1987 թ-ին ես ստեղծեցի ,,Հայաստանի թագավորական կուսակցությունը,, Հայաստանում միապետական իշխանաձևը վերականգնելու
նպատակով: 1992 թ-ին կուսակցությունը գրանցվեց, 2006 թ-ին՝ դատարանի
որոշմամբ փակվեց: Բայց ես մնում եմ նույն միապետականը և համոզված եմ, որ մի
օր մենք նորից կվերականգնենք կուսակցությունը և ի հեճուկս բոլոր
կասկածողների՝ կվերականգնենք և ՀԱՅՈՑ ԳԱՀԸ և ետ կբերենք թե Կիլիկյան
թագավորների թագի ադամանդները, թե տարածաշրջանում ՀԱՅՈՑ ԳԱՀԻՆ ի վերուստ
տրված աստվածային իրավունքները: Այդ նպատակով եմ սկսել ու նպատակադրված
առաջ տանում ,,ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ՏԻԳՐԱՆԱԿԱՆ,, շարժումը: Եվ դեռ Ձեր բոլորի
զորակցությանը կդիմեմ: Եվ բնավ չպիտի նախապես կասկածով մտածել, թե ԳԱՀԸ ում
է բաժին ընկնելու: Մեծ նպատակ ունենալու պարագային այդ խնդիրը բացարձակ
երկրորդական է:
Խաչենի Ծարա
ճյուղի հոգևոր կենտրոնը: Կառուցապատել սկսել է հզորագույն իշխանուհի Արզու
խաթունը, շարունակել է նրա որդի Գրիգոր իշխանը, նրա հարսըը՝ Վաչուտյան
Քուրդ Բ իշխանաց-իշխանի դուստր Մամքանը... Շարունակեմ
թվել ... Եվ այս հոյաշեն տաճարաշարքը յոթանասուն տարի գերի էր կրտսեր
թուրքերի՝ կովկասյան թաթարների ձեռքին: Հիմա ԱԶԱՏ է: Ազատ, քանի որ
արյունով ԱԶԱՏԱԳՐՎԵՑ: Մենք պիտի մեր մեջ ուժ կենտրոնացնենք /գեներացնենք/,
որպեսզի և Արևելքում, և Արևմուտքում ԱԶԱՏԱԳՐԵՆՔ մեր գերի ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
Եվ դրա համար հիմա, այո՝ ՀԻՄԱ մեզ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ է պետք...
Արևելքի ու Արևմուտքի սահմանագծում հաստատված ՀԱՅ էթնիկ տարրը 4553 տարի
առաջ իր առաջնորդներից մեկի՝ Հայկի գլխավորությամբ /որ պիտի Նահապետ
ճանաչվեր/ հաղթեց թշնամի-մրցակից Բելին: Հաղթեց իր Աստվածների զորությամբ:
Հզոր էին ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԻ Աստվածները, Հզոր էին, Արդար էին, Պահապան էին...
Այդ նրանց պատվին է Արարատյան թագավորությունում կառուցվել ՄՈՒՍԱՍԻՐԻ
տաճարը... /այն բոլոր այդ ժամանակի Արևմուտքի ժողովուրդների համար դարձավ
նախօրինակ Պարթենոնների տեսքով/: Հայոց Աստվածները պաշտվել են հայկական
էթնոսի ապրած բոլոր տարածքներում: Ցավոք քրիստոնեությունը ավերեց ՀԱՅՈՑ
ԴԻՑԱՐԱՆԸ... Դրա մի հատիկը պահպանվել է Նեմրութ լեռան ստորոտին: Այստեղ
հզորագույն ՀԱՅ ԱՍՏՎԱԾՆԵՐՆ են իրենց ԳԱՀԵՐԻ վրա, Հայոց Տիգրանյան թագով
կրտսեր արքայատան արքայիկն է իր վեհությամբ...
Այս ոսկե գավաթը մեզ է հասել Հայոց պատմական տիրակալներից մեկի
գանձարանից: Գավաթը այդ տիրակալի համար միայն կենցաղային առարկա չի եղել:
Այն այդ տիրակալի և նրա բոլոր նախորդների պատկերացումների, հզորության,
պատմության արտացոլումն է, նկարապատումը, ,,կինոպատումը,,: Գավաթի վրա
քաշված յոթ գոտիների ներսում վեց շարքով ներկայացված է ԺԱՄԱՆԱԿԻ ամբողջ
պատկերաշարը՝ կենդանիներ, մարդ-զինվորներ... Մեզ տրված է ժամանակ՝
կարդալու մեր պատմությունը այս գավաթի վեց տող-էջերի պատկերների միջոցով:
Մեր պատմությունն այստեղ է: Եվ որքան շուտ մեր պատմությունը դուրս բերենք
այս պատկերաշարից, այնքան շուտ մոռացության կտանք մեր պատմության
կեղծարարներին՝ նիկոլսկուն, դյակոնովին, պիատրովսկուն, բազում այսատիպ
,,սկի,,-ներին, ու նրանց ,,ծառա,, ,,յան,, վերջավորությամբ, բայց հայության
հետ ոչ մի կապ չունեցող, վայ պատմաբաններին...
Կառուցվել է 1974-1979 թվականներին՝ հայ մեծ ճարտարապետ Ռաֆայել
Իսրայելյանի նախագծով: Կառուցվել է Ապարանի Հերոսամարտի հիշատակին, իսկ այդ
հերոսամարտում հասարակ ապարանցիները կանգնեցին տասներեք հազարից ավելի
թուրքական հրոսակի /տաս հազար կանոնավոր զորք, երեք հազար թուրքաքրդական
խաժամուժ/ դեմ, Հաղթեցին ու դարձան ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կերտողներ... Սա Հուշարձան է նաև Հայոց բանակի մոտ
չորսուկես հազար զինվորներին, որ օգնության հասան կռվող ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ...
Սա Հուշարձան է Հերոսամարտի կազմակերպիչներ գավառապետ Սեդրակ Ջալալյանի,
աշխարհազորի հրամանատար Արսեն Տեր-Պողոսյանի, Ապարանի հոգևոր հովիվ
Հովհաննես Տեր-Մինասյանի և Հերոսամարտի ընդհանուր հրամանատար, զորավար
Դրաստամատ Կանայանի ՀԻՇԱՏԱԿԻՆ...