Խորհրդածություն Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայ գեներալների մի լուսանկարի առթիվ ՄԵՆՔ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԵՆՔ
Հայ գեներալների այս խմբանկարի տակ արձանագրված Երկրորդ համաշխարհային
պատերազմի ռուս-գերմանական պատերազմին մասնակցություն ունեցած հայերի 500
000 թիվը խորհրդային կեղծիքներից մեկն է... Ցավոք, այդ պատերազմին
նորագույն հաշվումներով ռուսական կողմից մասնակցել է ոչ պակաս 800
000 հայ: Զոհվել, գերվել ու անհայտ կորել է մասնակիցների շուրջ 55 տոկոսից
ավելին... Խորհրդային կոչված կուսակցապետ վիճակագիրները թիվը նվազեցրել
են, որ կարողանան անպատասխան թողնել ապագա հարցը. ՛՛Ինչպես և ով մտածեց մոտ
3 միլիոն հայերից այդքան մարդու, որ պիտի տվյալ ազգի ապագան կերտեին,
ուղարկել մսաղաց՛՛: Ահա և կեղծիքի հիմքը: Տեսակարար կշռով խորհրդային երկրի
որևէ այլ ազգ այսպիսի ՛՛ցեղասպանության՛՛ չի ենթարկվել: Իսկ եթե սրան
գումարենք նաև արտասահմանյան երկրների բանակներում հայտնված 180 000 - 200
000 հայերի թիվը, ապա Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած հայերի
բացարձակ թիվը մեկ միլիոնի է հասնում կամ անցնում... Եթե այդպիսի մի բանակ,
որպես ազգ, ունենայինք ու այն ծառայեր Հայաստանին՝ այսօրյա
՛՛ադամանդաչափ՛՛ Հայաստանը չէինք լինի... Այո, մեր ուժերը, նրանց
հերոսությունն ու արյունը խորհրդային կուսակցապետերը ծառայեցրել են իրենց
մեծ երկրի ՛՛շահերին՛՛, իսկ երբ 1945 թ-ին ծառացավ Արևմտյան Հայաստանն
ազատագրելու խնդիրը՝ այս հայերին ու նրանց ներդրումը բացարձակ մոռացան...
իսկ մենք կորցրեցինք ժառանգներ պարգևելու ունակ 400 000 հազարից ավելի
հայորդիներ...Այս է ՛՛ուրիշին՛՛ ծառայելու ՛՛երջանկության՛՛ դառը հետևանքը:
Այստեղից մի եզրակացություն՝ մենք միայն մեր ՀԱՅՐԵՆԻՔ-ՀԱՅԱՍՏԱՆԻՆ պիտի
ծառայենք ու աշխարհում միայն Նրա համար պիտի զոհասեղան բարձրանանք...