ՀԱՅՈՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Քիչ առաջ Ապարանի հերոսամարտի հուշարձանի տակ մի այսպիսի գրություն թողեցի.
,,Սիրելի Մարիամ: Նկարը հոյակապ է, մակագրությունը՝ անորակ: Խնդիրը
կայանում է նրանում, որ մենք ենք թշնամու ջրաղացին ջուր լցնում: Ինչ է
նշանակում ,,Բաշ,,-Ապարան: Եղել է, կա և միշտ կլինի Ապարան: ,,Բաշը,, օտարի
հավելում է և միշտ հիշեցնելու է, որ օտարը այդտեղ տեր է եղել: Մենք
ինքնակամ երկարաձգում ենք օտարի լուծը:
Կարծում եմ գրածս բավական է, որ այլևս այդ ,,բաշ,, բառը չօգտագործես: Դրա
փոխարեն միշտ գրիր Ապարանի հերոսամարտ...,,: Այս մակագրությունը հավասարապես վերաբերում է Հայոց աշխարհի բոլոր բնակավայրերի անուններին:
Այս տեսակետը ես հիմա չէ, որ որդեգրել եմ: Նայեք դեռևս 1988 թվականին
,,Ավանգարդ,, թերթի կես էջը զբաղեցնող իմ ,,Վերականգնել պատմական
անունները,, հոդվածը: Հենց այդ հոդվածում և այն էլ ,,խորհրդային,,
անթուլատրելի օրերին գրել եմ նույն բանը: Առաջարկել եմ տուրք չտալ
,,կարոտախտին,, և մեր ժառանգներին հնարավորություն տալ ապրելու մեր
բնակավայրերի հայերեն-պատմական անունների միջավայրում և մոռանալ, որ մեր
բնակավայրերը ունեցել են օտարահունչ անուններ /էլ առավելս, որ օտարները
100-ից 90-ի դեպքում ընդհամենը հայկական անունի թարգմանություն են
կատարել/: Անգամ առաջարկել էի, որ պատմական անունները չպաշտպանած
բնակավայրերին տրվեն հայերեն անուններ... Հիմա էլ նույնն եմ ասում:
Բավական է որևէ օտար անուն շահարկելը: Ոչ պատմաբանները /իբրև թե բա ոնց
կլինի, որ առանց հին անունի նորը գրենք, չէ որ մարդիկ չեն ճանաչի, կամ
պատմական փաստը ոնց շրջանցենք.../, ոչ բանասերները, ոչ գյուղագիրները, ոչ
անգամ սովորական քաղաքացիները օտար անուններ օգտագործելու, էլ առավելս
դրանց ժամկետը երկարացնելու իրավունք չունեն: Այս պահին՝ այսքանը: Բարին ընդ հասկացողը, չհասկացողներին էլ՝ հասկանալու ունակություն:
Տիգրան ՀԱՅԱԶՆ
|