ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞
Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի ստորագրության
մասին
Սրանից առաջ գրել էի Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի ստորագրության
մասին: /Գրել էի, իհարկե, ոչ ինձ համար, այլ նրանց համար ում Հայոց ազգի
պատմությունը սուրճի ու ճաշի ընդմիջվող ժամանակի միջև եղածի չափ է
հետաքրքրում: Այդպես եմ կոչում սովետա-խորհրդային բոլոր կարգի ու աստիճանի ,,հայագետ,, պատմաբաններին:/
Հիմա գրում եմ նույն Լևոն Ա-ի 1198 թվականին Տարսոն քաղաքում կայացած թագադրության արարողության ՀՐԱՎԻՐՅԱԼՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ մասին:
Ինչու եմ կարևորում այս ցուցակը: Կիլիկյան Հայաստանի իշխանապետությունը
դառնում էր թագավորություն: Պետությունը ձեռք էր բերում ավելի բարձր
կարգավիճակ կամ վերջնականապես ամրապնդում էր Արևելք-Արևմուտք առանցքում իր
ՊԵՏԱԿԱՆ դերակատարությունը հենց ՊԵՏՈՒԹՅԱՆ-ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ տեսքով:
Եվ,
ինչպես ընդունված է այսպիսի ներկայանալի իրադարձությունների ժամանակ,
կատարվել են արարողակարգային քայլեր, որոնցից մեկն էլ թագադրության
մասնակիցների ցուցակի կազմումն ու ըստ դրա թագադրության արարողության
իրականացումն է եղել:
Հիմա թող մեր այսօրյա պատմաբանները,
քաղաքագետները կաշվից դուրս գան, քանի որ իրենց չմբռնած ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ
պետությունը սույն փաստաթղթով հավաստում է իր և իրական լինելը, և
ՄԱՔՐԱՄԱՔՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ լինելը, և ՊԵՏՈՒԹՅՈՒՆ լինելը:
Պարզապես մի
խորհուրդ ունեմ խորհրդա-սովետական պատմաբաններին՝ հրաժարվեք ԿԻԼԻԿՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ մասին ձեր գրածներից կամ, որ ավելի լավ է, ընդհանրապես լռեք:
Տիգրան ՀԱՅԱԶՆ