Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 14:42
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Июль » 23 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
01:26
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞
Նեմրութի սալարձանի բարձրաքանդակը

Նեմրութի այս սալարձանը այն եզակի ,,փաստաթուղթն,, է, որտեղ պատկերված է Հայոց Երվանդական-Արտաշեսյան թագակիր արքան, որ կառուցել է Նեմրութի ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԸ... Հիմա այս արքայիկի թագին նայող ,,անհավատ,, հայերը թող ասեն, որ նա ՀԱՅ չէ, Երվանդյան-Արտաշեսյան կրտսերագույն ընտանիքից չէ, Նեմրութն էլ իր ԴԻՑԱՐԱՆՈՎ Մերձավոր Արևելքում բոլորինն է /հույներ, պարսիկներ և ուրիշներ/, բայց ՀԱՅԿԱԿԱՆ չէ ու չէ: Կարծես դատապարտված ենք և ստիպողաբար պիտի ընդունենք, որ այս լեռնաշխարհն ու նրա վրա ապրած ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ միայն 301 թվականից հետո է հայ ազգ դարձել...
Մեր պատմությունը շարունակական է և Փոքրասիական այս լեռնաշխարհի բնակիչները հարյուր հազարավոր տարիներ եղել են այս տարածքի բնիկներ՝ իրենց պատմությամբ ու մշակույթով և զբաղեցրել են Սև-Կասպից-Միջերկրական ծովերի միջև ընկած տարածքը հարավում հասնելով մինչև Պաղեստին...
Սա է իրականությունը: Եվ բոլորը ՍԱ ՊԻՏԻ ԸՆԴՈՒՆԵՆ, իսկ առաջին հերթին մենք պիտի լինենք այս տարախաշրջանի և այդտեղ ստեղծվածի ՏԵՐԸ, միակ ՏԵՐԸ:

Տիգրան ՀԱՅԱԶՆ






Նայեք Հայ արքայի թագին: Ամբողջովին կրկնում է ավագ Երվանդյան-Արտաշեսյան թագը, որ կրել են Տիգրան Մեծից առաջ և նրանից հետո: Ուղղակի այն ավելի ամբողջական պատկերագրությամբ երևում է Տիգրան Մեծի և Արտավազդ Բ-ի դրամների վրա: Ցավոք դրամների սահմանափակ տարածքը թույլ չի տվել, որ մենք բոլոր մանրամասները տեսնենք: Իսկ սալարձանի մեծ տարածքում մենք ավելի մեծ ճշտությամբ ենք տեսնում թագն ու նրա մանրամասները: Ավելին՝ տեսեք, թե ինչպես է տիգրան-արտավազդյան թագի երկու արծիվների միջև եղած ութաթև աստղը տեղադրված նաև այս Երվանդյա-Արտաշեսյան արքայիկի հագուստի վրա: Արքայիկն իշխանուական բոլոր պարագաներով է. նրա ձախ ձեռքին իշխանության նշան գավազանն է, հագուստը արևելյան է և ոչ մի ընդհանրություն չունի հունա-եվրոպականի հետ ու իջնում է մինչև ոտքերը /սրան հակառակ հույն-եվրոպական տիրակալները կրում էին կիսաշրջազգեստի տիպի շորեր ու ոտքերտ բաց էին/: Աջ ձեռքով արքայիկը ողջունում է Հայոց դիցարանի ռազմի աստված Վահագնին, որի մեջքին իր սպանած վիշապի մարմինն է /զուգահեռաբար փորձ է արվել այս կերպարի մեջ հունա-եվրոպական Հերակլեսին տենել, ինչը միանշանակ սխալ եզրահանգման արդյունք է/: Սալաքարի բարձրաքանդակը բացառիկ ՀԱՅԿԱԿԱՆ է՝ հայ կերպարներով: Անգամ պատկերագրության ձևը բացարձակ կրկնում է Տիգրան Մեծի դրամի պատկերագրությունը. արքայիկը դեպի ձախ կիսադեմով է և անգամ դեմքի, հատկապես քթի նույն համադրությունն է Տիգրան Մեծի դիմային մասի հետ: Այս բարձրաքանդակը իր բոլոր մանրամասներով ՀԱՅԿԱԿԱՆ է:



Просмотров: 719 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz