Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 21:50
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Январь » 13
Рудольф Аргутян
около минуты назад ·

Մարդուն ոչնչացնելու մշակույթում, խորհրդյին տարիների հատուկ ծառայությունների ամենա հաջողված միջոցն է առ այսօր`մարդուն վարկաբեկման և ամենակարևորը` հորինված ու սուտ վարկաբեկող,նաև ծաղր ու ծանակի ենթարկող տեղեկությունների տարածումը,հիշենք ցանկացած` իրենից (վտանգ) ներկայացնող գործիչի.մարդու դեմ ցանկացած պայքար այդպիսի արդունք չի տալիս, ինչքան նրան վարկաբեկելն ու ծաղրելը.բավական է, մի ամենասիրված ու հարգված մարդուն մեղադրել, ասենք,(արվամոլության,մանկապղծության,կամ նույնիսկ կաշառակերության ու նման բաների մեջ)հանկարծ այդ հարգված և սիրված մարդու հանդեպ փոխվում է հասարակության վերաբերմունքը.դա բնական է, քանի որ ինչպես Սիամանթոն էր ասում՝ մարդիկ ավելի օրինակին են հետևում, քան ճշմարտությանը, սա սոցիալական երեևույթ է:ՊԱԿ-ի այդ մշակույթը գործում է նաև մերօրյա Հայաստանում.դա լուրջ ազդակ է պատվախնդիր հայրենասերներին.ունենալով բոլոր լծակները նրանց համար չկա ոչ մի անհնար բան.դա ազնիվ մարդկանց թույլ կողմն է..դա Հայաստանի և բոլշեվիզմի մուտանտ մուս պետությունների ամենալուրջ զենքերից է.իսկ ինչպես կարող է պայքարել մարդ նման իրավիճակում.:Դե, ասենք դատարան.մինչև գործի քննվելն ու ընթացքը արդեն տպավորությունը մնաց, էլ չասենք, որ չկա անաչար դատարան: ԵՎ էստեղ նորից գալիս է արժեհամակարգի փոփոխման հարցը....
Больше не нравится · · около часа назад возле Ереван ·
Просмотров: 734 | Добавил: tigranhayazn | Дата: 13.01.2013 | Комментарии (0)

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ

Իմ շատ սիրելի ՛՛ֆեյսբուքյան՛՛ ընկերներ, Արևի տակ ապրող ՀԱՅԵՐ, շնորհավորում եմ Ձեր Հին Նոր տարին։ Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն: 2013 թվականին թող իրականանան Ձեր երազանքները։


Տիգրան ՊետրոսՅանց
13.01.2013 թ.

Այս անօրեն ու կեղծ 1200-1236 թվականների բացարձակ անկախ Զաքարյան Հայաստանը Վրաստանի կազմում ներկայացնող քարտեզը 1968 թ-ին տեսել եմ Վրաստանի պատմության թանգարանում ու վեճ սկսել ներկայացնողի հետ, որին հաջորդել է մեզ՝ Թբիլիսի այցի եկած Վաղարշապատի շրջանի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի տասներորդ դասարանցիներին, մեր խմբին ուղեկցող երեք ուսուցիչներին մի քանի տասնյակ միլիցիոներներով հրհրելով դուրսքշելը թանգարանի երկրոդ հարկից մինչև փողոց... Սրա դեմ պայքարել եմ հետագա ամբողջ գործունեությանս ընթացքում: Ուսումնասիրել եմ Վաչուտյան իշխանական տան պատմությունը և այդ ծիրում Զաքարյանների պատմությունը: Ապացուցել, որ Զաքարյան Հայաստանը Վրաստանի մաս չի եղել: 1. Մասը հարկ է վճարում, իսկ Զաքրյանները հարկ չեն վճարել: 2. Զաքարյանների իշխանությունը ճանաչել են Բյուզանդիան, Կիլիկյան Հայաստանը, Խլաթի Էմիրությունը, մասը այլ պետությունների կողմից չի ճանաչվում: 3. Զաքարյաններն իրենց անվանել են կեսար, ինքնակալ, թագավոր, մասի ղեկավարները այդ տիտղոսներով չէի կարող ներկայանալ, լավագույնս կկոչվեին կառավարիչներ: Իսկ ինչ է եղել: Եղել է հետևյալը. Անկախ Հայաստանի ինքնակալ թագավոր Զաքարե Բ-ն և ծագումով հայ Վրաստանի թագավորական իշխանության կրող Բագրատունի Թամար թագուհին պետական ունիա են կնքել: Եվ այդ ունիայում հայկական կողմի դերն այնքան բարձր է եղել, որ պետական բարձրագույն հինգ պաշտոններից երեքը տրվել են Զաքարյան տոհմի երեք ներկայացուցիչների: Ահա ամբողջը և պատմական իրականությունը:

Տիգրան ՊետրոսՅանց
ოდესმე დიდი ყოფილა საქართველო ~ramchik~
Фотография: ოდესმე დიდი ყოფილა საქართველო ~ramchik~
Просмотров: 637 | Добавил: tigranhayazn | Дата: 13.01.2013 | Комментарии (0)

ՆԱՄԱԿ ԻՄ ԸՆԿԵՐ ԱՐԹՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ
/Մի գրության առթիվ, որ իր հետ ոչ մի կապ չունի/

Արթուր ջան, ես միապետական եմ և 1988-1995, 2002-2006 թվականներին եղել եմ իմ հիմնադրած Հայաստանի Թագավորական կուսակցության նախագահ: Այդ պաշտոնին չեմ եղել միայան պաշտոնապես ՀՀ ԶՈՒ-ում ծառայածս տարիներին: Եվ, իվերջո, երկրի այսօրվա վիճակը հաշվի առնելով, հայտ եմ ներկայացնում քաղաքականություն վերադառնալու և այդ կուսակցությ
ունը ՛՛Հայոց աշխարհ՛՛ անունով վերականգնելու համար: Այո, Թագավորը աշխարհայացք է և ոչ միայն վարչաձև: Եվ բոլոր նրանք, ովքեր քամհարանքով կխոսեն այդ վարչաձևի մասին, և այսօր, և ապագայում այս երկիրն ու այս ժողովրդին կշարունակեն դատապարտել յուրաքանչյուր ընտրությունից հետո ունենալու նորանոր մարտի մեկեր... Պարզապես անհրաժեշտ է, որ հանրաքվեի դրվի իրական հարցը՝ ուզում են իրական միապետություն, թե ուզում են ամեն հնգամյակ /տասնամյակ/ ունենալու թալանչի միապետ, ուզում են որ երկրում լինի իրական սոցիալական կարգավիճակ, թե ուզում են ապրել ամենամյա արտագաղթ, ուզում են, որ երկրում կարևորագույն ռազմավարական արտադրությունները ազգայնացվեն ու ծառայեն ժողովրդին, թե ավելի ու ավելի օտարվեն սահմանից այն կողմ գտնվողներին... Կարծում եմ շարունակելն անիմաստ է: Ու եթե ժողովուրդը դեմ արտահայտվի նշածս առաջարկներին՝ ես սկսածս գործը վայրկյանական կկանգնեցնեմ: Հիմա խնդրում եմ միապետության կամ թագավորության մասին խոսելիս նայել աշխարհի կենսամակարդակով երկրների ցանկին, որտեղ առաջին տաս հորիզոնականները զբաղեցնում են հենց բացարձակ թագավորական կարգավիճակ ունեցող երկրները: Օրինակ, անցած տարի տասնամյակներով առաջին տեղում գտնվող թագավորական Շվեդիային փոխարինեց Լիխտենշտեյնի դքսությունը: Մտածելու հնարավորությունը թողնում եմ ձեզ՝ ժողովրդավար հանրապետություն /խորհրդարանական/ -ականներիդ:

Քո ընկեր՝ Տիգրան ՊետրոսՅանց

08.01.2013 թ.

Մուտք
Օրացուց
«  Январь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz