Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 10:04
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Июль » 23
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞
Նեմրութի սալարձանի բարձրաքանդակը

Նեմրութի այս սալարձանը այն եզակի ,,փաստաթուղթն,, է, որտեղ պատկերված է Հայոց Երվանդական-Արտաշեսյան թագակիր արքան, որ կառուցել է Նեմրութի ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԸ... Հիմա այս արքայիկի թագին նայող ,,անհավատ,, հայերը թող ասեն, որ նա ՀԱՅ չէ, Երվանդյան-Արտաշեսյան կրտսերագույն ընտանիքից չէ, Նեմրութն էլ իր ԴԻՑԱՐԱՆՈՎ Մերձավոր Արևելքում բոլորինն է /հույներ, պարսիկներ և ուրիշներ/, բայց ՀԱՅԿԱԿԱՆ չէ ու չէ: Կարծես դատապարտված ենք և ստիպողաբար պիտի ընդունենք, որ այս լեռնաշխարհն ու նրա վրա ապրած ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ միայն 301 թվականից հետո է հայ ազգ դարձել...
Մեր պատմությունը շարունակական է և Փոքրասիական այս լեռնաշխարհի բնակիչները հարյուր հազարավոր տարիներ եղել են այս տարածքի բնիկներ՝ իրենց պատմությամբ ու մշակույթով և զբաղեցրել են Սև-Կասպից-Միջերկրական ծովերի միջև ընկած տարածքը հարավում հասնելով մինչև Պաղեստին...
Սա է իրականությունը: Եվ բոլորը ՍԱ ՊԻՏԻ ԸՆԴՈՒՆԵՆ, իսկ առաջին հերթին մենք պիտի լինենք այս տարախաշրջանի և այդտեղ ստեղծվածի ՏԵՐԸ, միակ ՏԵՐԸ:

Տիգրան ՀԱՅԱԶՆ






Նայեք Հայ արքայի թագին: Ամբողջովին կրկնում է ավագ Երվանդյան-Արտաշեսյան թագը, որ կրել են Տիգրան Մեծից առաջ և նրանից հետո: Ուղղակի այն ավելի ամբողջական պատկերագրությամբ երևում է Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի դրամների վրա: Ցավոք դրամների սահմանափակ տարածքը թույլ չի տվել, որ մենք բոլոր մանրամասները տեսնենք: Իսկ սալարձանի մեծ տարածքում մենք ավելի մեծ ճշտությամբ ենք տեսնում թագն ու նրա մանրամասները: Ավելին՝ տեսեք, թե ինչպես է տիգրան-արտավազդյան թագի երկու արծիվների միջև եղած ութաթև աստղը տեղադրված նաև այս Երվանդյա-Արտաշեսյան արքայիկի հագուստի վրա: Արքայիկն իշխանուական բոլոր պարագաներով է. նրա ձախ ձեռքին իշխանության նշան գավազանն է, հագուստը արևելյան է և ոչ մի ընդհանրություն չունի հունա-եվրոպականի հետ ու իջնում է մինչև ոտքերը /սրան հակառակ հույն-եվրոպական տիրակալները կրում էին կիսաշրջազգեստի տիպի շորեր ու ոտքերտ բաց էին/: Աջ ձեռքով արքայիկը ողջունում է Հայոց դիցարանի ռազմի աստված Վահագնին, որի մեջքին իր սպանած վիշապի մարմինն է /զուգահեռաբար փորձ է արվել այս կերպարի մեջ հունա-եվրոպական Հերակլեսին տենել, ինչը միանշանակ սխալ եզրահանգման արդյունք է/: Սալաքարի բարձրաքանդակը բացառիկ ՀԱՅԿԱԿԱՆ է՝ հայ կերպարներով: Անգամ պատկերագրության ձևը բացարձակ կրկնում է Տիգրան Մեծի դրամի պատկերագրությունը. արքայիկը դեպի ձախ կիսադեմով է և անգամ դեմքի, հատկապես քթի նույն համադրությունն է Տիգրան Մեծի դիմային մասի հետ: Այս բարձրաքանդակը իր բոլոր մանրամասներով ՀԱՅԿԱԿԱՆ է:



Просмотров: 719 | Добавил: tigranhayazn | Дата: 23.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Նայեք այս զինանշանին

Հայոց եկեղեցու զինանշանն է: Ու թեև եկեղեցու Հայրերը Հայոց պատմությունը սկսում են 301 թվականից, բայց արծիվների գլխին դրել են ՀԱՅՈՑ ԵՐՎԱՆԴՅԱՆ-ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐԻ թագը՝ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ թագը, որ առկա է ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ, ԱՐՏԱՎԱԶԴ Բ-ի, Նեմրութի կրտսերագույն արքայատան թագակրի գլխին... Իհարկե այս թագն առկա է նաև նրանց նախորդների ու հետնորդների գլխին, բայց մանրամասները չեն երևում:
Մնացյալը թողնում եմ Ձեր հայեցողությանը...

Տիգրան ՀԱՅԱԶՆ




Просмотров: 653 | Добавил: tigranhayazn | Дата: 23.07.2012 | Комментарии (0)

Ծագումով արմենոիդ հայերի մասին

Սիրելի Սոֆյա, մեկ այլ տեքստում ես նման տողեր գրել եմ: Շնորհակալություն, որ մեկնաբանում ես: Ավելացնեմ: Փոքրասիական գրեթե ամբողջ տարածքը Կիլիկիայից մինչև Սև ծով և Կովկասյան լեռներով մինչև Կասպից ծով, իսկ հարավում մինչև Պաղեստին բնակեցված է եղել հայկական ցեղերով՝ խուռիներ, արմեններ, խեթեր: Այո ուրիշների համար այս տարբեր ,,ազգերը,, ծագումով արմենոիդ հայեր են և իրենք էլ այսպես կոչված ,,հնդեվրոպական,, մշակույթի արտածողն են դարձել ու տարբեր ուղիներով մինչև Հնդկաստան ու Եվրոպա /Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Ռուսաստան ևն/ տարել այն: Ինչ անուն էլ նրանց տվել են միևնույնն է Քրիստոսից երեք հազար տարի առաջ նրանք բոլորը միևնույն Արմենիայի /Արմանի, Արարատ, Նաիրի, Հայասա/ ճանաչվել են մի հասկացության տակ՝ ՀԱՅ: Այդպես էր նաև մինչև տասնիներորդ դարի կեսերը, երբ ասպարեզ իջան ,,գիտնականներ,, որոնք ու հատկապես նրանց հաջորդած նիկոլսկիները, դյակոնովները, պիատրովսկիները, մելիքաշվիլիները ու սրանց հլու-հնազանդ ծառա միայն ազգանունի վերջնամասում ,,յան,, մասնիկ կրող անձեր, որոնք մեր պատմությունն ուղղակի ավերեցին, նախ թվարկածս հայկական ցեղերին դարձրին առանձին ազգեր, ապա՝ մեզ հայտարարեցին եկվորներ... Այո Հայկական բարձրավանդակում ապրել ու ապրում են միայն բնիկ հարյուր հազարավոր տարիների ՀԱՅԵՐԸ... Եվ սա է միակ ճշմարտությունը: Բայց սրա դեմ առաջինը այսօր ,,գլուխ,, /իհարկե եթե ունեն/ բարձրացնում են հենց նշածս ,,յան,,-երը: Մեր պատմությունը նորովի գրելու համար անհրաժեշտ է այս ,,ակադեմիական,, պատմաբաններից առաջին հերթին ԱԶԱՏՎԵԼ: Մնացյալը կնկնի իր տեղը: Ժամանակի պարագային կարող եմ հիմնավորումներով մի ամբողջ տեքստ ներկայացնել:
Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 837 | Добавил: tigranhayazn | Дата: 23.07.2012 | Комментарии (0)

Մի փոքրիկ խնդրանք-պարտադրանք

Սուրեն: Հիմա նայեցի քո էջի նյութերը: Ուզում եմ մի փոքրիկ խնդրանք-պարտադրանք հայտնել: Խոսքս վերաբերում է բնակավայրերի տեղանուններին: Մի օգտագործիր ու երկարացրու /կյանքի նոր ուղեգիր տուր/ օտարալեզու, օտար անուններին: Դրանցով բնավ ավելի պատմական չես դարձնում խոսքդ, բնավ, այլ դրանով ջուր ես լցնում բոլոր կարգի թշնամիների մեր բնակավայրերի "տերը" լինելու ջրաղացին: Որքան մեր բնակավայրերը ներկայացնես հին անուններով, այքան ցուցանում ես, որ մենք ոչ բնակավայր ունենք, ոչ էլ` ՀԱՅՐԵՆԻՔ... Չի եղել Բաշ Ապարան... Միշտ էլ եղել է, կա ու լինելու է Ա պ ա ր ա ն ը... Սա է նաև մեր պայքարը և վերջ: Չի եղել Ղուրդուղուլի, կա միայն այն հայերեն անունը, որ այդ բնակավայրը հիմա ունի... Եթե ասածս ընկալեցիր, հոյակապ է: Եթե` ոչ... Ուրեմն դու գիտես:

Հարգանքներով` Տ.Պետրոսյանց
Просмотров: 623 | Добавил: tigranhayazn | Дата: 23.07.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz