Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Понедельник, 25.11.2024, 09:08
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2012 » Июль » 07
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1987 թ-ին ես ստեղծեցի ,,Հայաստանի թագավորական կուսակցությունը,, Հայաստանում միապետական իշխանաձևը վերականգնելու նպատակով: 1992 թ-ին կուսակցությունը գրանցվեց, 2006 թ-ին՝ դատարանի որոշմամբ փակվեց: Բայց ես մնում եմ նույն միապետականը և համոզված եմ, որ մի օր մենք նորից կվերականգնենք կուսակցությունը և ի հեճուկս բոլոր կասկածողների՝ կվերականգնենք և ՀԱՅՈՑ ԳԱՀԸ և ետ կբերենք թե Կիլիկյան թագավորների թագի ադամանդները, թե տարածաշրջանում ՀԱՅՈՑ ԳԱՀԻՆ ի վերուստ տրված աստվածային իրավունքները: Այդ նպատակով եմ սկսել ու նպատակադրված առաջ տանում ,,ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ՏԻԳՐԱՆԱԿԱՆ,, շարժումը: Եվ դեռ Ձեր բոլորի զորակցությանը կդիմեմ: Եվ բնավ չպիտի նախապես կասկածով մտածել, թե ԳԱՀԸ ում է բաժին ընկնելու: Մեծ նպատակ ունենալու պարագային այդ խնդիրը բացարձակ երկրորդական է:

Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 660 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Սա Դադիվանքն է

Խաչենի Ծարա ճյուղի հոգևոր կենտրոնը: Կառուցապատել սկսել է հզորագույն իշխանուհի Արզու խաթունը, շարունակել է նրա որդի Գրիգոր իշխանը, նրա հարսըը՝ Վաչուտյան Քուրդ Բ իշխանաց-իշխանի դուստր Մամքանը... Շարունակեմ թվել ... Եվ այս հոյաշեն տաճարաշարքը յոթանասուն տարի գերի էր կրտսեր թուրքերի՝ կովկասյան թաթարների ձեռքին: Հիմա ԱԶԱՏ է: Ազատ, քանի որ արյունով ԱԶԱՏԱԳՐՎԵՑ: Մենք պիտի մեր մեջ ուժ կենտրոնացնենք /գեներացնենք/, որպեսզի և Արևելքում, և Արևմուտքում ԱԶԱՏԱԳՐԵՆՔ մեր գերի ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Եվ դրա համար հիմա, այո՝ ՀԻՄԱ մեզ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ է պետք...

Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 850 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)


ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆ, ՀԱՅՈՑ ԱՍՏՎԱԾՆԵՐ...

Արևելքի ու Արևմուտքի սահմանագծում հաստատված ՀԱՅ էթնիկ տարրը 4553 տարի առաջ իր առաջնորդներից մեկի՝ Հայկի գլխավորությամբ /որ պիտի Նահապետ ճանաչվեր/ հաղթեց թշնամի-մրցակից Բելին: Հաղթեց իր Աստվածների զորությամբ: Հզոր էին ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԻ Աստվածները, Հզոր էին, Արդար էին, Պահապան էին... Այդ նրանց պատվին է Արարատյան թագավորությունում կառուցվել ՄՈՒՍԱՍԻՐԻ տաճարը... /այն բոլոր այդ ժամանակի Արևմուտքի ժողովուրդների համար դարձավ նախօրինակ Պարթենոնների տեսքով/: Հայոց Աստվածները պաշտվել են հայկական էթնոսի ապրած բոլոր տարածքներում: Ցավոք քրիստոնեությունը ավերեց ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԸ... Դրա մի հատիկը պահպանվել է Նեմրութ լեռան ստորոտին: Այստեղ հզորագույն ՀԱՅ ԱՍՏՎԱԾՆԵՐՆ են իրենց ԳԱՀԵՐԻ վրա, Հայոց Տիգրանյան թագով կրտսեր արքայատան արքայիկն է իր վեհությամբ...

Տիգրան ՀԱՅԱԶՆ




Просмотров: 820 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀՆԱԳՈՒՅՆ ՈՍԿԵ ԳԱՎԱԹԻ ՊԱՏԿԵՐԱՇԱՐԻ ԱՌԹԻՎ

Այս ոսկե գավաթը մեզ է հասել Հայոց պատմական տիրակալներից մեկի գանձարանից: Գավաթը այդ տիրակալի համար միայն կենցաղային առարկա չի եղել: Այն այդ տիրակալի և նրա բոլոր նախորդների պատկերացումների, հզորության, պատմության արտացոլումն է, նկարապատումը, ,,կինոպատումը,,: Գավաթի վրա քաշված յոթ գոտիների ներսում վեց շարքով ներկայացված է ԺԱՄԱՆԱԿԻ ամբողջ պատկերաշարը՝ կենդանիներ, մարդ-զինվորներ... Մեզ տրված է ժամանակ՝ կարդալու մեր պատմությունը այս գավաթի վեց տող-էջերի պատկերների միջոցով: Մեր պատմությունն այստեղ է: Եվ որքան շուտ մեր պատմությունը դուրս բերենք այս պատկերաշարից, այնքան շուտ մոռացության կտանք մեր պատմության կեղծարարներին՝ նիկոլսկուն, դյակոնովին, պիատրովսկուն, բազում այսատիպ ,,սկի,,-ներին, ու նրանց ,,ծառա,, ,,յան,, վերջավորությամբ, բայց հայության հետ ոչ մի կապ չունեցող, վայ պատմաբաններին...

Տիգրան ՀԱՅԱԶՆ





Просмотров: 585 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ԱՊԱՐԱՆԻ ,,ՎԵՐԱԾՆՈՒՆԴ,, ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՌԹԻՎ

Կառուցվել է 1974-1979 թվականներին՝ հայ մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով: Կառուցվել է Ապարանի Հերոսամարտի հիշատակին, իսկ այդ հերոսամարտում հասարակ ապարանցիները կանգնեցին տասներեք հազարից ավելի թուրքական հրոսակի /տաս հազար կանոնավոր զորք, երեք հազար թուրքաքրդական խաժամուժ/ դեմ, Հաղթեցին ու դարձան ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կերտողներ... Սա Հուշարձան է նաև Հայոց բանակի մոտ չորսուկես հազար զինվորներին, որ օգնության հասան կռվող ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ... Սա Հուշարձան է Հերոսամարտի կազմակերպիչներ գավառապետ Սեդրակ Ջալալյանի, աշխարհազորի հրամանատար Արսեն Տեր-Պողոսյանի, Ապարանի հոգևոր հովիվ Հովհաննես Տեր-Մինասյանի և Հերոսամարտի ընդհանուր հրամանատար, զորավար Դրաստամատ Կանայանի ՀԻՇԱՏԱԿԻՆ...

Տիգրան ՀԱՅԱԶՆ




Просмотров: 643 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Июль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz