Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 03.05.2024, 17:27
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆ, ՀԱՅՈՑ ԱՍՏՎԱԾՆԵՐ...

Արևելքի ու Արևմուտքի սահմանագծում հաստատված ՀԱՅ էթնիկ տարրը 4553 տարի առաջ իր առաջնորդներից մեկի՝ Հայկի գլխավորությամբ /որ պիտի Նահապետ ճանաչվեր/ հաղթեց թշնամի-մրցակից Բելին: Հաղթեց իր Աստվածների զորությամբ: Հզոր էին ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԻ Աստվածները, Հզոր էին, Արդար էին, Պահապան էին... Այդ նրանց պատվին է Արարատյան թագավորությունում կառուցվել ՄՈՒՍԱՍԻՐԻ տաճարը... /այն բոլոր այդ ժամանակի Արևմուտքի ժողովուրդների համար դարձավ նախօրինակ Պարթենոնների տեսքով/: Հայոց Աստվածները պաշտվել են հայկական էթնոսի ապրած բոլոր տարածքներում: Ցավոք քրիստոնեությունը ավերեց ՀԱՅՈՑ ԴԻՑԱՐԱՆԸ... Դրա մի հատիկը պահպանվել է Նեմրութ լեռան ստորոտին: Այստեղ հզորագույն ՀԱՅ ԱՍՏՎԱԾՆԵՐՆ են իրենց ԳԱՀԵՐԻ վրա, Հայոց Տիգրանյան թագով կրտսեր արքայատան արքայիկն է իր վեհությամբ...

Տիգրան ՀԱՅԱԶՆ




Просмотров: 761 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ՀՆԱԳՈՒՅՆ ՈՍԿԵ ԳԱՎԱԹԻ ՊԱՏԿԵՐԱՇԱՐԻ ԱՌԹԻՎ

Այս ոսկե գավաթը մեզ է հասել Հայոց պատմական տիրակալներից մեկի գանձարանից: Գավաթը այդ տիրակալի համար միայն կենցաղային առարկա չի եղել: Այն այդ տիրակալի և նրա բոլոր նախորդների պատկերացումների, հզորության, պատմության արտացոլումն է, նկարապատումը, ,,կինոպատումը,,: Գավաթի վրա քաշված յոթ գոտիների ներսում վեց շարքով ներկայացված է ԺԱՄԱՆԱԿԻ ամբողջ պատկերաշարը՝ կենդանիներ, մարդ-զինվորներ... Մեզ տրված է ժամանակ՝ կարդալու մեր պատմությունը այս գավաթի վեց տող-էջերի պատկերների միջոցով: Մեր պատմությունն այստեղ է: Եվ որքան շուտ մեր պատմությունը դուրս բերենք այս պատկերաշարից, այնքան շուտ մոռացության կտանք մեր պատմության կեղծարարներին՝ նիկոլսկուն, դյակոնովին, պիատրովսկուն, բազում այսատիպ ,,սկի,,-ներին, ու նրանց ,,ծառա,, ,,յան,, վերջավորությամբ, բայց հայության հետ ոչ մի կապ չունեցող, վայ պատմաբաններին...

Տիգրան ՀԱՅԱԶՆ





Просмотров: 537 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

ԱՊԱՐԱՆԻ ,,ՎԵՐԱԾՆՈՒՆԴ,, ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՌԹԻՎ

Կառուցվել է 1974-1979 թվականներին՝ հայ մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով: Կառուցվել է Ապարանի Հերոսամարտի հիշատակին, իսկ այդ հերոսամարտում հասարակ ապարանցիները կանգնեցին տասներեք հազարից ավելի թուրքական հրոսակի /տաս հազար կանոնավոր զորք, երեք հազար թուրքաքրդական խաժամուժ/ դեմ, Հաղթեցին ու դարձան ՎԵՐԱԾՆՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կերտողներ... Սա Հուշարձան է նաև Հայոց բանակի մոտ չորսուկես հազար զինվորներին, որ օգնության հասան կռվող ԱՊԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ... Սա Հուշարձան է Հերոսամարտի կազմակերպիչներ գավառապետ Սեդրակ Ջալալյանի, աշխարհազորի հրամանատար Արսեն Տեր-Պողոսյանի, Ապարանի հոգևոր հովիվ Հովհաննես Տեր-Մինասյանի և Հերոսամարտի ընդհանուր հրամանատար, զորավար Դրաստամատ Կանայանի ՀԻՇԱՏԱԿԻՆ...

