Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:41
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2013 » Июнь » 5 » ՀԱՅԱԶԳԻ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ
01:53
ՀԱՅԱԶԳԻ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ

Մ.թ.ա. 25-րդ դար



Հայկ Նահապետը (կենսագրական տեղեկություններ չկան) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, Հայոց ավանդադիրը: Ջվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն Կովկասյան լեռնաշղթայի, Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև տարածված երկիրը Հայկը ժանառգել է հորից՝ Թորգոմից: Հայկը հարկատու է եղել աշշուրակա-բաբելոնական բռնապետ Բելին (Նեբրովթ): Համախմբելով իր եղբայրների, որդիների, թոռների ուժերը Հայկն ապստամբել ու թոթափել է օտար բռնակալի իշխանությունը: Բելն իր որդիներից մեկի գլխավորությամբ դիվանագիտական պատգամավորություն է ուղարկել Արարատի երկիրը և Հայկից պահանջել հնազանդվել և վերստին ճանաչել իր գերագահ իրավունքները: Հայկը ենթակա աստծո գահն իր համար անպատվաբեր համարելով՝ հետ է ուղարկել Բելի պատգամավորներին: Հայկին պատժելու նպատակով Բելը մեծաքանակ զորքով մտել է նրա բնակությքան սահմանը: Քերթողահայր Մովսես Խորենացին հիշատակում է, որ Կադմոս թոռան միջոցով իմանալով Բելի ներխուժման մասին, Հայկը հավաքել է իր զորքերին և արագ երթով հասել է <<աղի ջրեր ու մանր ձկներ ունեցող ծովակի>>՝ Վանա լճի ափը և մ.թ.ա. 2492թ-ին Խոշաբ գետի ափին, բռնակալ Բելի դեմ կռվի է ելել իր փոքրաթիվ զորաբանակով: Հայկյանները, չերկնչելով ստվար թշնամուց, մարտն ընդունել են քաջաբար. <<Երբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևով: Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով թավալվում ընկնում էին գետին, և կռիվն (անորոշ էր մնում), երկու կողմերն էլ անպարտելի մնալով:
Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով՝ Տիտանյան արքան զարհուրեց, և հետ քաշվելով սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր. որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև բոլոր զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատամարտ սարքի: Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, պինդ քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի թափով անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում. այս կերպով՝ ճոխացած Տիտանյանը կործանվում, ընկնում է գետին և շունչը փչում է: Իսկ ամբոխն այս քաջության ահագին գործը տեսնելով փախչում է, ամեն մեկը իր երեսը դարձած կողմը>>: Հայկի և Բելի մասին վեպը վերաբերում է հայ ժողովրդի մանր տոհմային միավորումներից մեկ ընդհանուր պետական կազմավորում ստեղծելու փուլին և իր մեջ կրում է Հայկական լեռնաշխարհի ցեղերի համախմբման և հայ ժողովրդի ինքնահաստատման գաղափարը: Բելին սպանելուց հետո Հայկը վերադարձրել է իր բնակատեղը՝ հետը տանելով Բելի զմռսած դիակը << ի տեսիլ կանանց և որդւոց իւրոց>>: Ի պատիվ հաղթանակի Հայկը ճակատամարտի տեղում կառուցել է Հայք դաստակերտը, որի անունով շրջակա գավառը կոչվել է Հայոց ձոր, իսկ այն բլուրը, որտեղ նետսպան է եղել Բելը, Հայկն անվանել է Գերեզմանք: Այս դեպքերից հետո նրա բնակիչները Հայկի անունով կոչվել են Հայկազունք, Հայկազարմք, Հայք, իսկ նրանց երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ, Հայոց տուն, Հայաստան: Անանիա Շիրակացու և Վանական Վարդապետի մոտ պահպանված ավանդություններում Հայկը նաև հայոց առաջին տոհմադիրն է, ժամանակի, տարվա չափ ու շրջան որոշողը (հայկակամն տարվա ամիսները կոչվել են Հայկի որդիների ու դուստրերի անուններով):

ՀԻԱՆ


Հիան Հայկազունի (հեղ. Վահան Ղարիբյան)
Հայկազյան-հիքսոսյան զորավար,
Եգիպտոսի փարավոն (մ.թ.ա. 18-րդ դար)

Հիան (Հիանալի) Հայկազունին (կենսագրական տեղեկություններ չկան) մ.թ.ա. 18-րդ դարի վերջին քառորդին ստեղծել է արագաշարժ ու հզոր բանակ, որը  զինված էր երկաթե սրերով, զրահավորված էր երկաթե զրահներով, ապահովված էր երկանիվ մարտակառքերով, որոնց լծված էին ձիեր: Հայկական լեռնաշխարհից շարժվել է դեպի հարավ, անցել է Մերձավոր Արևելքի երկրները և մ.թ.ա. 1710 թ-ին դուրս է եկել Սինա թերակղզու եզրը: Եգիպտական փարավոնի բանակը փորձել է կանգնեցնել Հիանի առաջխաղացումը: Ճակատամարտն ավարտվել է եգիպտական բանակի ջախջախիչ պարտությամբ, հայկական թուրը կիսել է եգիպտական փարավոնի բրոնզե սաղավարտն ու գլուխը: Եգիպտական Միջին թագավորության այդ վերջին փարավոնի մումիան, կիսված գլխով ցուցադրվում է Կահիրեի հնեաբանական թանգարանում: Հիան Հայկազունին նվաճել է Եգիպտոսը և իրեն հռչակել է Եգիպտոսի փարավոն՝ դրել է Եգիպտոսի տիրակալների Հայկազյան-հիքսոսյան արքայատան հիմքը: Այս արքայատունը Եգիպտոսում տիրել է 130 տարի՝ մինչև մ.թ.ա. 1580թ-ը: Հայկական-հիքսոսյաններն են ստեղծել հիերոգլիֆ այբուբենը, որ փյունիկացիների միջոցով դարձել է աշխարհի գրեթե բոլոր այբուբենների հիմքը: Նրանք են կատարելագործել եգիպտական

Հիան Հայկազունի
 (Լուվր, Փարիզ)
օրացույցը և թափառողի փոխարեն ստեղծել անշարժ տարեցույց: Հայկազյան-հիքսոսյաններն են եգիպտացիներին սովրեցրել երկաթ ձուլելու արվեստ: Իսկ այդ ամենն արդեն Հայրենիք-Հայաստանում վաղուց հայտնի էր: Եգիպտոսի դամբարաններից մեկում գտնվել է Հիան փարավոնի մոխրագույն ավազաքարից պատրաստված դիմաքանդակը:
Քանդակը <<արմենոիդ>> տիպի եզակի օրինակ է: Թագավորն արծվաքիթ է, թեթևակի ուռուցիկ աչքերի բացվածքով, հոնքերը հաստ աղեղներով, սեղմված բարակ շուրթերով, կամային կզակով, մկանուտ՝ մի փոքր երկարավուն դեմքով: Ուշագրավ է Հիան փարավոնի սաղավարտը: Այն դեպի վերնամաս նեղանում է, իսկ ճակատի մասում կերտված է ուժ և արիություն խորհրդանշող նետածայր, որպիսի խորհրդանիշ առկա է Արարատյան թագավորների սաղավարտներին: Հիան փարավոնի դիմաքանդակը պահվում է Լուվրում (Փարիզ):









ԿԱՐԱՆԻ
Հայք-Հայասայի թագավոր (մ.թ.ա. 15-րդ դար)

Կարանին (կենսագրական տեղեկություններ չկան) Հայք-Հայասայում թագավորել է խեթական թագավորներ Թութխալիաս Գ-ի (մ.թ.ա. շուրջ 1400-1380 թթ-ին) և Սուպպիլուլիումաս Ա-ի (մ.թ.ա. 1380-1340 թթ) օրոք: Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին խեթական զորքերը հարձակվել են Հայք-Հայասայի վրա և գրավել Բարձր Հայքի արևմտյան մասը: Կարանի թագավորի գլխավորությամբ հայկական զորքորը հարձակվել են, հաղթել թշնամուն և դուրս շպրտել հայկական տարածքներից: Կարանի թագավորի անունից է առաջացել Կարին քաղաքի անունը:


ՀՈՒԿԱՆԱ
Հայք-Հայասայի թագավոր (մ.թ.ա. 14-րդ դար)

Հուկանան (կենսագրական տեղեկություններ չկան) Հայք-Հայասայում թագավորել է խեթական թագավոր Սուպպիլուլիումաս Ա-ի (մ.թ.ա. 1380-1340 թթ) օրոք: Հայք-Հայասայի թագավորը Խեթական պետության հարձակումների դեմ ստեղծել է հարևան երկրների դաշնակցություն և դիմագրավել խեթերի հարձակումներին: Հետագայում հաղթելով դաշնակիցների զորքին՝ խեթերը գրավել են Հայք-Հայասայի արևմտյան գավառները: Սկսվել է երկարատև պատերազմ: Հայք-Հայասայի թագավոր Հուկանան խաղաղության պայմանագիր է կնքել Սուպպիլուլիումաս Ա-ի հետ: Երկու երկրների թագավորները համաձայնվել են չպատերազմել իրար դեմ, պատերազմի դեպքում օգնել իրար, դաշնակցել և հրաժարվել թշնամությունից, հավատարիմ մնալ երդմանը և կնքած պայմանագրին: Հայ-խեթական դաշինքն ամրապնդվել է Հուկանայի և խեթական թագավորի քրոջ ամուսնությամբ: Հուկանա թագավորն այս պայմանագրով դիվանագիտական ճանապարհով կասեցրել է խեթերի հարձակումը Հայք-Հայասայի վրա: Այս պայմանագիրը մարդկությանը հայտնի առաջին գրավոր իրավական փաստաթուղթն է և հիմք է դրել միջազգային դիվանագիտությանը:


ԱՆՆԻԱՍ
Հայք-Հայասայի թագավոր (13-րդ դար)

Աննիասը (կենսագրական տեղեկություններ չկան) շարունակել է իր նախորդների ակտիվ դիմադրողական քաղաքականությունը, որպեսզի երկիրն ապահովի հարևան պետությունների հարձակումներից: Աննիասի անունով են կոչվել Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի-Կամախ և Այրարատ նահանգի Շիրակ գավառի Անի ամրոցները:


ԶԱՐՄԱՅՐ ՀԱՅԿԱԶՆ
Հայ Նահապետ (մ.թ.ա. 11-րդ դար)

Զարմայր Հայկազնը (ծննդյան թվականը անհայտ - մ.թ.ա. 1182թ.) հայկական և եթովպական զորագնդերով մ.թ.ա. 1194 թ-ին մասնակցել է Տրովադայի պատերազմին՝ որպես Պիրամոսի օգնական: Զոհվել է մարտում:


ՍԱՐԴՈՒՐԻ Ա

Արարատյան թագավորության տիրակալ (մ.թ.ա. 845-825թթ-ին)

Սարդուրի Ա-ն (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 825թ.) հաջորդել է Արամեին: Սերում է Հայկազունների հարավային թևը ներկայացնող Վասպուրական-Բիայնական (Արծրունյաց)  երկրորդական հարստությունից: Սարդուրի Ա-ն, լեռնաշխարհում իր գերակայությունը հաստատելիս, մրցակցության մեջ է մտել Հայկազունների արքայատոհմի գլխավոր ճյուղերի ներկայացուցիչների հետ, որոնք կենտրոնացել են Աղձնիքում, Սասունում: Թագավորության մայրաքաղաք է հռչակավել հայրենի Վան-Տուշպա քաղաքը, Վանի ժայռի վրա կառուցվել  մայրաքաղաքի միջնաբերդը: Սարդուրի Ա-ն հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել է թագավորության սահմանները, միավորել է Արածանի գետի միջին և ստորին ավազանի երկրները: Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825 թթ-ին) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացմանը Հայկական Տավրոս լեռնաշղթայի ուղղությամբ, որտեղ նա հսկողություն է սահմանել լեռնանցքների վրա:
Սարդուրի Ա-ն արձանագրություններում իրեն անվանել է <<մեծ արքա>>, <<բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա>>, <<Նաիրի երկրների արքա>>: Սարդուրի Ա-ն դրել է Նաիրի, Բիայնիլի, Արարատի միասնականացման և հայոց ընդհանրական պետականության հաստատման հիմնաքարը:
Просмотров: 1703 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/11
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz