Ն Ե Մ Ր ՈՒ Թ
Այստեղ դարերը քարացել են,
Ժամանակը կանգ է առել այստեղ,
Կոմագենե երկիրն Հայոց՝
Իր Երվանդյան զարմով,
Արքաներով,
Ժողովրդով հայոց՝
Այստեղ պատմություն է կերտել...
Անտիոքոս Երվանդունի արքան
Ժամանակն է այստեղ սանձահարել,
Հազարավոր մարդիկ
Խճաքարով բուրգ են ձուլել,
Ու վարպետներ բազում
Տաշել-հղկել են հսկա քարարձաններ
Ի հիշատակ նրա և իր զարմի...
Այստեղ արձաններն են
Հայոց Աստվածների,
Այստեղ Հայոց դիցարանն է
Տաճար դարձել անանց Ժամանակին:
Տիրն է այստեղ՝ Հայոց գրի Աստված,
Արամազդն է՝ Աստվածների Աստված,
Բագինն է մեր Սրբազան,
Տերերն են մեր անմեռ
Եվ արքան է Անտիոքոս
Հայոց արքայատան թագը գլխին՝
Հայոց վիշապսպան Վահագնի հետ...
Նեմրութն է՝ Ժամանակի վկա,
Ժամանակի անեղծ ծիսակարգով,
Հայոց Նեմրութն է՝
Աստվածների քարեդարան...
Հայը պիտի դառնա Կոմագենե,
Պիտի հասնի դարձյալ Ծոցը Հայոց,
Եվ իր նախնիների
Խոսքը տանի Նեմրութից վար՝
Միջերկրականի ամբողջ լայնությունով,
Վերընձյուղի կրկին
Պետությունը Հայոց
Մերձավոր ու հեռու տարածքների վրա...
Այստեղ Նեմրութն է հայկական,
Ժամանակը այստեղ կանգ է առել...
21.11.2012