցը, այս ամէնը գալիս են ապացուցելու, որ Վոսփորի ափին ծաւալուած գրական հզօր շարժումը մնում է լաւագոյնը Սփիւռքի բոլոր միջօրէականներում։
  Իսկ դա մեր բոլորիս հարստութիւնն է։
  Ինչպէս հաստատում է «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, սփիւռքահայ գրականութեան պատմութեան դասախօս, Պրօֆեսոր Սուրէն Դանիէլեանը, արեւմտահայ գրականութեան շարունակականութիւնն է տեսնում այս երեւոյթի մէջ, մխիթարութիւն, որ այն դեռեւս շնչում է, յարատեւում՝ ապրեցնելով այդ գրականութեան շքեղ տոհմածառը։
  Ընդգծենք, որ Ռ. Հատտէճեանը, Զ. Խրախունին եւ Արման Վարդանեանը հայրենի ուսանողների ու երիտասարդ գրականագէտների հետաքրքրութիւնների ծիրում են. նրանց մասին գրուել եւ գրւում են աւարտաշարադրանքներ, թեզեր, թեկնածուական ատենախօսութիւններ:

 

Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

http://spyurk-center.am/am/news/122


Просмотров: 863 | Добавил: tigranhayazn | Дата: 28.02.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Февраль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz