Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 05.05.2024, 00:36
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի կնիքի պատճենները


Ներկայացնում եմ Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի կնիքի պատճենները:
Լևոն Ա-ն Կիլիկյան Հայաստանի թագավոր է օծվել 1198 թվականին Տարսոն քաղաքում: Եվ այդ պահից Հայոց պետությունը ներկայացրել է միջազգային տարբեր դիվանագիտական եզրույթներում: Դիվանագիտական առաքելություններ է ուղարկել Հռոմ, Վենետիկ, Ջենովա, Կահիրե, Երուսաղեմ, Կիպրոս, Հունգարիա և այլուր:
Պետական մակարդակով կապ է ստեղծել ժամանակակից մեկ այլ հայկական պետականության հետ, որ բուն հայկական միջավայրում ստեղծել էին եղբայրներ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն՝ ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ:
Հայ պատմիչների հիշատակումները կան Զաքարյան եղբայրներին գրած ուղերձի մասին, ցավոք, ուղերձի բնագիրը չի պահպանվել:
Բայց ահա Լևոն Ա թագավորի մոտավորապես 1204 թվականին Հռոմի Ինոկենտիոս պապին ուղղված մի նամակ պահպանվել ու պահվում է Վատիկանի պապական արխիվում:
Ինչու եմ կարևորում այս նամակը: Նրա համար, որ դրան կից պահպանվել ու մեզ է հասել Կիլիկյան Հայաստանի պետական կնիքի պատճենը, որ եղել է նամակի վրա:
Շնորհակալ լինենք օտար պահոց-արխիվին, որ մեզ է հասցրել Հայոց Լևոն Ա արքայի կնիքը, որ նաև ամենայն հավանականությամբ Կիլիկյան Հայաստանի պետական ԶԻՆԱՆՇԱՆՆ է եղել:

Տիգրան ՀԱՅԱԶՆ





Просмотров: 548 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի ստորագրության մասին

Սրանից առաջ գրել էի Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի ստորագրության մասին: /Գրել էի, իհարկե, ոչ ինձ համար, այլ նրանց համար ում Հայոց ազգի պատմությունը սուրճի ու ճաշի ընդմիջվող ժամանակի միջև եղածի չափ է հետաքրքրում: Այդպես եմ կոչում սովետա-խորհրդային բոլոր կարգի ու աստիճանի ,,հայագետ,, պատմաբաններին:/
Հիմա գրում եմ նույն Լևոն Ա-ի 1198 թվականին Տարսոն քաղաքում կայացած թագադրության արարողության ՀՐԱՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ մասին:
Ինչու եմ կարևորում այս ցուցակը: Կիլիկյան Հայաստանի իշխանապետությունը դառնում էր թագավորություն: Պետությունը ձեռք էր բերում ավելի բարձր կարգավիճակ կամ վերջնականապես ամրապնդում էր Արևելք-Արևմուտք առանցքում իր ՊԵՏԱԿԱՆ դերակատարությունը հենց ՊԵՏՈՒԹՅԱՆ-ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ տեսքով:
Եվ, ինչպես ընդունված է այսպիսի ներկայանալի իրադարձությունների ժամանակ, կատարվել են արարողակարգային քայլեր, որոնցից մեկն էլ թագադրության մասնակիցների ցուցակի կազմումն ու ըստ դրա թագադրության արարողության իրականացումն է եղել:
Հիմա թող մեր այսօրյա պատմաբանները, քաղաքագետները կաշվից դուրս գան, քանի որ իրենց չմբռնած ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ պետությունը սույն փաստաթղթով հավաստում է իր և իրական լինելը, և ՄԱՔՐԱՄԱՔՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ լինելը, և ՊԵՏՈՒԹՅՈՒՆ լինելը:
Պարզապես մի խորհուրդ ունեմ խորհրդա-սովետական պատմաբաններին՝ հրաժարվեք ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին ձեր գրածներից կամ, որ ավելի լավ է, ընդհանրապես լռեք:

Տիգրան ՀԱՅԱԶՆ





Просмотров: 491 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ԶԱՐԴԱՆԿԱՐ ՉԷ, ԶԻՆԱՆՇԱՆ Է

Արդյոք տեղին է սույն պատկերը՝ իրար վրա կանգնած արծիվների բարձրաքանդակը անվանել զարդաքանդակ: Միանգամից պատասխանեմ՝ ոչ և բացատրեմ:
Այս բարձրաքանդակը գտնվում է Արագածոտնի մարզի Հովհաննավանք կաթողիկե եկեղեցու արևմտյան ճակատամասում՝ քիվի տակ: Այստեղ պատկերված է եկեղեցին կառուցած Վաչուտյան իշխանական տան զինանշանը:
Ովքեր էին Վաչուտյանները և ինչ է ,,ասում,, նրանց զինանշանը:
Զաքարյան Հայաստանի ձևավորման հիմնասյուներից մեկը զորավար Վաչե Ա Վաչուտյանն էր: Նա մասնակցել է Զաքարյանների մղած ազատագրական կռիվներին և Արագածոտների Անբերդ բերդի գրավումից հետո Զաքարյան Հայաստանի ստեղծողները՝ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն ստեղծել են Արարատյան ամբողջ դաշտն ընդգրկող Այրարատի նահանգը և Վաչե Ա-ին նշանակել Այրարատյան նահանգի կողմնակալ /փոխարքա/, շնորհել են իշխանաց-իշխան կոչում: Վերջինս նահանգի մայրաքաղաք է դարձրել Անբերդը՝ ամբողջովին վերաշխնելով ու առավել անառիկ դարձնելով այն: Նրան իր աշխատանքներում օգնում էր կինը՝ Մամախաթուն իշխանուհին: Ահա նրանք էլ կառուցել են Հովհաննավանքը և պատին ամրացրել իրենց զինանշանը: Այս զինանշանը հայկական զինանշաններից տարբերվում է նրանով, որ ՍԵՐ է պատկերում: Էգ և արու արծիվները հենց Վաչե Ա-ն և Մամախաթունն են, իսկ պատկերի գաղափարաբանությունը՝ տղամարդու և կնոջ, այս դեպքում արծվային էգի և արուի ՍԵՐԸ: Որ պատկերը զինանշան է հաստատում են հզոր թռչունների գլխամասերի դիմաց եղած կենաց ծառերը:
Այս եկեղեցուց վերցված նմանատիպ մի բարձրաքանդակ պահվում է պատմության թանգարանում:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

/տես 2001 թ-ին տպագրված մեր ,,Վաչուտյաններ,, և 2005 թ-ին տպագրված ,,Հայկական իշխանական զինանշաններ,, գրքերը/:





Просмотров: 564 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ԱՐԺԵ ԹՈՐՔ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Մի քանի վայրկյան առաջ ,,Էլեկտրոնային ամսագրին,, բլոգեր /ինչ անհասկանալի եզրույթ է/ Սամվել Մարտիրոսյանի տված հարցազրույցի տակ թողեցի հետևյալ կարծիքը.
,,Երևում է թունդ պացիֆիստ ես, գոնե նման պարագայում հեռու մնա կարծիք հայտնելու մոլուցքից և մարդկանց էլ մի զոմբիացրու: Չես ուզում՝ մի արա: Բայց մի հոխորտա, թե կարող ենք, բայց՝ ինչ օգուտ... Քո նման մտածողների համար մեր պատմությունը կատարյալ դասագիրք է...,,:
Ինչպես սույն բլոգերը, այնպես էլ նրա նման մտածող յուրաքանչյուր տրանսքաղաքացի հայը կամ պապուասցին վնասակար պրոպագանդիստ է իր երկրի համար: Այսպիսիներին ծնում ու սնում է իր երկիրը, բայց այսպիսիները հիմնականում ծառայում են օտարի շահերին:
Կարծիքիս վերջին տողերը՝ ,,Քո նման մտածողների համար մեր պատմությունը կատարյալ դասագիրք է...,, հենց այնպես չեմ գրել: Մեր պատմության ամբողջ ընթացքում են եղել ,,նմանները,, և այդ ,,նմանների,, պատճառով՝ միշտ կորցրել ենք: Կորցրել ու հասել այսօրվան: Պատկերացրեք մի տեսարան. բյուզանդացի ուխտադրուժ ,,զորավարը,, դավադրաբար սպանել է տալիս Տիգրան Մեծից հետո մեր պատմության ամենահզոր արքա Պապին ու ... հայ ոչ բլոգեր, բայց ծախու իշխանները, որ Պապի կողքին էին, իրենց թագավորի կողքին մեռնելու փոխարեն մտածում են ,,եղածը եղած է, հո բոլորս չպիտի մեռնենք,, և ընտրում են ստրուկի նման գոյատևելու ճակատագիրը թե իրենց և թե առավել ևս Հայաստանի համար:
Իհարկե, մի ինչ-որ բլոգերի համար բերածս օրինակը չափազանց անհամաչափ է, բայց գործնականում նույնն է:
Գոյություն ունի բնական օրենք. ցանկացած հարված իր մեջ ունի հակահարված: Չկա հակահարվածը՝ միշտ լինելու է հարվածը: Անպատիժ չպիտի մնա թշնամու ոչ մի քայլ, որ ուղղվում է երկրիդ՝ իրական սահմանզանցությունից սկսած մինչև վիրտուալ սահմանազանցություն: Իսկ մնացյալ պացիֆիզմը ուղղակի հիմարություն է և ուղղված է հայության բնական ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ դեմ:
Սրանից բխում է եզրակացությունը՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹՈՐՔ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՎ ԼՌԵՑՆԵԼ:

Տիգրան ՀԱՅԱԶՆ


Marine Hayrapetyan
Հարգելի Տիգրան, հասկանալի է, որ կարծիքս հայտնելու համար, ես պետք է կարդայի Սամվել Մարտիրոսյանի "Պետք է արդյոք հակահարված հասցնել ադրբեջացիներին” նյութը` հրապարակված հունիսի 18-ի ejէլեկտրոնային ամսագրում: Բնականաբար կարդացի նաև Ձեր "տաքարյուն” մեկնաբանությունը: Բայս սա այն հարցն է, որտեղ արժե, երևի սառը դատողություններ անել: Նա տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության մասնագետ է , բայց Դուք, բայց ես...իսկ ինքը այդ խնդրին մշտապես առնչվող մարդ, որի կարծիքը կարող ենք ընդունել կամ ոչ...Նրա արտահայտած այն կարծիքը, թե ադրբեջանցի հակերները ավելի ուժեղ չեն , գոնե ինձ համար համոզիչ չէ: Չէ, որ դրանք կարող են լինել փորձառու, այլազգի հակերներ, որոնց մշտապես սնում է Ադր ... Читать дальше »
Просмотров: 626 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Քիչ առաջ Ապարանի հերոսամարտի հուշարձանի տակ մի այսպիսի գրություն թողեցի.
,,Սիրելի Մարիամ: Նկարը հոյակապ է, մակագրությունը՝ անորակ: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք ենք թշնամու ջրաղացին ջուր լցնում: Ինչ է նշանակում ,,Բաշ,,-Ապարան: Եղել է, կա և միշտ կլինի Ապարան: ,,Բաշը,, օտարի հավելում է և միշտ հիշեցնելու է, որ օտարը այդտեղ տեր է եղել: Մենք ինքնակամ երկարաձգում ենք օտարի լուծը: Կարծում եմ գրածս բավական է, որ այլևս այդ ,,բաշ,, բառը չօգտագործես: Դրա փոխարեն միշտ գրիր Ապարանի հերոսամարտ...,,:
Այս մակագրությունը հավասարապես վերաբերում է Հայոց աշխարհի բոլոր բնակավայրերի անուններին:
Այս տեսակետը ես հիմա չէ, որ որդեգրել եմ: Նայեք դեռևս 1988 թվականին ,,Ավանգարդ,, թերթի կես էջը զբաղեցնող իմ ,,Վերականգնել պատմական անունները,, հոդվածը: Հենց այդ հոդվածում և այն էլ ,,խորհրդային,, անթուլատրելի օրերին գրել եմ նույն բանը: Առաջարկել եմ տուրք չտալ ,,կարոտախտին,, և մեր ժառանգներին հնարավորություն տալ ապրելու մեր բնակավայրերի հայերեն-պատմական անունների միջավայրում և մոռանալ, որ մեր բնակավայրերը ունեցել են օտարահունչ անուններ /էլ առավելս, որ օտարները 100-ից 90-ի դեպքում ընդհամենը հայկական անունի թարգմանություն են կատարել/: Անգամ առաջարկել էի, որ պատմական անունները չպաշտպանած բնակավայրերին տրվեն հայերեն անուններ...
Հիմա էլ նույնն եմ ասում: Բավական է որևէ օտար անուն շահարկելը: Ոչ պատմաբանները /իբրև թե բա ոնց կլինի, որ առանց հին անունի նորը գրենք, չէ որ մարդիկ չեն ճանաչի, կամ պատմական փաստը ոնց շրջանցենք.../, ոչ բանասերները, ոչ գյուղագիրները, ոչ անգամ սովորական քաղաքացիները օտար անուններ օգտագործելու, էլ առավելս դրանց ժամկետը երկարացնելու իրավունք չունեն:
Այս պահին՝ այսքանը:
Բարին ընդ հասկացողը, չհասկացողներին էլ՝ հասկանալու ունակություն:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

Просмотров: 545 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

Ես մի հոյակապ կյանք ապրել եմ այնպես՝ ինչպես ապրել եմ: Եթե աշխահում վերադարձ կա և անգամ 1000 անգամ վերադառնամ՝ մի-միայն՝ ՀԱՅ, մի-միայն՝ ՏԻԳՐԱՆ, մի-միայն՝ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ...
Սրանով սահմանափակեմ /մի քիչ բանաստեղծ էի, մի քիչ գիտնական-պատմաբան-բանասեր եմ, մի քիչ զինվորական, միշտ՝ ընկեր/:

Տիգրան ՀԱՅԱԶՆ

ՀԱՅԱԶՆ /Հայ ազգի նվիրյալ/
Просмотров: 598 | Добавил: tigranhayazn | Дата: 14.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Սա Հայոց Կիլիկիան է

Այստեղ Տիգրան Մեծից էլ առաջ ու նրա օրերից դարեր անց էլ ապրել են հայեր և տվյալ տարածքում գրեթե միշտ մեծամասնություն են կազմել... Տարածքի ու նաև նրանց վրա տիրություն են արել Հռոմը, ավելի ուշ շատ երկար տարիներ Բյուզանդիան...
Բայց մի օր խոսել է ՀԱՅԻ ԱՆԿԱԽ ապրելու գենային ԱՐՅՈՒՆԸ և 1080 թվականին ստեղծվեց ԱՆՎԱՆԱԿԱՆ ՀԱՅՈՑ ԿԻԼԻԿԻԱՆ, որ իշխանապետությունից դ
արձավ պետություն՝ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ու շուրջ երեք հարյուր ու ավելի տարի տարածաշրջանում կարևորագույն դերակատարություն ունեցավ: Կիլիկյան հայ արքաները սահմանափակեցին Բյուզանդական կայսրության Արևելան ախորժակը, ինչպես նաև բոլոր գույնի ու տեսակի մուսուլմանների Արևմտյան ախորժակը:
Կիլիկյան Հայաստանը Արևելքի ու Արևմուտքի սահմանադիր էր: Կար ինքը՝ մնում էին նաև Դրանք: Ընկավ սահմանադիր Կիլիկյան Հայաստանը՝ մուսուլմանությունը ,,կերավ,, լուսավորյալ Բյուզանդիան ու մտավ Եվրոպա:
Կիլիկյան Հայաստանի անկումը նաև Հայ ազգի կորստի սահմանադուռը ու ապագա Ցեղասպանության դուռը բացեց:

Այս ԲԵՐԴԻ պարիսպներն անառիկ էին, անկործան, բայց՝ ԱՆԱՌԻԿ ՊԱՐԻՍՊՆԵՐՆ ավերվեցին:


Այդ նաև ՀԱՅՈՑ պատմության ,,ավերն,, էր:


Տիգրան ՀԱՅԱԶՆ



Просмотров: 920 | Добавил: tigranhayazn | Дата: 08.07.2012 | Комментарии (0)

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՈՒՄ
Այսօր
ՀՀ պետական
խորհրդանշանների օրն է


15.06.2012






Արդեն մի քանի տարի` հունիսի 15-ին  ՀՀ պետական խորհրդանշանների օրվա կապակցությամբ Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում ողջ օրվա ընթացքում  ցուցադրվում են ՀՀ խորհրդանշաններն ու հնչում է պետական օրհներգը:
 
Գրադարանի տնօրեն, պատմաբան,մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը վստահ է` պետությունը ճանաչվում է մի քանի կարևոր գործոններով`հատկապես  խորհրդանիշներով: «Մենք երկար տարիներ զրկված ենք եղել պետականությունից և այն իր հետքն է  թողել մեր ժողովրդի գիտակցության վրա: Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ սերնդի մեջ ներարկել  սեփական պետության արժանիքների մասին գաղափար, ձևավորել ազգային գիտակցություն, հարգանք` հայկական պետական խորհրդանիշների նկատմամբ և բարձրացնել հայրենասիրական ոգին»,-նշեց գրադարանի տնօրենը:
 
 Ուրախալի է, որ գրադարանի երիտասարդ այցելուներից  շատերն են տեղյակ  օրվա խորհրդին:
 
Հունիսի 15-ն է նշվում որպես պետական խորհրդանշանների տոն, քանի որ 2006 թվականի այդ օրն է խորհրդարանը ընդունել «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները:
 
ՀՀ պետական խորհրդանշաններ են` Եռագույն դրոշը, Զինանշանն ու Օրհներգը: 
 
Տոնի առիթով այսօր Երևանում կայանալու է տոնական քայլերթ, որին կմասնակցեն նաև Մանկավարժանի ուսանողները:

http://armspu.am/news/n/920/ln/am

Просмотров: 552 | Добавил: tigranhayazn | Дата: 08.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1987 թ-ին ես ստեղծեցի ,,Հայաստանի թագավորական կուսակցությունը,, Հայաստանում միապետական իշխանաձևը վերականգնելու նպատակով: 1992 թ-ին կուսակցությունը գրանցվեց, 2006 թ-ին՝ դատարանի որոշմամբ փակվեց: Բայց ես մնում եմ նույն միապետականը և համոզված եմ, որ մի օր մենք նորից կվերականգնենք կուսակցությունը և ի հեճուկս բոլոր կասկածողների՝ կվերականգնենք և ՀԱՅՈՑ ԳԱՀԸ և ետ կբերենք թե Կիլիկյան թագավորների թագի ադամանդները, թե տարածաշրջանում ՀԱՅՈՑ ԳԱՀԻՆ ի վերուստ տրված աստվածային իրավունքները: Այդ նպատակով եմ սկսել ու նպատակադրված առաջ տանում ,,ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ՏԻԳՐԱՆԱԿԱՆ,, շարժումը: Եվ դեռ Ձեր բոլորի զորակցությանը կդիմեմ: Եվ բնավ չպիտի նախապես կասկածով մտածել, թե ԳԱՀԸ ում է բաժին ընկնելու: Մեծ նպատակ ունենալու պարագային այդ խնդիրը բացարձակ երկրորդական է:

Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 612 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

Սա Դադիվանքն է

Խաչենի Ծարա ճյուղի հոգևոր կենտրոնը: Կառուցապատել սկսել է հզորագույն իշխանուհի Արզու խաթունը, շարունակել է նրա որդի Գրիգոր իշխանը, նրա հարսըը՝ Վաչուտյան Քուրդ Բ իշխանաց-իշխանի դուստր Մամքանը... Շարունակեմ թվել ... Եվ այս հոյաշեն տաճարաշարքը յոթանասուն տարի գերի էր կրտսեր թուրքերի՝ կովկասյան թաթարների ձեռքին: Հիմա ԱԶԱՏ է: Ազատ, քանի որ արյունով ԱԶԱՏԱԳՐՎԵՑ: Մենք պիտի մեր մեջ ուժ կենտրոնացնենք /գեներացնենք/, որպեսզի և Արևելքում, և Արևմուտքում ԱԶԱՏԱԳՐԵՆՔ մեր գերի ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Եվ դրա համար հիմա, այո՝ ՀԻՄԱ մեզ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ է պետք...

Տիգրան ՀԱՅԱԶՆ
Просмотров: 786 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)

« 1 2 ... 34 35 36 37 38 ... 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz