| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Июль » 31
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ Հայոց Արարատյան արքայատան մի պատկերի մասին
Մեր թվարկությունից առաջ 9-րդ դարի այս
բրոնզե թիթեղը իր վրա կրում է Հայոց Արարատյան արքայատան հզորագույն
տիրակալների պատկերները: Այստեղ են արքա Իշպուինին, թագուհին, արքայազն
Մենուան և անգամ նրա դաստիարակ քուրմը: Մեր դիվաններում
արքայական այսպիսի ընտանեկան պատկեր մեկ էլ ունի Կիլիկիայի Լևոն Գ արքան և
Կարսի Գագիկ Բագրատունի թագավորը /մեր թվարկության 13-րդ դար/: Նայեք
արքայի, թագուհու, արքայազնի հագուստների պատկերագրությանը: Դրանցում ամեն
ինչ արևելյան է, արևմտյան որևէ հետք իսպառ բացակայում է: Արքայի թագն էլ մի
քանի դար հետո ավելի սուր ծայրահատվածներ կստանա և կբազմի նրանց
իրավահաջորդ Երվանդունի-Արտաշեսյան արքաների գլխին: Արարատյան արքայատան
այս երկու հզորագույն այրերը՝ արքա Իշպուինին և գահակից ու ապա՝ արքա
Մենուան դեպի արևելք-արևմուտք-հարավ-հյուսիս իրականացրած ռազմարշավներով
ամբողջացրել են ՀԱՅԿԱԿԱՆ ԷԹՆՈՍՈՎ բնակեցված տարածքների միավորումը մի
պետության մեջ և հզորագույն թագավորություն են ստեղծել Մերձավոր Արևելքում:
Նրանցից առաջ 100-ի հասնող հայկական ՆԱԻՐԻՆԵՐ, ՄԻՏԱՆԻՆԵՐ, ԲԻԱՅՆԱՆԵՐ,
ԱՐՐԱՏԱՆԵՐ գործում էին առանձին-առանձին և միավորվում էին միայն արտաքին
հարձակումների ժամանակ: Այդ նրանք՝ այս պատկերի երկու այրերը ստեղծեցին
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Գլուխ խոնհարենք նրանց առաջ,
ոգեկոչենք նրանց, հզորանանք նրանց ներկայությամբ, ապավինենք մեր
ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ և հասնենք նոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ:
Просмотров:
608
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
31.07.2012
|
|
ՆԱՄԱԿ ԱՐԱՔՍԻՆ /,,Վան,, ռադիոկայան/
Բարի կեսգիշեր, Արաքս: Ես հիմա Մեղրիում եմ, այդպես էլ արդեն երեկ չկարողացա վերադառնալ Երևան: Եվ ինձ համար եզակի դեպքերից մեկը կլինի, որ անպարտաճանաչ պիտի լինեմ և խոսքս չկատարեմ: Արդեն երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցը ինձ մտահոգեց: Համոզված եմ, որ գերազանց գիտես մեր մատենագիտությունը և նաև գիտես, որ հայոց անմիաբանության մասին բոլոր հին հայտարարությունները գալիս են հոգևոր դասը ներկայացնող պատմիչներից /իհարկե՝ ես դրա բացատրությունը ունեմ/: Ու համոզված չեմ, որ նույն սեղանի մոտ նստելով հոգևորականի հետ կկարողանամ բերվելիք օրինակները ընդունել /առաջին հերթին Վարդան Մամիկոնյանի, Ավարայրի ու ցնդաբանության բնագավառին վերաբերող ,,բարոյական,, հաղթանակի փաստի հետ/: Սրանից ելնելով խիստ պատեհ եմ գտնում զուտ պատահականորեն իմ բացակայությունը: Ներող եղիր: ՀԳ. Այ, համոզվեցիր, որ Ձեր ռադիոկայանի հետ ,,բարեկամության,, չստացվելը հիմնավոր պատճառ ունի...Հարգանքով՝ Տիգրան ՀԱՅԱԶՆ /Մեղրի/
Просмотров:
644
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
31.07.2012
|
| |
|
|
|