| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Август » 01
Վ Ա Չ ՈՒ Տ Յ Ա Ն Ն Ե Ր
13-րդ դարի
սկզբներին Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրների ազատագրական արշավանքների
ընթացքում ստեղծված Զաքարյան Հայաստանի անկախ պետականության հենասյուներից
մեկը, Այրարատյան կողմնակալության կառավարիչ-զորավարական տոհմերից
էր իշխանաց-իշխան ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ նորաստեղծ ընտանիքը, որի անդամներին
վիճարկված էր շուրջ մեկուկես հարյուրամյակ իշխել պատմական Նիգ -Արագածոտնի
(ներկայումս՝ Ապարանի և Աշտարակի տարածաշրջանների հողերին):
Վաչե Ա-ն և
Մամախաթունը, ինչպես նաև նրանց հաջորդները՝ Քուրդ Ա-ն և Խորիշահը, Վաչե
Բ-ն, Հասանը, Դավիթը, Քուրդ Բ-ն և Խուանդ Խաթունը, Թեոյդոսը Նիգ-Արագածոտնի
իրենց իշխանատիրույթում իշխեցին մինչև 1350-ական թվականները: Նրանց կողմից
կառուցվեցին Անբերդի նոր դղյակը, բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները,
Կարբիի բերդը, Վարդենիսի (Ապարան) դղյակը և բերդը, Աստվածընկալի բերդը,
Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Տեղերի, Ուշիի, Աստվածընկալի, Եղիպատրուշի
վանական համալիրները, Կարբիի հաղթակամար զանգակատունը, Արայիի, Ճանճիկի
իջևանատները, Աշտարակի կամուրջը (այժմ այդ կամուրջի ձախակողմյան խելը
պահպանվում է 1664 թվականին կառուցված կամրջից մի քանի քայլ հեռվում): Վաչե
Ա-ն կառուցել է Սանահինի մեծ գավիթը, Մակարավանքի գավիթը: Նա և
Մամախաթունը նպաստավորել են նաև Հոռոմոսի գրատան կառուցումը: Վաչե Ա-ն
նորոգել է Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին: Ամուսիններով բազմաթիվ նվերներ են
ընծայել Հաղպատի և Սանահինի վանական համալիրներին: Քուրդ Ա-ն պատրաստել է
տվել Սևանի եկեղեցու փայտե դուռը: Վաչուտյանների տոհմի պատմությանն էր
նվիրված 1979 թ-ին շարադրված իմ թեկնածուական ատենախոսությունը, որը չեմ
ներկայացր
...
Читать дальше »
Просмотров:
679
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
01.08.2013
|
|
Այսօր Ակնի ազատագրության օրն է
ԱԿՆԸ ԱՅԼԵՎՍ ՈՒ ՀԱՎԵՐԺ ՄՆԱԼՈՒ Է ՀԵՐՈՍՈՒԹՅԱՆ ՎԿԱ
20 տարի առաջ այս օրը հայկական զորամիավորումներն ազատագրեցին պատմական
Ակնը, որ բռնազավթվել էր կովկասյան թաթարների կողմից ու ստացել օտարահունչ
Աղդամ անունը: Շուշիի ազատագրումից հետո Ակնի ազատագրումը պատմական
շրջադարձ էր Հայ ժողովրդի Երկրորդ Հայրենական պատերազմի՝ Արցախյան
ազատագրական պատերազմի ընթացքում և կոտրեց թշնամու ողնաշարը ու որոշեց հայկական ուժերի հաջորդական հաղթական քայլերի ուղղությունները:Որպես Ակնի ուղղությունում գործող Ասկերանի գնդի վաշտի նախկին հրամանատար
ջերմորեն շնորհավորում եմ Ակնը ազատագրած Ասկերանի, Մարտունու գնդերի,
նրանց աջակից այլ զորամիավորումների բոլոր ազատարար զինվորներին, սպաներին:
Գլուխ եմ խոնարհում այդ հաղթանակը կռելիս զոհված մարտիկների շիրիմներին
Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ: Իմ սիրելի ու արյունակից եղբայրներ, որ
տվեցիք ձեր թանկ արյունը հանուն մեր պատմական քաղաքի ազատագրության,
հանգիստ ննջեցեք՝ Ակնը այլևս ու հավերժ մնալու է Ձեր հերոսության վկան,
մնալու է հայկական, մնալու է մեր Ակնը: Հավերժ Ձեր եղբայր Տիգրան ՊետրոսՅանց 23.07.2013
Просмотров:
698
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
01.08.2013
|
|
Ա Կ Ն Թ Ա Ր Թ
23.07.2013
Ընկերոջս, պատմական Արթիկ քաղաքի ծնունդ, աշխարհագրական գիտությունների
թեկնածու, դոցենտ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության
դասավանդման մեթոդիկա ամբիոնի վարիչ Աշոտ Աջամօղլյանի հետ: Ընկերս 2012
թ-ին տպագրեց ՛՛Վերելք Արարատ՛՛ գիրքը, որի խմբագրման աշխատանքը վստահեց
ինձ՝ Ձեր խոնարհ ծառային: Տիգրան ՊետրոսՅանց
Просмотров:
749
|
Добавил:
tigranhayazn
|
Дата:
01.08.2013
|
| |
|
|
|