Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 05.02.2023, 04:15
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1529
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Август » 02

ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ (ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)


Վաչե Մամիկոնյան
Հայոց սպարապետ (4-րդ դար)

Վաչե Մամիկոնյանը (ծննդյան թվականն անհայտ - մոտ 338թ.)  Մամիկոնյան տոհմի նահապետն է, հայ նշանավոր զորավար: Հայոց Խոսրով Բ Կոտակ արքայի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ռազմական հզորությունը թուլացնող Մանավազյանների ու Որդունիների նախարարական տոհմերը: Փայլուն հաղթանակներ է տարել մի շարք ճակատամարտերում: 337 թ-ին Վանա լճի հյուսիս-արևելյան ափին՝ Առեստ ավանի մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսից զորքին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբենին: Զոհվել է պարսից արքա Շապուհ Բ-ի զորքի դեմ մղած կռվում:




Վասակ Մամիկոնյան
Հայոց սպարապետ (4-րդ դար)

Վասակ Մամիկոնյան (Վասակ Զորավար) (ծննդյան թվականն անհայտ - 368 թ.)  հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է:   Մեծացրել է հայկական զորական ուժերը, Հայոց ծանր զրահավոր այրուձին: 364 թ-ի գարնանը Վասակ Մամիկոնյանը և նրա կրտսեր եղբայր Բագոս Մամիկոնյանի առաջնորդությամբ 60.000-անոց Հայկական բանակը վճռական ճակատամարտում պարտության է մատնել պարսկական մեծաթիվ  զորաբանակին: Չկարողանալով զենքով տիրանալ Մեծ Հայքին, պարսից արքա Շապուհ Բ-ն խաղաղության և բարեկամության դաշն կնքելու պատրվակով Տիզբոն է հրավիրել Հայոց Արշակ Բ արքային և զորավար  Վասակ Մամիկոնյանին և ներգորեն  ձերբակալել Խուժիստանի Անհուշ բերդում, որտեղ էլ մահացել է: Վասակ Մամիկոնյանի հերոսական կերպարը մնացել է հայ ժողովրդի պատմական  հիշողության մեջ: Փավստոս Բուզանդը իր <<Հայոց պատմություն>> գրքում նկարագրել է. <<Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորն  ասաց. <<Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւր էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ>>:  Վասակը պատասխան տալով ասաց. << Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց մինչև ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան  վրա էր, իսկ մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում>>: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. <<Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետն էիր տանում>>: Վասակն ասաց ... Читать дальше »
Просмотров: 2083 | Добавил: tigranhayazn | Дата: 02.08.2013 | Комментарии (0)


ԽԱՂԲԱԿՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Զաքարյան եղբայրների մղած ազատագրական կռիվներին մասնակցեցին Խաղբակ Խաչենցու զավակները: 1201-1203- ական թվականներին Վասակ Խաղբակյանը, նրա եղբայրներ Գրիգորը, Ջաջուռը, որդիներ Պապաք Ա-ն, Մգդեմը, Պռոշ Հասանը մասնակցել են Բջնիի, Դվինի, Վայոց Ձորի համար մղված մարտերին: Հաղթական պատերազմներից հետո Զաքարյան Իվանե Ա-ն Վասակ Խաղբակյանին հանձնեց Կեչառիսից մինչև Վայոց Ձոր, Արփա գետի վերին հոսանքներն ընկած հողերը՝ շնորհելով նրան իշխանական կոչում և տալով կողմնակալ-կուսակալի պաշտոնը: Վասակ Խաղբակյանն իր իշխանության մայրաքաղաքը դարձնում է Սրկղունք ավանը (ներկայումս՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Վերնաշեն գյուղը): Գրիգոր Խաղբակյանին տրվեց Ուրծ գավառի մի մասը (ներկայումս՝ Արարատի տարածաշրջանի հյուսիսային մասը): 
   Նոր իշխանատունը տոհմի հիմնադիր Վասակի հոր անունով ի սկզբանե կոչվեց Խաղբակյան, սակայն ի պատիվ Վասակի որդի ու իրավահաջորդ Պռոշ Հասանի՝ ստացավ Պռոշյան անվանումը:
    Զաքարյան իշխանապետությունը և բովանդակ հայ պատմությունը շատ աղքատ կլիներ առանց այս առնական, շինարար, մշակութանպաստ տոհմի:
   Անկախ նրանից, թե երկրում ինչպիսի իրադրություն էր, հարմար թե անհարմար, միևնույն է, հայը պետք է կառուցեր և կառուցեր հիմնավոր: Կառուցեր բերդեր, որ պաշտպաներ իր ինքնությունը, կառուցեր եկեղեցիներ, գրատներ, դպրանոցներ, համալսարաններ, որ իր ոգուն հավերժություն ապահովեին: Եվ Խաղբակյան տան բոլոր սերունդները իրենց իշխանատիրույթում կանգնեցին ազգանպաստ այդ մեծ գործի գլուխ: Արդեն 1214 թվականին Վասակ Ա-ի պատվերով ավարտվում է Կեչառիսի Կաթողիկե եկեղեցու կառուցումը: Սրան հաջորդում են Գլաձորի սուրբ Ստեփանոսը, Ոծոպը, Կուչին, Վանստանը, Աղջոց Սուրբ Ստեփանոսը, այլ կառույցներ: Բայց այս տոհմի շինարարական գործունեության գլուխգործոցը, անշուշտ, 13-րդ դարի 40-ական թվականներին Պռոշ Հասան իշխանի կողմից Զաքարյան Ավագից գնված Գեղարդավանքում 1280-ական թվականներին փորված վիմափոր եկեղեցիներն են:

   Իշխանական այս տոհմից են սերվել բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և հոգևոր գործիչ Զաքարիա Գնունյաց եպիսկոպոսը:
    Խաղբակյանները մինչև 13-րդ դարի սկիզբը հողային տիրույթներ ունեին Խաչենում, իբրև իշխանական տոհմ՝ հնարավոր է ունենային նաև զինանշան, սակայն այդ մասին հավաստի տեղեկություններ չկան: Իսկ երբ նրանք տեր դարձան Կեչառիսից մինչև Արփա գետն ընկած հողերին և ստանձնեցին կուսակալի պաշտոն, որդեգրեցին նոր զինանշան:
     Նոր զինանշանը ընդունվել է Վասակ Ա-ի օրոք և առաջին անգամ հանդիպում է Կեչառիսի Կաթողիկե եկեղեցում: Պատկերագրության առանցքը դիմահայաց արծիվն է, որը մագիլներով բռնել է խոյի ողնաշարից: Զինանշանը կրող քարը նախապես եղել է Վասակաշեն Կաթողիկե եկեղեցու պատին, բայց հետագայում ցած է ընկել: Զինանշանային այս պետկերագրության ընտրությունը, հավանաբար, կայանում է նրանում, որ Վասակ Ա Խաղբակյանը ցանկացել է հաստատել, որ իրենք՝ Խաղբակնանները, հանդիսանում էն Սյունյաց թագավորության իրավահաջորդները, և այդ ժառանգականությունը ապացուցում են վերջիններիս զինանշանը սեփականելով:
   Խաղբակյան տոհմի հաջորդ ներկայացուցիչները հետագայում լրացնելով, հարստացնելով պատկերավորման մանրամասները՝ հավատարիմ մնացին որդեգրած զինանշանին:< ... Читать дальше »
Просмотров: 1394 | Добавил: tigranhayazn | Дата: 02.08.2013 | Комментарии (0)


Տ ե ղ ե կ ա ն ք
ՏԻԳՐԱՆ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ /ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ/՝ (Tigran Petrosyants) հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, մշակութաբան, մատենագետ, լրագրող, խմբագիր, պատմաբան, ՀՀ բանակի փոխգնդապետ /2000 թ./, Դոնի կազակական միավորման գեներալ-մայոր /2013 թ./, Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգայն ակադեմիայի ակադեմիկոս /2006 թ./, Երևանի "ԵՐԱ" բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր /2006 թ./, Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Վարդենիս (գյուղ)ի /2003 թ./, Կոտայքի մարզի Նորգյուղ /2006 թ./ համայնքների պատվավոր քաղաքացի, Նիգ-Ապարան (կազմակերպություն) ՀԲՀԿ Պատվո անդամ/2009 թ./: ՀՀ ՛՛Մարտական ծառայության՛՛ /1996 թ./, ԼՂՀ ՛՛Արիության համար՛՛ /2000 թ./, ՀՀ պաշտպանության նախարարության ՛՛Մարշալ Բաղրամյան՛՛ /2000 թ./, ՛՛Գարեգին Նժդեհ՛՛ /2011 թ./ և այլ մեկուկես տասնյակ մեդալների ասպետ, 37 գրքի հեղինակ /՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛, ՛՛200 հայ զորավարներ՛՛, ՛՛Հայկազունք՛՛, ՛՛Վաչուտյաններ՛՛, ՛՛Հայկական իշխանական զինանշաններ՛՛, ՛՛Տիկնայք փափկասուն հայոց աշխարհի՛՛, ՛՛Ապարանի հերոսամարտը՛՛, ՛՛Խենթեր՛՛/:


Բանաստեղծուհի, լրագրող Լիլիթ Պետրոսի հարցազրույցը Տիգրան ՊետրոսՅանցի հետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՈԳՈՒ ԳՈՒՅՆԵՐՈՎ

Իմ պատկերացրած ՀԱՅԻ դիմանկարը` Տիգրան Պետրոսյանց




Բարձրացել դժվար, ընկել ես ցավոտ,
Դարձել դառնագին որոգայթի զոհ,
Սակայն երբևէ չես կորցրել հոգիդ,
Եվ ապրել ես միշտ՝ եղածով գոհ...

           ... Читать дальше »
Просмотров: 616 | Добавил: tigranhayazn | Дата: 02.08.2013 | Комментарии (0)

ՍՐԲՈՐԵՆ ՊԱՀԵՆՔ ՈՒ ՀԱՎԵՐԺ ՀԻՇԵՆՔ

Ես դեռ երեխա էի, որ աշխարհում սկսվեց հայկական Նեմեսիս-վրեժխնդրության երկրորդ շրջանը և այն իրականություն դարձրեց ամերիկաբնակ Յանիկյանը՝ աշխարհին մի անգամ ևս հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանություն է եղել և իրականացնողները՝ թուրքերը, անկախ ժամանակից, հաջորդականությունից պատասխանատու են Հայաստան երկիրն ավերելու, հայաթափելու, այդ ժողովրդի հայրենիքն ու հարստությունը սեփականելու համար: Նրա գործը շարունակվեց Հայոց գաղտնի հեղափոխական բանակի կազմակերպած գործողություններով, որոնք իրականացրեցին քաջազուն ու հայրենապաշտ հայ երիտասարդները: Այդ շարքից է 1983 թվականի հուլիսի 27-ին Լիզբոնի թուրքական դեսպանատունը գրաված և վերջնարդյունքում պայթեցրած հինգ հայրենապաշտ հայերի, իմ եղբայրների՝ Սարգսի, Վաչեի, Սիմոնի, Սեդրակի, Արայի գործողությունը: Նրանցից առաջ և նրանցից հետո նման գործողություններ իրականացրած բոլոր մյուս հայ երիտասարդները սովորական անձնազոհներ չէին, այլ ազատության, Հայոց վրեժխնդրության բագինին իրենց կյանքը դրած հերոսներ էին, Ազգային հերոսներ, որոնց անունները մենք՝ ապրողներս, մեր ժառանգները, այս հողի վրա ծնվելիք բոլոր հայերը մշտապես պիտի սրբորեն պահենք ու հավերժ հիշենք:

Տիգրան ՊետրոսՅանց

http://www.youtube.com/watch?v=I0hMibqbwbs

Просмотров: 541 | Добавил: tigranhayazn | Дата: 02.08.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Август 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2023Сделать бесплатный сайт с uCoz