ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ
՞ՏԻԳՐԱՆԱԿԱՆ՞
Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի կնիքի պատճենները
Ներկայացնում եմ Կիլիկյան Հայաստանի Լևոն Ա թագավորի կնիքի պատճենները:
Լևոն Ա-ն Կիլիկյան Հայաստանի թագավոր է օծվել 1198 թվականին Տարսոն
քաղաքում: Եվ այդ պահից Հայոց պետությունը ներկայացրել է միջազգային տարբեր
դիվանագիտական եզրույթներում:
Դիվանագիտական առաքելություններ է ուղարկել Հռոմ, Վենետիկ, Ջենովա, Կահիրե,
Երուսաղեմ, Կիպրոս, Հունգարիա և այլուր:
Պետական մակարդակով կապ է
ստեղծել ժամանակակից մեկ այլ հայկական պետականության հետ, որ բուն հայկական
միջավայրում ստեղծել էին եղբայրներ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն՝ ԶԱՔԱՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ:
Հայ պատմիչների հիշատակումները կան Զաքարյան եղբայրներին գրած ուղերձի մասին, ցավոք, ուղերձի բնագիրը չի պահպանվել:
Բայց ահա Լևոն Ա թագավորի մոտավորապես 1204 թվականին Հռոմի Ինոկենտիոս
պապին ուղղված մի նամակ պահպանվել ու պահվում է Վատիկանի պապական արխիվում:
Ինչու եմ կարևորում այս նամակը: Նրա համար, որ դրան կից պահպանվել
ու մեզ է հասել Կիլիկյան Հայաստանի պետական կնիքի պատճենը, որ եղել է
նամակի վրա:
Շնորհակալ լինենք օտար պահոց-արխիվին, որ մեզ է հասցրել
Հայոց Լևոն Ա արքայի կնիքը, որ նաև ամենայն հավանականությամբ Կիլիկյան
Հայաստանի պետական ԶԻՆԱՆՇԱՆՆ է եղել:
Տիգրան ՀԱՅԱԶՆ