Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 20:02
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Июль » 16
ԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ - ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ


Հայոց հզորագույն իշխանական զարմերից մեկի՝ Մամիկոնյան կրտսերագույն ճյուղի՝ Համազասպյան-Մամիկոնյան ընտանիքի զինանշանն է Դսեղից մի փոքր հեռու իրենց իսկ կառուցած Բարձրաքաշ եկեղեցոու պատին: Պատկերվածը, կրկնվում եմ, զարդանկար չէ, այլ՝ զինանշան: Հզորագույն երկգլխանի Արծիվը և Արևելքին, և Արևմուտքին ուժ ցուցանող ՈՒԺՆ է: Արծվի թևագլուխներին պատկերված են հավերժության խորհրդանիշներ, իսկ հզոր ճանկերի մեջ ճզմված թշնամին է... Հիշում եք Արշակ արքայի զորավար Վասակին: Նաև հիշեք, թե նա ինչպես պատասխանեց ուխտադրուժ Շապուհին. ,,ես հիմա փոքրահասկ եմ, բայց երբ ազատ էի ու կանգնած երկու սարերի վրա, որի վրա հենվում էի՝ այդ սարը ներքև էր իջնում, այդ սարերից մեկը Բյուզանդիան էր, մեկը՝ Պարսկաստանը,,: Այս պատկերի արծվի երկու գլուխներն հենց այդ խոսքերի հաստատումն են: Թեև Համազասպյան-Մամիկոնյանների օրոք, ավելի շատ Զաքարյան Հայաստանի օրոք, նրանք այդպես հզոր չէին, բայց տոհմական պատմությունն են արտացոլել իրենց հայտնի զինանշանում: Այս զինանշանի մի տարբերակ էլ պահպանվել է Դսեղ գյուղի մատուռի պատին: Ինչու այդտեղ, որովհետև Դսեղը Համազասպյան-Մամիկոնյանների մայրաքաղաքն էր: Իսկ այս Մամիկոնյանների մի շառավիղ էլ 1600-ականներին հաստատվել է Դիզակում և մի երկգլխանի արծվապատկեր զինանշան հավերժացրել այնտեղ:

Տիգրան ՀԱՅԱԶՆ




Просмотров: 628 | Добавил: tigranhayazn | Дата: 16.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Նեմրութ...

Հայոց պատմակամ տարածքի մի բեկոր: Այստեղ իշխում էին Երվանդյան զարմի կրտսերագույն ճյուղի ներկայացուցիչները, իշխում էին Երվանդյան-Արտաշեսյան թագը ունենալով իրենց գլուխներին...
Եվ նրնացից մեկն էլ այստեղ՝ Նեմրութի գլխաստորոտին հիմնել է Հայոց Աստվածների դիցարանը: Պահպանված ավերակների հիման վրա իրականացված այս վերականգնում-պատկերը հոգեզմայլ է և գուցե այնպիսին է ինչպես այն պատրաստել են հայ վարպետները հազարամյակներ առաջ:
Սա է այն, ինչով պիտի ՀՊԱՐՏԱՆԱՆՔ, և ինչը պիտի անվերապահորեն համարենք Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն ...
Երբ անգամ ուրիշներն են ընդունում այդ փաստը մեր մեջ հայտնվում են սոփեստ-պատմաբաններ, որ սա վերագրում են Մերձավոր Արևելքում ում ուզում ես, միայն ոչ հայերին:
Համարում եմ, որ նման հայ-պատմաբան-ների տեղը ուղղակի նիկոլսկի-դյակոնով-պիատրովսկիների աղբարկղն է և լռությունը;
Իսկ մենք՝ ապրողներս ամեն վայրկյան աշխարհին պիտի ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ ՆԵՄՐՈՒԹՆ ու իր ԴԻՑԱՐԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ են ու ՀԱՅԵՐԻՆՆ են...

Տիգրան ՀԱՅԱԶՆ




Просмотров: 613 | Добавил: tigranhayazn | Дата: 16.07.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz