Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Среда, 18.12.2024, 07:17
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Ноябрь » 11

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
ԽԵՆԹԻ ԵՎ ՄԱԽԼՈՒՏՈՅԻ ՇԻՐԻՄՆԵՐԻՆ

Նոյեմբերի 10-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան Յուրա Դավթյանի, դասախոս, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի և բանասիրական ֆակուլտետի գրական ստուդիայի մասնակից չորրորդ կուրսեցիների հետ Գայանե եկեղեցու բակում... Թեև օրն անձրևոտ էր, բայց ուսանողների այցը Խենթի և Մախլուտոյի գերեզմանին ազգային տուրք էր՝ երդում իրենց բոլորանվեր կյանքը հայրենիքին տված հերոսներին՝ ապրել և նմանվել նրանց... Ուսանողներին Վաղարշապատի Սուրբ Գայանե եկեղեցու, եկեղեցու մոտ հուղարկավորված Խենթի, Մախլուտոյի կյանքի և գործի մասին պատմեց ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը:



Խոնարհում Խենթի և Մախլուտոյի շիրիմներին...



Ապրենք և Հայաստանին ծառայենք Խենթի և Մախլուտոյի նման... Երդվում ենք:
Մախլուտոն և նրա հիշատակը միշտ կհիշեցնեն, որ Հայրենիքին ծառայելը բարձրագույն երանություն է, Արարչական պահանջ...



Ոչ մի բան այնպես չի հարստացնում մարդուն, որքան իր ազգային մեծերի /Խենթ, Մախլուտո/ իրական պաշտամունքը...



ԱՊԱԳԱ ԲԱՆԱՍԵՐՆԵՐԸ ԽԵՆԹԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները երեկ Երևանի գրողների միության նախագահ, ռուս գրականության ամբիոնի դասախոս Աբգար Ափինյանի մտահաղացմամբ և ԲՈՒՀ-ի ռեկտորի`Ռուբեն
Միրզաղանյանի ու ֆակուլտետի դեկան` Յուրի Դավթյանի աջակցությամբ այցելեցին Էջմիածնի Սրբ. Գայանե եկեղեցու բակում գտնվող Խենթի` Սամսոն Տեր-Պողոսյանի, գերեզմանին, որը այդտեղ թաղվել է 1911 թ.:
Մեր շատ սիրելի դեկանը` Յ. Դավթյանը, ոչ միայն աջակցեց, այլ նաև մեզ հետ եկավ Էջմիածին: Մեզ հետ էին նաև մեր ԲՈՒՀ-ի Ա. Աբրահամյանի անվան հայոց լեզվի և գրականության մեթոդիկայի կաբինետի վարիչ Հասմիկ Սահակյանը և գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ով իր հայրենասիրական շնչով և ոգևորությամբ մանրամասնորեն ուսանողներին պատմեց Խենթի և նաև նրա կողքին հանգչող Մախլուտոյի մասին: Պրն. Պետրոսյանցը պատմեց նաև Եզր կաթողիկոսի մասին, բացատրեց միադավանությունն ու երկդավանությունը, ստացանք Գայանե եկեղեցու տերհոր օրհնությունը: Այնուհետև մեր բարի պրն. Ափինյանը հերոսների գերեզմանի մոտ կանգնած ասաց իր ուսանողուհիներին.
-Երեխանե՛ ր ջան, ես ձեզ հետ եկել եմ այստեղ, որ դուք երդվե՛ ք, լուռ երդվե՛ք` առանց բարձր, բարձրագոչ բառերի ու խոսքերի, լու՛ռ, մեր սրտի ամենամաքուր անկյուններում երդվե՛նք աղոթելով, որ ողջ կյանքում հավատարիմ կմնաք այն ուխտին, որի համար ապրեցին և գերեզման իջան այս սուրբ մարդիք: Այսօր Հայաստանը միայն հայրենասեր մարդու կարիք ունի. իրավաբան, տնտեսագետ և այլ մասնագետներ ունենք, բայց հայրենասեր չունենք: Մեր թափով մարդիկ գնացին, և թափով հսկաների փոխարեն այսօր ուրիշ ձայներ են լսվում ի ... Читать дальше »
Просмотров: 874 | Добавил: tigranhayazn | Дата: 11.11.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Ноябрь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz