Մի քանի վայրկյան առաջ ,,Էլեկտրոնային ամսագրին,, բլոգեր /ինչ անհասկանալի
եզրույթ է/ Սամվել Մարտիրոսյանի տված հարցազրույցի տակ թողեցի հետևյալ
կարծիքը. ,,Երևում է թունդ պացիֆիստ ես, գոնե նման պարագայում հեռու մնա
կարծիք հայտնելու մոլուցքից և մարդկանց էլ մի զոմբիացրու: Չես ուզում՝ մի
արա: Բայց մի հոխորտա, թե կարող ենք, բայց՝ ինչ օգուտ... Քո նման
մտածողների համար մեր պատմությունը կատարյալ դասագիրք է...,,: Ինչպես
սույն բլոգերը, այնպես էլ նրա նման մտածող յուրաքանչյուր տրանսքաղաքացի
հայը կամ պապուասցին վնասակար պրոպագանդիստ է իր երկրի համար: Այսպիսիներին
ծնում ու սնում է իր երկիրը, բայց այսպիսիները հիմնականում ծառայում են
օտարի շահերին: Կարծիքիս վերջին տողերը՝ ,,Քո նման մտածողների համար
մեր պատմությունը կատարյալ դասագիրք է...,, հենց այնպես չեմ գրել: Մեր
պատմության ամբողջ ընթացքում են եղել ,,նմանները,, և այդ ,,նմանների,,
պատճառով՝ միշտ կորցրել ենք: Կորցրել ու հասել այսօրվան: Պատկերացրեք մի
տեսարան. բյուզանդացի ուխտադրուժ ,,զորավարը,, դավադրաբար սպանել է տալիս
Տիգրան Մեծից հետո մեր պատմության ամենահզոր արքա Պապին ու ... հայ ոչ
բլոգեր, բայց ծախու իշխանները, որ Պապի կողքին էին, իրենց թագավորի կողքին
մեռնելու փոխարեն մտածում են ,,եղածը եղած է, հո բոլորս չպիտի մեռնենք,, և
ընտրում են ստրուկի նման գոյատևելու ճակատագիրը թե իրենց և թե առավել ևս
Հայաստանի համար: Իհարկե, մի ինչ-որ բլոգերի համար բերածս օրինակը չափազանց անհամաչափ է, բայց գործնականում նույնն է:
Գոյություն ունի բնական օրենք. ցանկացած հարված իր մեջ ունի հակահարված:
Չկա հակահարվածը՝ միշտ լինելու է հարվածը: Անպատիժ չպիտի մնա թշնամու ոչ մի
քայլ, որ ուղղվում է երկրիդ՝ իրական սահմանզանցությունից սկսած մինչև
վիրտուալ սահմանազանցություն: Իսկ մնացյալ պացիֆիզմը ուղղակի հիմարություն է
և ուղղված է հայության բնական ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ դեմ: Սրանից բխում է եզրակացությունը՝ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹՈՐՔ ՀԱՔԵՐՆԵՐԻՆ ԱՆՎԵՐԱՊԱՀ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՎ ԼՌԵՑՆԵԼ: Տիգրան ՀԱՅԱԶՆ
Հարգելի
Տիգրան, հասկանալի է, որ կարծիքս հայտնելու համար, ես պետք է կարդայի
Սամվել Մարտիրոսյանի "Պետք է արդյոք հակահարված հասցնել ադրբեջացիներին”
նյութը` հրապարակված հունիսի 18-ի ejէլեկտրոնային ամսագրում: Բնականաբար
կարդացի նաև Ձեր "տաքարյուն”
մեկնաբանությունը: Բայս սա այն հարցն է, որտեղ արժե, երևի սառը
դատողություններ անել: Նա տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական
անվտանգության մասնագետ է , բայց Դուք, բայց ես...իսկ ինքը այդ խնդրին
մշտապես առնչվող մարդ, որի կարծիքը կարող ենք ընդունել կամ ոչ...Նրա
արտահայտած այն կարծիքը, թե ադրբեջանցի հակերները ավելի ուժեղ չեն , գոնե
ինձ համար համոզիչ չէ: Չէ, որ դրանք կարող են լինել փորձառու, այլազգի
հակերներ, որոնց մշտապես սնում է Ադրբեջանը: Տեղյակ եմ, որ պետական
կայքէջերը երաշխավորված են ավելի մեծ անվտանգությամբ, քան մյուսները, որոնց
փխրուն և խոցելի մնալը մեզ մշտապես այդ խնդրի առջև է կանգնեցնելու: Ուստի,
պետք է հակահարված տալու քաղաքականությունից անցնել պաշտպանության
գործելաոճին` բարձրացնելով նաև ոչ պետական կայքէջերի անվտանգության
աստիճանը և այսպիսով` նվազագույնի հասցնելով համացանցեր կոտրելու
ադրբեջանական բարբարոսական ավանդույթը: Եվ քանի որ ես հակված չեմ մեր մեջ
թշնամիներ որոնելու, ասեմ նաև, որ ինձ համար կարևոր էր նրա այն
խոստովանությունը, որ կարդացի նյութի վերջին տողերում "…ժամանակ առ ժամանակ
պատժիչ գործողություններ պետք են, քանի որ հակառակ դեպքում չեն
հանգստանում”:
Մարինե
ջան, կարդացի կարծիքդ, կրկին կարդացի ,,տեղեկատվական տեխնոլոգիաների և
տեղեկատվության անվտանգության մասնագետ,, բլոգերի՝ Սամվել Մարտիրոսյանի
հարցազրույցը, ինչպես նաև իմ գրածը... Մնում եմ նույն կարծիքին: Բլոգերին
թողնեմ իր տեղում: Երբ ես ՊՆ համակարգում
աշխատակազմի ղեկավար էի՝ մտածում էի քո նման և կգրեի քո նման: Մեր
մտածողությունների դաշտերը ներկայում տարբեր հարթություններում են կարծում
եմ: Իսկ արդյունքն այն է, ինչ արդեն ասված է:
Marine HayrapetyanՀարգելի Տիգրան, չեմ փորձի հակառակվել Ձեզ և ինչ կա որ, եկեք այս հարցում էլ մնանք տարբեր հարթությունների վրա…