ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ ՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞
ԶԱՐԴԱՆԿԱՐ ՉԷ, ԶԻՆԱՆՇԱՆ Է
Արդյոք տեղին է սույն պատկերը՝ իրար վրա կանգնած արծիվների բարձրաքանդակը
անվանել զարդաքանդակ: Միանգամից պատասխանեմ՝ ոչ և բացատրեմ: Այս
բարձրաքանդակը գտնվում է Արագածոտնի մարզի Հովհաննավանք կաթողիկե եկեղեցու
արևմտյան ճակատամասում՝ քիվի տակ: Այստեղ պատկերված է եկեղեցին կառուցած
Վաչուտյան իշխանական տան զինանշանը: Ովքեր էին Վաչուտյանները և ինչ է ,,ասում,, նրանց զինանշանը:
Զաքարյան Հայաստանի ձևավորման հիմնասյուներից մեկը զորավար Վաչե Ա
Վաչուտյանն էր: Նա մասնակցել է Զաքարյանների մղած ազատագրական կռիվներին և
Արագածոտների Անբերդ բերդի գրավումից հետո Զաքարյան Հայաստանի ստեղծողները՝
Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն ստեղծել են Արարատյան ամբողջ դաշտն ընդգրկող
Այրարատի նահանգը և Վաչե Ա-ին նշանակել Այրարատյան նահանգի կողմնակալ
/փոխարքա/, շնորհել են իշխանաց-իշխան կոչում: Վերջինս նահանգի մայրաքաղաք է
դարձրել Անբերդը՝ ամբողջովին վերաշխնելով ու առավել անառիկ դարձնելով այն:
Նրան իր աշխատանքներում օգնում էր կինը՝ Մամախաթուն իշխանուհին: Ահա նրանք
էլ կառուցել են Հովհաննավանքը և պատին ամրացրել իրենց զինանշանը: Այս
զինանշանը հայկական զինանշաններից տարբերվում է նրանով, որ ՍԵՐ է
պատկերում: Էգ և արու արծիվները հենց Վաչե Ա-ն և Մամախաթունն են, իսկ
պատկերի գաղափարաբանությունը՝ տղամարդու և կնոջ, այս դեպքում արծվային էգի և
արուի ՍԵՐԸ: Որ պատկերը զինանշան է հաստատում են հզոր թռչունների
գլխամասերի դիմաց եղած կենաց ծառերը: Այս եկեղեցուց վերցված նմանատիպ մի բարձրաքանդակ պահվում է պատմության թանգարանում:
Տիգրան ՀԱՅԱԶՆ /տես 2001 թ-ին տպագրված մեր ,,Վաչուտյաններ,, և 2005 թ-ին տպագրված ,,Հայկական իշխանական զինանշաններ,, գրքերը/:
|