Տիգրան ՀԱՅԱԶՆ




Просмотров: 583 | Добавил: tigranhayazn | Дата: 07.07.2012 | Комментарии (0)

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞

,,ՎԵՐՆԱՏՈՒՆ,, ՆԿԱՐԻ ԱՌԻԹՈՎ

Մեր ազգի մեծերը: Սա մի ժամանակ էր, երբ մշակույթի մեծերը՝ ՄԵԾ էին և նրանց խոսքը՝ ԳՈՐԾ էր: Նրանց վստահում էին, նրանց հավատում էին, նրանց խոսքով ԱՌԱՋՆՈՐԴՎՈՒՄ... Նրանցից ոչ մեկը թագավորից կամ նախագահից ,,վաստակավորի,, կամ ,,ժողովրդականի,, կոչում չի ստացել: Նրանք իրենց գործով ազգի համար դարձել են ՎԱՍՏԱԿԱՇԱՏ և ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ: Եվ այդ է նաև այս նկարի գերագույն իմաստը:
Շատ տարբեր է այսօրից: Այսօր իրական մտավորականներ, ազգի օրով ապրող արվեստագետներ, որոնց ժողովուրդը կնդունի և այդպես կկոչի, ցավոք, չկան: Մինչդեռ Հայաստանի վերջին երկու Նախագահները թուրքի առաջ սիրտ բացողից մինչև կտուրի վրա պարողներին վաստակավորի կոչում եմ շնորհել... Իսկ այդ մարդիկ որևէ արժեք ազգի համար չունեն և երբևէ չեն ունենա:


Տիգրան ՀԱՅԱԶՆ



Просмотров: 728 | Добавил: tigranhayazn | Дата: 06.07.2012 | Комментарии (0)

ԱՐԺԵՔԱՎՈՐ  ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

25.05.2012 թ.

Ֆոտոռեպորտաժ













   Հայ գրահրատարակության 500-ամյակի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի շրջանակներում համալսարանի գիտական գրադարանը հումանիտար ընթերցասրահում օրերս կազմակերպեց ՞Հնատիպ գրքերի ցուցադրություն՞ միջոցառումը: Ցուցադրություն-միջոցառմանը ներկա էին ՀՊՄՀ ղեկավարները, դասախոսներ, ուսանողներ, ՀՀ Ազգային գրադարանի աշխատակիցներ, Երևանի պետական ու ոչ պետական բուհերի գրադարանների տնօրեններ, ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, գրողներ:
   Ցուցադրության էին ներկայացված Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի սեփականությունը հանդիսացող 24 հայերեն գրքերը /հրատարակված 1669-1788 թվականների ընթացքում/ և 1795 թվականին Սանկտ-Պետերբուրգում հրատարակված մեկ ռուսերեն գիրք:
   Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ներկայացնելով համալսարանի գրադարանի ստեղծման պատմությունն ու տարեգրությունը, արժևորելով հնատիպ գրքերը, նշեց, որ ինչպես ցուցադրվող 25 գրքերը, նույնպես 1800-1910-ական թվականներին հրատարակված 4000 հայերեն, 1000 ռուսերեն գրքերը և շուրջ 700 օրինակ մինչև 1917 թվականը տպագրված հայերեն ամսագրերը, գրադարան են բերվել 1922-1923 թվականներին՝ գրադարանի հիմնադիր տնօրեն Մուշեղ Գասպարյանի ջանքերով:
   Տիգրան Պետրոսյանցը նշեց, որ ցուցադրվող, ինչպես նաև նշված գրքերը մեծ արժեք են ներկայացնում և գիտահետազոտական նպատակներով դրանցից կարող են օգտվել ինչպես համալսարանի դասախոսներն ու ուսանողները, այնպես էլ այլ հետազոտողներ:
   Մանկավարժական համալսարանի ՞Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ՞ ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանը ներկայացրեց հայ տպագրության պատմությունը, նշեց, որ հանրապետական, միջազգային ցուցադրությունների շարքում մանկավարժական համալսարանի գրադարանում կազմակերպված այս ցուցադրությունը ևս խիստ կարևոր է, քանի որ ներկայացնում է ազգային մշակութային ժառանգության մի փոքրիկ, բայց կարևոր մաս: Այնուհետև նա ներկայացրեց թվային վիճակագրական տվյալներ գրքերի տպագրության վերաբերյալ:
   ՀՀ Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը նշեց, որ ՀՊՄՀ գիտական գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուն ցուցադրելն ինքնին երևույթ է և ուղղված է գրատպության 500-ամյակին ու հնարավորություն կտա դրանցից օգտվելու նաև այլ հետազոտողների, ինչպես նաև տեղեկատվական աղբյուրների համալրմանը: ... Читать дальше »
Просмотров: 818 | Добавил: tigranhayazn | Дата: 03.06.2012 | Комментарии (0)

Ինչու՞ են ուսանողներն ընթերցում միայն հայերենով

22.05.2012




Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը պարբերաբար համալրվում է նորագույն ուսումնական, գիտա-տեղեկատվական, գեղարվեստական գրքերով և ամսագրերով. յուրաքանչյուր ամիս բոլոր մասնագիտությունների գծով գրադարանն ստանում է 50-ից ավել օտարալեզու ամսագիր: 
 
Գրադարանը դրանք ստանում է պրոֆեսորադասախոսական կազմի ցանկությամբ, սակայն նկատելի է, որ դրանք չեն կիրառվում ուսանողների աշխատանքներում: 
 
Գրադարանի տնօրեն պատմաբան, մշակութաբան, լրագրող Տիգրան Պետրոսյանցը նկատում է, որ  օտարալեզու գրականությունը խիստ  սահմանափակ է օգտագործվում. «Սա կարելի է վերագրել օտար լեզուների վատ իմացությանը: Երբ ուսանողը որևէ գիրք է պատվիրում, մենք նրան տեղեկացնում ենք նաև օտարալեզու նորագույն գրականության մասին, բայց նրանք, տարբեր պատճառաբանություններով, կրկին վերցնում են հայերենը»:
 
Օտարալեզու նորագույն ամսագրերի չօգտագորման խնդիրը գրադարանի տնօրենը բազմիցս  բարձրաձայնել է, քանի որ համոզվել է` չկա օտարալեզու աղբյուրներից օգտվելու պարտադրանք, մինչդեռ ընդունված է, որ ցանկացած գիտական աշխատանքում  ցանկալի է ընդգրկել նաև օտարալեզու գրականություն: 
 
Տիգրան Պետրոսյանցը նկատում է նաև` ուսանողները երբեմն գրադարանում են տեղեկանում, որ այդ ամսագրերը կան համալսարանի գրադարանում:
 
Հեռուստալրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Պետրոսյանը գրեթե ամեն օր օգտվում է ռուսալեզու գրականությունից` խոստովանելով, որ  հայերենը լինելու դեպքում անպայման դրանից կօգտվեր, իսկ ռուսերենով և այլ լեզուներով լույս տեսնող նորագույն ամսագրերի մասին տեղյակ չէր: 
 
Բացի  գրքերից, ուսանողները գրադարանում օգտվում են նաև համացանցից: Այս դեպքում էլ նկատելի է հատկապես հայալեզու կայքերի կիրառումը կամ տարբեր լեզուներից հայերեն թարգմանությունները: 
 
Հոգեբանության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Բելա Հարությունյանը նույնպես իր կուրսային աշխատանքներում օգտվում է օտարալեզու գրականությունից, սակայն նկատում է, որ  տարբեր սերունդների դասախոսներ ինֆորմացիայի տարբեր աղբյուներ են մատնանշում. ավելի տարեց դասախոսները ուսանողին մղում են դեպի գիրքը, իսկ երետասարդները` համացանցը: 
Գրադարանի տնօրենը հավաստիացնում է, որ իրենք ապահովում, առաջարկում են ուսանողին մեծածավալ օտարալեզու գրականություն, իսկ օգտվելուն առավել շատ կարող են  մղե ... Читать дальше »
Просмотров: 624 | Добавил: tigranhayazn | Дата: 03.06.2012 | Комментарии (0)

Խաղաղությունը ձեռք է բերվում զենքով, զինվորով և գեներալով

11.05.2012

Արցախյան ազատամարտի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը ծնունդով կապանցի է: Անսահման հայրենասիրությունն ու երկրի օրհասական վիճակը  նրան ստիպել են  թողնել ծառայությունը ռուսական բանակում, վերադառնալ հայրենիք և մասնակցել արցախյան գոյամարտին, իսկ հետագայում` նաև ազգային բանակի կազմավորմանը:
 
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ այսօր հնարավորություն ունեցան անձամբ Մուրազ Սարգսյանի մեկնաբանմամբ ծանոթանալ նրա զինվորական փորձին  ու ունակություններին:
 
Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառումը կազմակերպել էր Պատմության և իրավագիտության ֆակուլտետը  Արհմբյուրոյի  հետ միասին:
 
Բուհ հրավիրված գեներալ-լեյտենանտը ներկաներին պատմեց Լաչինի միջանցքի, իր հայրենի երկրամասի` Կապանի, ինչպես նաև Գորիսի, Մեղրու և Սիսիանի շրջաններում պաշտպանական մարտերի, մարտական գործողությունների և դրանք հաջողությամբ իրագործելու գաղտնիքների մասին:
 
Արցախյան գոյամարտի մասնակցի մոտ տարիներ անց էլ թարմ են հիշողությունները ռազմական գործողությունների, թշնամու  վախկոտ, ու դրան հակառակ` հայի քաջ կերպարի մասին. «Թուրքը, որ վազում է, հետևից բռնել չի լինում»,-քմծիծաղով ասում է բազմավաստակ գեներալը, ապա  ապագա պատմաբան-զինվորներին կոչ անում միշտ պատրաստ լինել ու չվախենալ պատերազմից: 
 
Հայոց բանակի զորամասերն այսօր էլ ղեկավարում են բազմաթիվ շքանշանների ու մեդալների արժանացած  Մուրազ Սարգսյանի մշակած կանոնագրքերով, ծրագրերով, մեթոդաբանական ձեռնարկներով:  
 
Արցախյան գոյամարտի մեկ այլ մասնակից` Կափանի թատրոնի գլխավոր ռեժիսոր, վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանն, ի  տարբերություն մարտական ընկերոջ` ռազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած պատմությունները ներկայացրեց  հումորով և փոքրիկ բեմականացմամբ:
 
«Ուրախալի է, որ մենք սկսել ենք խոսել, հիշել  մեր հայրենքի պաշտպանության, մեր զինվորականների և մեր երիտասարդության մասին:  Հայ  զինվորի հերոսության մասին խոսելով չպետք է մոռանալ նաև նրա տաղանդի մասին: Շուշիի ռազմական օպերացիան համաշխարհային ռազմարվեստում եզակի դեպք է,-ասաց  Քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը: Երկու կետ կա Անդրկովկասում` Շուշիի անառիկ ամրոցը, որն ազատագրել է հայ զինվորը, և  Կարսի բերդը, որը ևս պետք է վերադարաձնել: Խաղաղությունը ձեռք է բերվում զենքով, զինվորներով և գեներալներով»,- եզրափակեց պատմաբանը:
 
 Ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում մեծ ներդրում ու ... Читать дальше »
Просмотров: 593 | Добавил: tigranhayazn | Дата: 03.06.2012 | Комментарии (0)

Նա մասնակցել է Շուշիի ազատագրմանը
26.04.2012 թ.












Զենքն ու գրիչը նույն զորությունն ունեն

27.04.2012

Просмотров: 912 | Добавил: tigranhayazn | Дата: 03.06.2012 | Комментарии (0)

Հանդիպում ՀՊՄՀ գիտական գրադարանում

ԱՂԱԲԵԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆԸ



Просмотров: 675 | Добавил: tigranhayazn | Дата: 03.05.2012 | Комментарии (0)

Գարեգին Գևորգյանի 

''Ապրելու իրավունք''  գրքի շնորհանդեսը


            Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ Գարեգին Գևորգյանի "Ապրելու իրավունք" գրքի շնորհանդեսը:

            Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց բանաստեղծությունների ժողովածուն և ասաց. "Գրքի յուրաքանչյուր տպագիր տողի հանդեպ հեղինակը վերաբերվել է մեծ պատասխանատվությամբ և բծախնդրությամբ: Երեք բաժինները մի հետաքրքիր ամբողջություն են, որում ներկայացված են ժամանակի խռովքը, ներկայի հակասությունները, անցած օրերի կարոտը: Այստեղ սասունցու տունն է, մանկությունը և այդ օրերի մասին հիշողությունները օգնում են վերապրել հուշերը և դրանք անցկացնելով հեղինակի բանաստեղծական պրիզմայի միջով՝ ներկայացնել ընթերցողին":

            Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց. "Ժամանակակից հայ գրականությունը ողողված է ոչինչ չասող, մեծածավալ պոետիկան ժողովածուներով: Ներկա պոեզիայի բազմազանության մեջ "Ապրելու իրավունքը" առանձնահատուկ երևույթ է: Հետևելով Գարեգինի ստեղծագործական ուղղուն` կարող ենք ասել, որ այս գիրքը բացառիկ է ոչ միայն նրա ստեղծագործական կենսագրության մեջ, այլև արդի քնարերգության դաշտում: Պետք է խրախուսել այսպիսի բանաստեղծներին, ովքեր չեն ուզում, որ հայն իր երկրում գաղթականի կարգավիճակ ունենա: Դժվար երկունքով ծնված այս հրաշալի ժողովածուն պիտի գնահատվի և այս շնորհանդեսը պիտի խթանի հեղինակի այլ գրքերի ծնունդին: Այս ժողովածուն հավաստեց գրքի ապրելու "իրավունքը":

            Գրքի խմբագիր ... Читать дальше »

Просмотров: 1116 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2012 | Комментарии (0)

« 1 2 ... 35 36 37 38 39 ... 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz