Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 12:47
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Август » 1 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
23:59
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Վ Ա Չ ՈՒ Տ Յ Ա Ն Ն Ե Ր











13-րդ դարի սկզբներին Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրների ազատագրական արշավանքների ընթացքում ստեղծված Զաքարյան Հայաստանի անկախ պետականության հենասյուներից մեկը, Այրարատյան կողմնակալության կառավարիչ-զորավարական տոհմերից էր իշխանաց-իշխան ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐԻ նորաստեղծ ընտանիքը, որի անդամներին վիճարկված էր շուրջ մեկուկես հարյուրամյակ իշխել պատմական Նիգ -Արագածոտնի (ներկայումս՝ Ապարանի և Աշտարակի տարածաշրջանների հողերին):
Վաչե Ա-ն և Մամախաթունը, ինչպես նաև նրանց հաջորդները՝ Քուրդ Ա-ն և Խորիշահը, Վաչե Բ-ն, Հասանը, Դավիթը, Քուրդ Բ-ն և Խուանդ Խաթունը, Թեոյդոսը Նիգ-Արագածոտնի իրենց իշխանատիրույթում իշխեցին մինչև 1350-ական թվականները: Նրանց կողմից կառուցվեցին Անբերդի նոր դղյակը, բերդաքաղաքի նոր բուրգավոր պարիսպները, Կարբիի բերդը, Վարդենիսի (Ապարան) դղյակը և բերդը, Աստվածընկալի բերդը, Հովհաննավանքի, Սաղմոսավանքի, Տեղերի, Ուշիի, Աստվածընկալի, Եղիպատրուշի վանական համալիրները, Կարբիի հաղթակամար զանգակատունը, Արայիի, Ճանճիկի իջևանատները, Աշտարակի կամուրջը (այժմ այդ կամուրջի ձախակողմյան խելը պահպանվում է 1664 թվականին կառուցված կամրջից մի քանի քայլ հեռվում): Վաչե Ա-ն կառուցել է Սանահինի մեծ գավիթը, Մակարավանքի գավիթը: Նա և Մամախաթունը նպաստավորել են նաև Հոռոմոսի գրատան կառուցումը: Վաչե Ա-ն նորոգել է Կեչառիսի Սուրբ Նշան եկեղեցին: Ամուսիններով բազմաթիվ նվերներ են ընծայել Հաղպատի և Սանահինի վանական համալիրներին: Քուրդ Ա-ն պատրաստել է տվել Սևանի եկեղեցու փայտե դուռը:
Վաչուտյանների տոհմի պատմությանն էր նվիրված 1979 թ-ին շարադրված իմ թեկնածուական ատենախոսությունը, որը չեմ ներկայացրել պաշտպանության սկզբունքորեն այլ լեզվով /ռուսերեն/ չթարգմանելու պատճառով: Այդ թեմայով ժամանակի գիտական մամուլում տպագրել եմ 30-ից ավելի գիտական հոդված, իսկ 2001 թ-ին հրատարակել 364 էջանոց մենագրություն:
Նկարաշարում ներկայացված են այս տոհմի ներկայացուցիչների կողմից կառուցված շինությունները և նրանց զինանշանը:

Տիգրան ՊետրոսՅանց


Просмотров: 626 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Август 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz