Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Суббота, 18.05.2024, 12:50
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ-ԱՌԱՋԱՐԿ

Իմ շատ հարգելի ,,Ֆեյսբուքյան,, ընկերներ, բարեկամներ, ծանոթներ

Չգիտեմ ինչ հիմքերով կայքի շահագործողները նախ 7 օրով ու դրանից անմիջապես հետո 14 օրով ինձ զրկել են նոր ընկերներ ունենալու հնարավորությունից: Իսկ իմ քայլերը բնավ չեն հակասել ընդունված կանոններին և չեն եղել հակա,,ֆեյսբուքյան,,:
Ինչ եմ արել ես: Ընկերության եմ հրավիրել մարդկանց, ովքեր ավարտել են Խաչատուր Աբովյանի
անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կամ սովորում են այդ հաստատությունում: Նման դեպքում որն է իմ սխալը:
,,Ֆեյսբուքի,, հնարավորություններն օգտագործելով փորձում եմ բոլոր ,,ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐԻՆ,, հավաքել մի կտուրի տակ: Որն է իմ քայլի անհարմարությունը այս կայքի ու այն շահագործողների համար:

Ընկերներ հրավիրելու հնարավորությունից երկարաժամկետ զրկված լինելու հանգամանքից ելնելով դիմում եմ կայքի օգտատեր բոլոր արդեն շրջանավարտ ,,Աբովյանցիներին,,՝

1. Ժամանակն է, որ ինչպես բոլոր բուհերը մենք ևս ունենանք մեր շրջանավարտների միավորումը, որը հնարավորություն կտա տեսնելու, թե մեր շրջանավարտները ավարտելուց հետո Հայաստանում և Հայաստանից դուրս ինչ գործունեություն են ծավալել, աշխատում են արդյոք ընտրած մասնագիտությամբ, թե այլ բնագավառում են հաջողությունների հասել, հիշում են արդյոք իրենց բուհը, հպարտանում են, որ ,,Աբովյանցի,, են, իրենց զավակներին ուղղորդել են նուն բուհում սովորելու...

Վերոհիշյալից ելնելով խնդրում եմ բոլոր նախկին ,,Աբովյանցիներին,,, իրենք ինձ առաջադրեն ընկերություն, ինչի համար նախապես շնորհակալություն եմ հայտնում:

2. Ներկայում Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում սովորողներին ևս կոչ եմ անում ընկերություն առաջարկել և միավորվել մի տանիքի տակ:

Ներկայում իմ 605 ընկերներից ավելի քան 300-ը նախկին ու ներկա ,,Աբովյանցիներ,, են: Ես փորձում եմ այստեղ առավել դյուրին դարձնել նրանց բոլորի շփումները և կարծում եմ, որ սա ,,Աբովյանցիների,, ամենամեծ խումբն է:

,,Աբովյանցիներ,, սպասում եմ Ձեզ և Ձեր ընկերության առաջարկներին:

Միասին մենք մեծ ուժ կլինենք:

... Читать дальше »
Просмотров: 563 | Добавил: tigranhayazn | Дата: 03.08.2012 | Комментарии (0)

ԳՐԱՌՈՒՄ

Իմ ,,1000 հայզագի գեներալներ և ծովակալներ,, գրքի մի օրինակ խոստացել էի ,,Ֆեյսբուքյան,, ընկեր Ռեգինա Վրեժի Ճաղարյանին: Ռեգինան եկավ մանկավարժականի գրադարան օրվա առաջին կեսին: Պիտի գաղտնիք բացեմ՝ մենք հին՝ ,,Ֆեյսբուքից,, էլ առաջ ծանոթ-ընկերներ էինք Աջափնյակ վարչական շրջանից և բացի այդ նա մեր համալսարանի մշակույթի ֆակուլտետի մենեջմենտի բաժնի մագիստրատուրայի ուսանող է: Անբռնազբոսիկ զրույց ծավալվեց հազար ու մի թեմայի շուրջ: Ու թեև երեկոյան 16-րդ թաղամասի երեխաների համար միջոցառման պատասխանատուներից մեկն էր, ու մերթնդմերթ հեռախոսով պայմանավորվածություններ էր ճշտում, անգամ հանձնարարություններ տալիս, բայց խոսակցությունը հետաքրքիր էր և ժամանակն այնպես ,,թռավ,, որ դժվարությամբ պիտի հասներ դրան: Ինչ լավ է, որ մենք ինքնուրույն մտածող, քաղաքական քայլեր կատարող երիտասարդներ ունենք: Ավելին՝ պարզվեց բանաստեղծություններ է գրում ու դրանք զետեղել է իր էջում և պատրաստվում է գրքով մատուցել ընթերցողներին: Կատակեցի Համո Սահյանի խոսքերով. ,,Ում վրա ուզում ես մատդ դիր/ Այս տարի տպում է հատընտիր...,, բայց հետո, երբ որոշ գործեր կարդացի մտածում եմ կատակս հետ վերցնել:

Մնում է, որ կայանալու ճանապարհին Ռեգինան շարունակի իր ինքնուրույն քայլերը, իսկ ,,ֆեյսբուքն,, էլ հնարավորություն տա լավ ընկերներ գտնել...
Մնում են մյուսները, ում գիրք եմ խոստացել /ևս երկու ընկեր/:


Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 476 | Добавил: tigranhayazn | Дата: 02.08.2012 | Комментарии (0)

ԳՐԱՌՈՒՄ

Ըստ պայմանավորվածության 16.30-ին եկավ կեսգիշերին ,,ֆեյսբուքում,, իմ 600-րդ ընկեր դարձած Գարիկ Ավետիսյանը: Ստացավ իմ, բայց արդեն համապատասխան մակագրությամբ իր ,,1000 հայազգի գեներալներ և ծովակալներ,, գիրքը: Հաճելի երիտասարդ ու լավ զրուցակից էր: Ավարտել է ,,Հրաչյա Աճառյան,, համալսարանի իրանագիտության բաժինը, աշխատում է թարգմանիչ և թղթակցում է մի շարք թերթերի ու ամսագրերի: Այս բոլորի հետ պարզվեց, որ Հայոց բանակում ծառայության բերումով իմ ընկեր Սամվել Ավետիսյանի որդին է: Այսպիսի լավ բաներ:

Հաջողություն նրան ու շնորհակալություն ,,ֆեյսբուքին,,...


Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 611 | Добавил: tigranhayazn | Дата: 02.08.2012 | Комментарии (0)

ՆԱՄԱԿ ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻՆ

Հայ Յեղափոխական դաշնակցության գործիչ Խաչատուր Կարճիկյանի 1916 թվականի փետրվարի 26-ի նամակը Անդրանիկ Զորավարին. Նամակի բնօրինակը Տիգրան Պետրոսյանցի սեփականությունն է


Սիրելի՛ Անդրանիկ,
Դու ի հարկէ իրաւունք ունիս պահանջելու, որ աւելի շուտ-շուտ տեղեկութիւններ հաղորդեմ, սակայն մեզանում նամակ չգրելու հիւանդութիւնը նորութիւն չէ, միւս կողմից էլ այնքան քիչ նորութիւններ կան, որ գրելու առանձին բան էլ չի լինում:
Խմբերի վերակազմութեան խնդիրը սկզբունքով մնում է նոյն դրութեան մէջ: Իւդենիչը [1] կարգադրել է (կամավորական) խմբերին ձեռք չտալ, քանի նոքա կռուի դաշտում են, այստեղից կարելի է եզրակացնել, որ երբ խմբերը առաջաւոր դիրքերից յետ քաշուին, պիտի ենթարկուին վերակազմութեան, այսինքն, ուրիշ խօսքերով` լուծման: Երեկ հենց փոխարքայի [2] զինւորական օգնականը - Եանուշկեւիչը յայտնել էր եպիսկոպոսին [3], որ փոխարքան անդառնալի է համար [ում] վերակազմութեան խնդիրը, որ ոչ մի պայմանով վերաքննութեան չի ենթարկւի այդ հարցը: Եվ ուզում են իրենց խելքով համոզել մեզ, որ դա մեզ օգուտ է, որ եթե խմբերը լինեն ռուս սպաների ղեկավարութեան տակ ու ենթարկւեն զինւորական կանոնադրութեան (երդում եւ այլն), ոչ միայն զինւորական դիսցիպլին կմտնի խմբերի մէջ, այլեւ մեր խմբերի գործունէութիւնները կարձանագրւին ու պատմութեան գնահատութեան կենթարկւին: Սակայն այս մարդոց չի լինում հասկացնել, որ այդ պայմաններում ոչ մի կամաւոր չի մնալ, որ կռւի սիրահարութեան համար չէ, որ կամաւորները գնում են կռւի դաշտ ու զոհւում: Մի խօսքով, ինչպէս երեւում է, սոքա նոր են գլխի ընկել, թէ ինչ խոշոր քաղաքական նշանակութիւն ունեն եւ կունենան ապագայում այս ձեւով կազմած անկախ մեր խմբերը: Արդեն հասկանում են, որ ապագայում խաղաղութիւն կնքելիս եւ մեր հարցը լուծելիս այդ խմբերի անցեալն ու ներկան նրանց կատարած դերը կարող է մեծ խոչընդոտ հանդիսանալ իրենց ախորժակներին յագուրդ տալու, ուստի եւ ուզում են ինչ էլ լինիՙ մեզնից ազատւեն: Ինչպէս գիտեսՙ այլեւս ոչ մի յարմար պատճառ չկարողացան գտնել վերակազմութիւնը հիմնաւորելու համար: Ստիպւած էին խոստովանել, որ իբրեւ զինւորական ուժերՙ խմբերն իրենց մէկ տարւայ գործունէութեամբ միանգամայն կանգնած [են] եղել իրենց բարձրութեան վերայ. դիսցիպլինան մեր մէջ այժմ պակաս չէ, քան թէ իրենց [զորա] մասերում: Մնում էր մի բան, որ հայերը չպիտի բացառութիւն կազմեն, քանի որ բոլոր ազգերի խմբերը վերակազմւած են եւ կազմում են սոսկ [կանոնավոր] զօրքի մասեր, հայերի ուրոյն կազմակերպութիւնը ու խմբապետների անկախութիւնն ու ազատութիւնը, միւս ազգութիւնների կողմից, իբր թէ բողոքի տեղիք է տալիս եւ որ ներքին ազգերի համերաշխութեան համար պէտք է այդ արտօնութիւնը (այսինքն զոհւելու արտօնութիւնը) հայերից խլել: Սրա հետ միասին, ի հարկէ, աւելացնում են, որ խմբապետներն ու իրենց օգնականները դաշնակցականներ են, յեղափոխական կազմակերպութեան անդամներ, իսկ այդ հանգամանքը «անյարմար» բան են համարում: Ի հարկէ, ամեն կերպ աշխատեցի հասկացնել, որ մեր խմբերը ուրիշ ազգերի խմբերի հետ չի կարելի համեմատել, որ մերոնց կէսից աւելին տաճկահայեր են, որոնք չեն կարող ոչ ընդունել եւ ոչ մտնել ռուսական զօրքի մէջ, իբրեւ զինւորներ, որ մեր սովորութիւններն ու պատմական անցեալը չի հաշտւի այդ տիպի զօրամասերի հետ, որ խմբերը այդպիսով կլուծւին: Բայց մարդիկ կարծես հենց այդ են ուզում եւ ոչինչ լսել չեն ցանկանում: Այսինքն, վերջը ինչ է լինելու մենք դեռ յոյսներս չենք կորցրել, աշխատում ենք եւ Պետրոգրադ եւ այստեղ: Յոյս ունենք, որ կռւող խմ ... Читать дальше »

Просмотров: 508 | Добавил: tigranhayazn | Дата: 02.08.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրեր առաջ Ապարանի հերոսամարտի հուշարձանի նկարի տակ մի այսպիսի գրություն թողեցի.
,,Նկարը հոյակապ է, մակագրությունը՝ անորակ: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք ենք թշնամու ջրաղացին ջուր լցնում: Ինչ է նշանակում ,,Բաշ,,-Ապարան: 9-րդ դարից սկսած եղել է, այսօր կա և միշտ կլինի Ապարան: ,,Բաշը,, օտարի հավելում է և միշտ հիշեցնելու է, որ օտարը այ
դտեղ անվանափոխություն է փորձել կատարել: Մենք ինքնակամ երկարաձգում ենք օտարի անվանալուծը: Կարծում եմ գրածս բավական է, որ այլևս որևէ մեկը այդ ,,բաշ,, բառը չօգտագործի: Դրա փոխարեն միշտ գրի Ապարան և Ապարանի հերոսամարտ...,,:
Այս մակագրությունը հավասարապես վերաբերում է Հայոց աշխարհի բոլոր բնակավայրերի անուններին:
Այս տեսակետը ես հիմա չէ, որ որդեգրել եմ: Նայեք դեռևս 1988 թվականին ,,Ավանգարդ,, թերթի կես էջը զբաղեցնող իմ ,,Վերականգնել պատմական անունները,, հոդվածը: Հենց այդ հոդվածում և այն էլ ,,խորհրդային,, անթուլատրելի օրերին գրել եմ նույն բանը: Առաջարկել եմ տուրք չտալ ,,կարոտախտին,, և մեր ժառանգներին հնարավորություն տալ ապրելու մեր բնակավայրերի հայերեն-պատմական անունների միջավայրում և մոռանալ, որ մեր բնակավայրերը ունեցել են օտարահունչ անուններ /էլ առավելս, որ օտարները 100-ից 90-ի դեպքում ընդհամենը հայկական անունի թարգմանություն են կատարել/: Անգամ առաջարկել եմ, որ պատմական անունները չպաշտպանած բնակավայրերին տրվեն հայերեն անուններ...
Հիմա էլ նույնն եմ ասում: Բավական է որևէ օտար անուն շահարկելը: Ոչ պատմաբանները /իբրև թե բա ոնց կլինի, որ առանց հին անունի նորը գրենք, չէ որ մարդիկ չեն ճանաչի, կամ պատմական փաստը ոնց շրջանցենք.../, ոչ բանասերները, ոչ գյուղագիրները, ոչ անգամ սովորական քաղաքացիները օտար անուններ օգտագործելու, էլ առավելս դրանց ժամկետը երկարացնելու իրավունք ուղղակի չունեն:
Այս պահին՝ այսքանը:
Բարին ընդ հասկացողը, չհասկացողներին էլ՝ հասկանալու ունակություն:


Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 480 | Добавил: tigranhayazn | Дата: 02.08.2012 | Комментарии (0)



Просмотров: 573 | Добавил: tigranhayazn | Дата: 01.08.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ

Հայոց Արարատյան արքայատան մի պատկերի մասին

Մեր թվարկությունից առաջ 9-րդ դարի այս բրոնզե թիթեղը իր վրա կրում է Հայոց Արարատյան արքայատան հզորագույն տիրակալների պատկերները: Այստեղ են արքա Իշպուինին, թագուհին, արքայազն Մենուան և անգամ նրա դաստիարակ քուրմը: Մեր դիվաններում արքայական այսպիսի ընտանեկան պատկեր մեկ էլ ունի Կիլիկիայի Լևոն Գ արքան և Կարսի Գագիկ Բագրատունի թագավորը /մեր թվարկության 13-րդ դար/: Նայեք արքայի, թագուհու, արքայազնի հագուստների պատկերագրությանը: Դրանցում ամեն ինչ արևելյան է, արևմտյան որևէ հետք իսպառ բացակայում է: Արքայի թագն էլ մի քանի դար հետո ավելի սուր ծայրահատվածներ կստանա և կբազմի նրանց իրավահաջորդ Երվանդունի-Արտաշեսյան արքաների գլխին: Արարատյան արքայատան այս երկու հզորագույն այրերը՝ արքա Իշպուինին և գահակից ու ապա՝ արքա Մենուան դեպի արևելք-արևմուտք-հարավ-հյուսիս իրականացրած ռազմարշավներով ամբողջացրել են ՀԱՅԿԱԿԱՆ ԷԹՆՈՍՈՎ բնակեցված տարածքների միավորումը մի պետության մեջ և հզորագույն թագավորություն են ստեղծել Մերձավոր Արևելքում: Նրանցից առաջ 100-ի հասնող հայկական ՆԱԻՐԻՆԵՐ, ՄԻՏԱՆԻՆԵՐ, ԲԻԱՅՆԱՆԵՐ, ԱՐՐԱՏԱՆԵՐ գործում էին առանձին-առանձին և միավորվում էին միայն արտաքին հարձակումների ժամանակ: Այդ նրանք՝ այս պատկերի երկու այրերը ստեղծեցին ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:
Գլուխ խոնհարենք նրանց առաջ, ոգեկոչենք նրանց, հզորանանք նրանց ներկայությամբ, ապավինենք մեր ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ և հասնենք նոր ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ:


Տիգրան ՀԱՅԱԶՆ




Просмотров: 524 | Добавил: tigranhayazn | Дата: 31.07.2012 | Комментарии (0)

ՆԱՄԱԿ ԱՐԱՔՍԻՆ
/,,Վան,, ռադիոկայան/

Բարի կեսգիշեր, Արաքս: Ես հիմա Մեղրիում եմ, այդպես էլ արդեն երեկ չկարողացա վերադառնալ Երևան: Եվ ինձ համար եզակի դեպքերից մեկը կլինի, որ անպարտաճանաչ պիտի լինեմ և խոսքս չկատարեմ: Արդեն երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցը ինձ մտահոգեց: Համոզված եմ, որ գերազանց գիտես մեր մատենագիտությունը և նաև գիտես, որ հայոց անմիաբանության մասին բոլոր հին հայտարարությունները գալիս են հոգևոր դասը ներկայացնող պատմիչներից /իհարկե՝ ես դրա բացատրությունը ունեմ/: Ու համոզված չեմ, որ նույն սեղանի մոտ նստելով հոգևորականի հետ կկարողանամ բերվելիք օրինակները ընդունել /առաջին հերթին Վարդան Մամիկոնյանի, Ավարայրի ու ցնդաբանության բնագավառին վերաբերող ,,բարոյական,, հաղթանակի փաստի հետ/: Սրանից ելնելով խիստ պատեհ եմ գտնում զուտ պատահականորեն իմ բացակայությունը: Ներող եղիր:

ՀԳ. Այ, համոզվեցիր, որ Ձեր ռադիոկայանի հետ ,,բարեկամության,, չստացվելը հիմնավոր պատճառ ունի...

Հարգանքով՝ Տիգրան ՀԱՅԱԶՆ /Մեղրի/
Просмотров: 562 | Добавил: tigranhayazn | Дата: 31.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀԱՅՈՑ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ /,,ԱՆՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ,,/ ՄԱՍԻՆ

Եղել են, կան ու միշտ կլինեն մեր այն թշնամիները /դրսի, թե մեր ներսի/, ովքեր խնդիր ունեն մեզ անմիաբանության մեջ մեղադրելով՝ թուլացնել, ավելին՝ ոչնչացնել մեր բնածին դիմադրողականությունն ու լուծել ներքինների համար ,,ստամոքսի,, դրսինների համար՝ մեր պատմական՝ էթնիկական տարածքը ,,սեփականելու,, խնդիրը: Բայց դրա դեմ ԱԶԳԸ միշտ կանգնել է: Կանգնել է բազումներից մեկը՝ Հայկը /որ ազգի Նահապետ կկոչվի պատմիչ Խորենացու կողմից/, կանգնել են Արամ, Մենուա, Արգիշտի Արարատյան տիրակալ-թագավորները, կանգնել են Երվանդյաններն ու Արտաշեսյանները, Հայ Արշակունիները, որ տիրում էին և Հայաստանին, և Պարսկաստանին /ասել է որ ոչ թե Տրդատը Պարսկաստանից եկավ, այլ նրա նախորդներն էին Պարսկաստանի տիրակալներ դարձել/, կանգնել են Բագրատունի տիրակալ-թագավորները, Զաքարյան տիրակալ-թագավորները, կանգնել են ի սկզբանե հայերով բնակեցված Կիլիկիայում Կիլիկյան Հայաստան ստեղծած տիրակալ-թագավորները, կանգնել են տասնիներոդ դարի կեսերից ազգային ազատագրական պայքար սկսած ազգի սերուցքը՝ ԱԶԳԻ ՍԵՐՈՒՑՔԸ, որ այս ալբոմի իմաստն է:
Ես խոսում եմ ՀԱՅ ԱԶԳԻ ՄԻԱԲԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին:
Ես խոսում եմ ազգայնական-պահպանողական ՄԻԱԲԱՆ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ մասին: Ինձ, որ քաղաքական պայքարի ասպարեզ է մտել անցած դարի վաթսունական թվականներին ու կարողացել է հասնել իր երազանքին՝ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ստեղծմանը՝ դառնալով նաև նրա զինվորը, գերագույնը եղել, կա և կլինի ԱԶԳԻ ՄԻԱԲԱՆ ՍԵՐՈՒՑՔԻ պաշտամունքը և ՄՇՏԱԳՈ ՄԻԱԲԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ:
Ինձ համար չգո անձեր են սորոսների գարշապարը լիզող տրանս/աշխարհա/քաղաքացիները, բոլոր տեսակի ու գույնի բազմազանները... Սրանք օտարի աղբակուտի կենվորներ են միայն ու իրենց ապրած ժամանակում անգամ գոյություն չունեցողներ:
Սրանք են խոսում Հայոց ,,անմիաբանության,, մասին...
ԱԶԳՍ միշտ հարատևելու է իր ՄԻԱԲԱՆ ՍԵՐՈՒՑՔՈՎ...

Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 556 | Добавил: tigranhayazn | Дата: 28.07.2012 | Комментарии (0)

ԳՐԱՌՈՒՄ - ՊԱՏԱՍԽԱՆ

Սիրելի Սոֆյա, մեկ այլ տեքստում ես նման տողեր գրել եմ: Շնորհակալություն, որ մեկնաբանում ես: Ավելացնեմ: Փոքրասիական գրեթե ամբողջ տարածքը Կիլիկիայից մինչև Սև ծով և Կովկասյան լեռներով մինչև Կասպից ծով, իսկ հարավում մինչև Պաղեստին բնակեցված է եղել հայկական ցեղերով՝ խուռիներ, արմեններ, խեթեր: Այո ուրիշների համար այս տարբեր ,,ազգերը,, ծագումով արմենոիդ հայեր են և իրենք էլ այսպես կոչված ,,հնդեվրոպական,, մշակույթի արտածողն են դարձել ու տարբեր ուղիներով մինչև Հնդկաստան ու Եվրոպա /Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Ռուսաստան ևն/ տարել այն: Ինչ անուն էլ նրանց տվել են միևնույնն է Քրիստոսից երեք հազար տարի առաջ նրանք բոլորը միևնույն Արմենիայի /Արմանի, Արարատ, Նաիրի, Հայասա/ ճանաչվել են մի հասկացության տակ՝ ՀԱՅ: Այդպես էր նաև մինչև տասնիներորդ դարի կեսերը, երբ ասպարեզ իջան ,,գիտնականներ,, որոնք ու հատկապես նրանց հաջորդած նիկոլսկիները, դյակոնովները, պիատրովսկիները, մելիքաշվիլիները ու սրանց հլու-հնազանդ ծառա միայն ազգանունի վերջնամասում ,,յան,, մասնիկ կրող անձեր, որոնք մեր պատմությունն ուղղակի ավերեցին, նախ թվարկածս հայկական ցեղերին դարձրին առանձին ազգեր, ապա՝ մեզ հայտարարեցին եկվորներ... Այո Հայկական բարձրավանդակում ապրել ու ապրում են միայն բնիկ հարյուր հազարավոր տարիների ՀԱՅԵՐԸ... Եվ սա է միակ ճշմարտությունը: Բայց սրա դեմ առաջինը այսօր ,,գլուխ,, /իհարկե եթե ունեն/ բարձրացնում են հենց նշածս ,,յան,,-երը: Մեր պատմությունը նորովի գրելու համար անհրաժեշտ է այս ,,ակադեմիական,, պատմաբաններից առաջին հերթին ԱԶԱՏՎԵԼ: Մնացյալը կնկնի իր տեղը: Ժամանակի պարագային կարող եմ հիմնավորումներով մի ամբողջ տեքստ ներկայացնել:
Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 487 | Добавил: tigranhayazn | Дата: 27.07.2012 | Комментарии (0)

« 1 2 ... 32 33 34 35 36 ... 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz