Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 06:27
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Январь » 04
Տիգրան ՊետրոսՅանց

Տ Ի Գ Ր Ա Ն Ա Կ Ա Ն
ՏԻԳՐԱՆ ԵՐՐՈՐԴ




Հորդ՝ Արտավազդ արքայից-արքայի

Միջնեկ որդին էիր՝
Արտաշեսից հետո ծնված
Ու կրտսեր Արտավազդից առաջ:

Հայրդ քեզ, կնոջդ, կրտսեր Արտավազդին
Ձեր թագուհի մոր և քրոջդ հետ
Տարավ Ասորիք՝
Անտոնիոսի հետ հանդիպման՝
Խնամախոսության:
Խնամախոսություն չեղավ,
Անտոնիոսի երդումն էր սուտ:
Նա ձեզ գերեց ու շղթայակապ
Տարավ Ալեքսանդրիա
Ու պարտադրեց գլուխ խոնարհել
Իր հոմանուհի Կլեոպատրային
Եվ կյանք խնդրել նրանից:

Բայց հայրդ օծյալ մարդ էր,
Աշխարհակալ Տիգրան Մեծի որդին,
Հզոր Հայաստանի ինքնակալ արքան
Ու նա գլուխ չխոնարհեց:
Եվ նույնն արեցիք դուք,
Ու պատանդ դարձաք
Հոմանուհու զնդան-բանտում:

Եվ զնդան-բանտում կինդ ծննդաբերեց
Երկորյակ զավակներիդ՝ տղա-աղջիկ,
Եվ Արտավազդ արքան
Որդուդ կոչեց Տիգրան,
Իսկ թագուհի մայրդ
Աղջկադ կոչեց Էրատո՝
Սիրո աստվածուհու անունով:

Մի օր լուր տարածվեց,
Որ Հռոմը կռվում հաղթել է Անտոնիոսին
Ու շուտով կմտնի Եգիպտոս:
Եվ Անտոնիոսը հորդ գերության
Անորեն քայլը պարտակելու համար
Հրամայեց գլխատել նրան:

Հռոմի զորքերը եկան,
Բայց դուք չազատվեցիք գերությունից,
Դուք զենք էիք Հռոմի ձեռքին
Ձեր եղբոր դեմ,
Որ վրեժի կռիվ էր սկսել Հռոմի դեմ,
Ու ձեզ տարան մի նոր գերություն՝
Տարան Հռոմ:

Դու հոգով երբեք չհեռացար քո արմատներից
Եվ Հռոմում զավակներիդ կրթեցիր հայերեն՝
Երազելով մի օր նրանց տեսնել Հայաստանում:

Քո եղբայր Արտաշեսը
Լուծեց ձեր արքա հոր մեծ վրեժը,
Ազատագրեց երկիրն Հայոց
Ու բազմեց Հայոց գահին
Եվ Օկտավիանոս կայսրից պահանջեց
Ազատ արձակել ձեզ՝ իր եղբայրներին...
Բայց Օկտավիանոսը նենգադավ
Մահ ուղարկեց Արտաշեսին:
Եվ Արտաշեսի գահը թափուր
՛՛Նվիրեց՛՛ քեզ՝
Կարգելով քեզ թագավոր Հայոց
Եվ Արևելքի արքաների արքա:

Դու Հայաստան վերադարձար ընտանիքով,
Սակայն կոտրած սրտով՝
Խորամանկ կայսրը պատանդ պահեց
Արտավազդ եղբորը քո...
Կայսրը համոզված էր,
Որ իր երկրում
Տասը տարվա գերությունդ
Զրկել է քեզ ինքնությունից
Ու հանձինս քեզ
Հայաստանում ինքը կունենա
Մի դրածո, մի խամաճիկ,
Իսկ եղբորդ գերությունը
Քեզ կպահի շղթայի մեջ:

Բայց դու այլ նպատակ էիր հետապնդում,
Եվ Հայաստանի հողին
Ոտք դնելուն պես՝ հայացար,
Հաստատեցիր, որ առյուծը կամ արծվը
Վանդակի մեջ երբեք չեն դառնում
Հլու շուն կամ ճնճղուկազգի:
Հաստատեցիր, որ քո ոգին
Առյուծի է, միտքդ՝ արծվի:
Եվ քո հողին ոտք դրեցիր
Հայաստանին միայն ծառայելու նպատակով:

Դու որպես վարձ դավաճանության
Գլխատեցիր Արտաշես եղբորդ վրա
Զենք բարձրացրած
Հռոմեասեր բարեկամներիդ,
Հայաստանից հետ ճամփեցիր
Հոռոմ զինվորներին,
Որ ուղարկվել էին քեզ հետ որպես ձեռնաշղթա,
Եվ Հռոմին հասկացրեցիր,
Որ Արևելքում մեկ տեր պիտի լինի
Եվ այդ մեկը դու էիր
Տիգրան Երրորդ արքաների արքա:

Հռոմն իր կաշվի վրա տեսավ ուժը քո
Ու վախ ապրեց,
Որ այրուձիդ մի օր
Բախելու է դարպասները հռոմեական...
Այդպես գրել է Օկտավիանոս կայսրն իր կտակում:

Տասնամյա մի կարճ ակնթարթում
Հայաստանդ ոտքի կանգնեց,
Հարստացավ, հզորացավ,
Արևելքում վերականգնեց
Հնից եկած գահ ու պատիվ:

Եվ դու քո մեծ պապ Տիգրան Մեծից հետո
Եղար գերդաստանիդ երկրորդ արքան,
Որ, նրա նման, քո իսկ ձեռամբ
Երկորյակ զավակներիդ՝ Տիգրանին և Էրատոյին
Օծեցիր Հայոց արքա
Եվ դարձար նրանց խորհրդական:

Դու ապրեցիր մի կյանք՝ երկու մասով՝
Գերության մեջ և Հայեց գահի վրա,
Դու ապրեց ... Читать дальше »
Просмотров: 731 | Добавил: tigranhayazn | Дата: 04.01.2014 | Комментарии (0)

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ
ՔՈ ՆՈՐ ՏԱՐԻՆ
ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

30.12.2013



Անցավ ու պատմություն դարձավ 2013 թվականը:
Շնորհակալություն 2013 թվականին և բարի ճանապարհ նրան՝ դասագրքերում հիշվելու համար:
Գալիս է 2014 թվականը:
Եվ այդ առիթով իմ շնորհավորանքները՝


1.

Շնորհավորում եմ Քո Նոր տարին Հայոց պատմական տարածք՝

... Քո Երկիրը մեծ էր, անընդգրկելի,
Քո մի սահմանը Կասպից ծովն էր,
Մի սահմանը ձգվում էր Սև ծովի ափով
Եվ հասնում էր մինչև Միջերկրական,
Եվ Արևը մայր չէր մտնում քո սահմանում...

Քո լճերը ծով էին,
Քո գետերը՝ անկանգ,
Քո ջրերը՝ մաքուր, զուլալ ու ջինջ,
Քո սարերն Արարատ էին, Բինգյոլ,
Արագած ու Նեմրութ,
Մռով ու Կապուտջիղ,
Տավրոս ու Հայոց պար...

- Եվ Քեզ պիտի հիշենք ամեն վայրկյան, որ դու օտարների գերության մեջ չխորթանաս մեզնից, իսկ մենք որբ չդառնանք Քո կողքին...

2.

Շնորհավոր Քո Նոր տարին Հայ ժողովուրդ՝

... Քեզ կոչում են հայ,
Կոչում են արմեն,
Նաիրցի ու Բիայնացի,
Մուսասիրցի ու Շուպրիացի,
Արրատացի ու ալեման,
Հիթեթ, hուրի, շումեր ու խեթ,
Դու ունեիր բազում
Արքա-արքայիկներ...

Արքաներդ Հայկ էին,
Արամ ու Արգիշտի,
Արտաշես Աշխարհակալ ու Տիգրան Մեծ,
Արշակ արքա ու Պապ,
Տրդատ ու Վռամշապուհ,
Գագիկ Շահնշահ,
Լևոն Մեծագործ ու Հեթում,
Զաքարե Մեծ ու Իվանե,
Այրեր հզոր ու փառահեղ,
Տերեր արդար ու ողջամիտ...

- Հիշենք ու փառաբանենք, հիշենք ու ակնկալենք, հիշենք ու սպասենք Ձեր վերադարձին...

3.

Շնորհավոր Քո Նոր տարին Հայոց Անկախության համար կյանքդ զոհած զինվոր, որ դարձել ես ՛՛Եռաբլուր՛՛ բանակի անզորացիր մարտիկ՝

... Սա այն բանակն է, որ
Ծառայել է միայն Հայաստանին,
Եվ բանակը այս
Այսօր, վաղը և միշտ
Անզորացիր կամքով՝
Ի սեր Հայաստանի,
Միշտ կլինի շարքում,
Միշտ կլինի զինյալ՝
Արարատի դիմաց
Հանուն Ազատության,
Հանուն Անկախության,
Հանուն Հայաստանի...

- Փառք Ձեզ ու Ձեզ ծնած մայրերին, Դուք լինելու եք մեր երիտասարդության հավերժ Ուսուցիչն ու Հայրենասիրության, Հայրենատիրության կենդանի Ոգին...

4.

Շնորհավոր Քո Նոր տարին Հայոց բանակի զինվոր ու գեներալ, որ անդուլ հսկում եք մեր պետության սահմանները՝

... որ սահմանիդ ներսում
երեխաներդ ծնվեն հայերեն,
ապրեն հայերեն,
սովորեն հայերեն,
փեսայանան ու հարսնանան հայերեն,
զավակներ ունենան հայերեն...

- Փառք Ձեզ, որ Ձեր պապերի, հայրերի, եղբայրների հիշատակ պետությունը՝ Հայաստանն ու Արցախը պաշտպանում եք օտար ու թափառիկ հրոսակ-թշնամիներից...

5.

Շնորհավոր Քո Նոր տարին իմ Հայ ժողովուրդ՝

... Քո պատմությունը դեռ չի ավարտվել,
Քո պատմությունը գրվելու է նոր,
Դու պարտ ես վերականգնել Երկիրը քո,
Դու պարտ ես դառնալ Հողերիդ տեր,
Դու պարտ ես կերտել նոր Հայաստան...

- Փառք Հայաստանաբնակ Քո զավակներին, Փառք Աշխարհասփյուռ Քո զավակներին, Փառք Աշխարհի մատին անգին ադամանդ դարձած 75 միլիոն հայերին...
Այսօր մեկիկ-մեկիկ համբուրում եմ բոլորիդ ու ասում շնորհավոր Ձեր Նոր տարին ու Սուրբ Ծնունդը:
Ձեր, մեր բոլորի հայրենակարոտ առաքելությունը՝ Հայոց պահանջատիրությանը, Հայոց հողատիրությանը թող մի քար ավելացնի եկող 2014 թվականին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...

Հավերժ Քո որդի՝ Տիգրան ՊետրոսՅանց


30.12.2013 թ.

Просмотров: 629 | Добавил: tigranhayazn | Дата: 04.01.2014 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Январь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz