Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 22:06
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 3
Гостей: 3
Пользователей: 0
Главная » 2013 » Январь » 07

1198 թ-ի հունվարի 6-ին Կիլիկյան Հայաստանի Թագավորության վերականգնման
և Լևոն Երկրորդ Մեծագործի թագադրման 850-ամյակի առթիվ


ԻՄ ՛՛ԼԵՎՈՆ ԵՐԿՐՈՐԴ՛՛ ՎԵՊԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հայ ժողովրդի Պատմության հանդեպ իմ սերը ձևավորվել է չորրորդ-հինգերորդ դասարանում: Ձևավորվել, միս ու արյուն է առել և վերածվել է անանց Սիրո: Այդ տարիներին ոտքով չափել եմ իմ հայրենի Ապարանի շրջանի Վարդենիս գյուղի, հարակից գյուղերի ամբողջ տարածքը, ձեռքով գծագրել-նկարել յուրաքանչյուր ձեռակերտ քար, իր, ընկերներիս համոզել ու նրանց հետ փորել-բացել Քասաղ գետի կիրճաբերանին հսկող մոտ հինգհազարամյա բնակավայր-հնավայրի եզրի չորրորդ դարի միանավ բազիլիկ տիպի եկեղեցու հիմնային հատվածը, որ ամբողջովին ծածկված էր ավելի քան երկու մետրոնոց հողի շերտով: Սրան զուգահեռ կարդում էի հայ մատենագիրներին /այդ պահին ինչ կար գյուղի գրադարանում, Ապարանի շրջանային գրադարանում/:
Կյանքի որոշակի հանգամանքների պատճառով ստիպված էի Վարդենիս գյուղի դպրոցի փոխարեն ուսումս շարունակել Վաղարշապատի շրջանի Շահումյան գյուղի դպրոցում ու ապրել Վաղարշապատ քաղաքում:
Այդ տարիները իմ կյանքի աստեղային ժամանակներն էին: Շատ արագ համախոհ ընկերներ ու շատ-շատ մեծ շրջապատ ունեցա: Տասնչորս տարեկանում իմ համադասարանցի Մարիամ Կարապետյանի օգնությամբ դարձա Հովհաննես Շիրազի ընկերը, մի հայրենասեր վարդապետի օգնությամբ ներկայացվեցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ին, իսկ մեկ տարի անց դարձա Պարույր Սևակի շրջապատի մարդ:
Սրան զուգահեռ իմ կայացման հարցում մեծ էր իմ գրականության ուսուցիչ, մորս համակուրսեցի Ֆլորա Դավթյանի, պատմության ուսուցիչ Էմմա Բաբաջանյանի, օտար լեզվի ուսուցիչ, պատմաբան, բանաստեղծ Անդրանիկ Տերտերյանի ներդրումը:
Կրդում էի ձեռքս անցնող ամեն գիրք, հանդես, ամսագիր, թերթ: Գրում էի բանաստեղծություններ, պոեմ Կոլոմբոսի հետ Ամերիկա հասած հայ վարդապետի մասին: Իմ ՛՛Էրատո՛՛ չափածո դրաման բեմադրվեց ոչ միայն դպրոցական, այլև Մրգաստանի կուլտուրայի տան բեմերում: ՛՛Էրեբունի՛՛ բանաստեղծությունը 1967 թվականին Երևանի 2750-ամյակի առթիվ հայտարարված մրցանակաբաշխությունում արժանացավ խրախուսանքի և մի հատված տպագրվեց ՛՛Սովետական Հայաստան՛՛ թերթում:
Իմ առօրյա հացը վաստակում էի խաչբառ կազմելով, որոնք տպագրում էին ՛՛Ավանգարդ՛՛, ՛՛Պիոներ կանչ՛՛, ՛՛Սովետական դպրոց՛՛, ՛՛Կոմունիզմի համար՛՛ /Վաղարշապատ/, ՛՛Ծաղկունք՛՛ /Ապարան/ թերթերը, ՛՛Պիոներ՛՛ ամսագիրը:
Իներորդ դասարանում առընչվեցի քաղաքականությանը և հիմնադրեցի հակախորհրդային ՛՛Հող՛՛ կազմակերպությունը...
... Բայց այդ տարիների իմ ամենակարևոր գործը եղավ ՛՛Լևոն Երկրորդ. Հայոց վերածնունդ՛՛ վեպը: Կարդացել ու ծաղկաքաղ էի արել այդ ժամանակի հայտնի բոլոր մատենագրական աղբյուրները, Ալիշանի անմեռ գործը, Կիլիկյան թեմաներով Լևոն Շանթի գործերը /տրամադրել էր Անդրանիկ Տերտերյանը, որ իր հետ բերել էր Պարսկաստանից Հայաստան ներգաղթելիս/: Թեման ոգևորիչ էր ու ես էլ արագ աշխատում էի: Շարադրանքը տևեց մոտ հինգ ամիս և զուգահեռ կատարվեց մեքենագրական աշխատանքը: Մեքենագրված երկու օրինակները մոտ մեկ ամիս ՛՛պտտվեցին՛՛, անցան տարբեր մարդկանց ձեռքով: Եղան եվ լավ և վատ կարծիքներ, բայց ամենաէականը Անդրանիկ Տերտերյանի դիտողություններն էին: Այդ ամենի հիման վրա տեքստը վերամշակվեց և երեք օրինակով մեքենագրվեց: Երրորդ օրինակը ինձ բարեկամ վարդապետն իր հետ տարավ իր նոր նշանակման վայր՝ Արգենտինա, երկրորդ օրինակը Անդրանիկ Տերտերյանի մի ընկեր տարավ Լիբանան: Այդ երկու օրինակների ճակատագրի վերաբերյալ առ այսօր որևէ տեղեկություն չունեմ: Բայց առաջին օրինակին ավելի դաժան ճակատագիր բաժին ընկավ: 1967 թվականի սեպտեմբերի 17-ին խորհրդային պետանվտանգության մարմինները, ՛՛Հող՛՛ կազմակերպության մասին ստացած մատնության արդյունքում, ինձ ձերբակալեցին: Քեռիս՝ Վաղարշապատի Ծաղկունք գյուղի դպրոցի տնօրեն Վարդան Սարգ ... Читать дальше »
Просмотров: 621 | Добавил: tigranhayazn | Дата: 07.01.2013 | Комментарии (0)

ՎՐԱՑԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ
ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՔԱՅԼԸ
ՄՈՌԱՑԵԼ ԵՆ... ԹԵՐԵՎՍ՝ ՈՉ

Վրաստանում հերթական հակահայկական հայտարարություն է հնչել կաթողիկոս Իլյա Բ-ի կատարմամբ /տես՝ http://anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=182489%2F: Սա ուղղակի հերթականն է վարչապետ Իվանիշվիլու հայտարարությունից հետո: Եվ տեսեք ովքեր են կատարողները: Պետության առաջին դեմքը և հոգևոր առաջնորդը: Եվ սա այն բանի հետևանքն է, որ առ այսօր 1990-ականների հենց առաջին օրերից այդ երկրում սկիզբ առած հակահայ բանավոր ու գրավոր արշավին հայաստանյան կողմը խուլ-համր-կույրի անմեղսունակությամբ երբևէ չի արձագանքել: Այս դեպքում էլ համոզված եմ, որ Հայաստանի պաշտոնական ղեկավարությունն ու կրոնական առաջնորդը չեն պատասխանելու, հուսամ սակայն, որ Արցախի պատասխանը կլինի համարժեք: Այս երկրի ղեկավարները ՛՛մոռացել՛՛ են, որ հազարամյակներ շարունակ Հայաստանը վահան է եղել հարավից եկող ոսոխների համար ու իր հողով ու ժողովրդի արյունով փակել է նրանց ճանապարհը դեպի Վրաստան: Մոռացել են, որ Հայաստանն է իր Բագրատունի Դավիթ որդուն դրել Վրաստանի թագավոր ու նրանից են սերվել վրաց Բագրատունիները: Մոռացել են, որ հզորագույն Զաքարյան տոհմն էր 12-14-րդ դարերում տեր ու տիրական Վրաստան կոչված երկրում /և դավաճանաբար այդ ժամանակի Վրաստանի քարտեզ են գծում նաև դրա մեջ նույն գույնով ներկելով Զաքարյան Հայաստանի անկախ պետության տարածքը, մինչդեռ Անկախ Հայաստանը ընդհամենը Վրաստանի հետ պետական ունիա էր հաստատել՝ ստանալով այդ ունիայի բարձրագույն հինգ պաշտոններից երեքը և երկրի իրական ղեկավարությունը/: Մոռացել են, որ թշնամաբար գրավել, ուծացրել և տիրում են Հայոց գրեթե ամբողջ Գուգարքի նահանգի տարածքը, որ ներկա Վրաստանի կեսից ավելի է: Մոռացել են, որ իմ չսիրած ռուս բանաստեղծ Պուշկինը 1827 թվականին Էրզրում գնալու ճանապարհին եղել է Թիֆլիսում և գրել, որ հայերի թիվը Թիֆլիսում մի քանի տասնյակ անգամ գերազանցել է վրացիներին: Մոռացել են, որ հենց այդ պատճառով մինչև 1917 թվականը Թիֆլիսի քաղաքապետների 95 տոկոսը եղել են ազգությամբ հայեր: Մոռացել են, որ 1918 թվականին դավաճանաբար թուրքին ՛՛նվիրեցին՛՛ անառիկ Կարսը: Մոռացել են, որ 1918 թվականին թուրքի նման ագրեսիա են իրականացրել Անկախ Հայաստանի դեմ և միայն օտար ուժերի միջնորդությամբ են փրկվել պետականության կորստից:
Մոռացել են... Թերևս՝ ոչ: Չեն մոռացել: Պարզապես մենք՝ հայերս ենք մոռացել այս ամենը, մոռացել անգամ մեր անմեռ ՛՛Սասնա ծռեր՛՛ էպոսի զգուշացումը, որ մեր կողքին ոչ թե Վրաց տունն է, այլ մեր ՎՆԱՍ ՏՈՒՆԸ...


Տիգրան ՊետրոսՅանց



Մուտք
Օրացուց
«  Январь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz