Արծրունիները Հայկական լեռնաշխարհի բնիկներ են, համաձայն Արարատյան
թագավորության ժամանակաշրջանի արձանագրությունների՝ սերվում են Արծրունի
տոհմից, որն ապրում էր Վանա լճի արևելյան կողմում՝ Տոսպում: Հետագայում
նրանց է անցել նաև Աղբակը, իսկ ավելի ուշ Արծրունիները միավորվելով
Մարդպետական տոհմի հետ՝ դարձել են Հայաստանի հզորագույն իշխանատոհմերից
մեկը: Արշակունյաց թագավորական <<Գահնամակի>> համաձայն՝
Արծրունիներն զբաղեցնում էին երեք բարձ (Բագրատունի և Սյունի տոհմերից
հետո):
Արծրունիներն իրենց հզորությունն օգտագործելով՝ գերագահություն ձեռք
բերեցին ամբողջ Վասպուրական աշխարհում, և նրանցից վասալական կախվածության
էին Ռշտունի, Անձևացի, Ամատունի, Ակեացի, Տրպատունի տոհմերը, որոնք ևս
հետագայում սկսեցին ներկայանալ որպես Արծրունիներ: Սրանով է բացատրվում այն
փաստը, որ 850-ական թվականներին Արծրունիները բաժանվում էին 16 ճյուղի:
Արծրունիները իրենց կարողություններով մշտապես եղել են հայրենյաց նվիրյալներ:
Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը
Ներշապուհ Արծրունին էր: Նրանք ակտիվորեն մասնակցել են 480, 774-ական
թվականների ազատագրական պատերազմներին, իսկ 851 թվականին Բագրատունիների
հետ գլխավորել են Արաբական խալիֆայության դեմ ուղղված ժողովրդական
ապստամբությունը:
Արծրունիները, մասնակցելով Բագրատունիների կողմից Հայաստանի անկախ
պետականության վերականգնման գործին, միաժամանակ հանդես բերեցին անջատողական
դրսևորումներ և 908 թվականին ստեղծեցին Վասպուրականի անկախ
թագավորությունը, որն ընդունելով Բագրատունիների գերագահությունը՝ գոյատևեց
մինչև 1021 թվականը: Վասպուրականում հաջորդաբար թագավորել են
Գագիկ-Խաչիկը, Աշոտ-Դերենիկը, Աբուսահլ-Համազասպը, իսկ 968 թվականից՝
միաժամանակ Աշոտ-Սահակը, Գագիկ-Խաչիկը, Սենեքերիմ-Հովհաննեսը:
Սելջուկ-թուրքերի հարձակումների և Բյուզանդիայի ճնշման հետևանքով
Սենեքերիմ-Հովհաննեսը 1021 թվականին Վասպուրականի ազատանու և բնակչության
մի մասի հետ գաղթել է Փոքր Հայք, որտեղ կազմավորել է Արծրունիների ավատական
իշխանությունը՝ Սեբաստիա կենտրոնով: 1080 թվականին Արծրունիների այս
իշխանապետությունը ևս ընկավ:
Արծրունիների որոշ ներկայացուցիչներ հաստատվեցին Կիլիկիայում, մի մասը
շարունակում էր գոյատևել Վասպուրականում, ևս մեկ ճյուղ հաստատվեց
Հյուսիսային Հայաստանի Կայան գավառում՝ հիմնելով Մահկանաբերդի Արծրունյաց
իշխանությունը և ծառայության անցնելով Վրաց արքունիքում՝ հասավ բարձրագույն
պաշտոնների: Ավելի ուշ այս տան ներկայացուցիչները խնամիանալով
Զաքարյանների հետ՝ շարունակեցին ազդեցիկ դիրք գրավել Զաքարյանների
իշխանապետությունում: Թիֆլիսի ամիրապետի և արքունի գանձարանապետի տեղակալի
պաշտոններն Արծրունիների ժառանգական պաշտոններն էին:
Ես երդվել եմ քեզ, Հայաստան, Որ սիրում եմ քեզ, Սիրում անսահման, Եվ հազար տարի Կլինեմ քո կողքին... Բայց տվել է արդյոք Աստված Ինձ այդքան ժամանակ, Որ խոսքս կատարեմ...
21.06.2013
ՀԱՅԱՍՏԱՆ
Ամեն կեսգիշերի և ամեն լուսաբացի Ես ինձ հարցնում եմ իմ հասցեն, Եվ տալիս եմ պատասխան՝ Հայաստան: Ինքս ինձ կրկնում եմ, Եվ կրկնում ամեն Աստծո օր, Որ այս տիեզերքում, Այս արևի տակ, Ես երջանիկ մարդ եմ, Որ ծնվել եմ հայ, Ծնվել Հայաստանում: Ու որքան էլ դժվար, Ծանր, անտանելի, Անմարդկային գուցե Ապրելաձև ունեմ, Այս հողագնդում, Որի մեկ երրորդը կտրել եմ Աջից ու ձախից ու վերից վար, Այստեղ՝ Հայաստանում միայն Ես ունեմ Անուն-ազգանուն՝ Տիգրան ՊետրոսՅանց...
14.06.2013
ՏԽՐՈՒԹՅՈՒՆ
Երկինքը արցունք է թափում, Իմ սիրտը ծխում է ցավից, Այդ ցավը անվերջ է թվում, Կիսում է, կիսում է ինձ ինձնից...
ՄԻ ՔԱՆԻ ՄՏՈՐՈՒՄ ԱՊԱՐԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ԱՌԻԹՈՎ /ԱՅԼԵՎԱՅԼ ԱՌԻԹՆԵՐՈՎ ԻՄ ԿՈՂՄԻՑ ԱՍՎԱԾ/
Աշխարհի գլխով անցած բոլոր ճակատամարտերի նման /օրինակ՝ Գավգամելա,
Ավարայր, Գրյունվալդ, Բորոդինո, Կուրսկի աղեղ և հազարավոր այլ
ճակատամարտեր/ Ապարանի հերոսական ճակատամարտն ստացել է անուն և
համաշխարհային պատմագրությանը հայտնի է հենց այդ անունով՝ Ապարանի
ճակատամարտ: Հայկական կողմի հաղթանակի արդյունքում Ապարանի յոթօրյա ճակատամարտի պատմական նշանակությունը կարելի է ձևակերպել՝ 1. փրկեց Ապարանի գավառամասի հայ բնակչությանը բնաջնջումից և բնակավայրերը՝ կողոպուտից ու թալանից,
2. փրկեց այդ ժամանակի Հայաստանը, անցնեին թուրքերը Ապարանը, դուրս գային
Սարդարապատի թիկունք՝ կլիներ համահայկական ողբերգություն, Հայաստանի և հայ
ժողովրդի կորուստ, 3. փրկեց Կովկասը թուրքացումից, 4. փրկեց Վրաստանի և Բաքվի հայերին թուրքական յաթաղանից, 5. հայ ժողովրդի Առաջին Հայրենական Պատերազմի իր մասով ապահովեց Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը, 6. հիմք դարձավ Հայաստանի պետականության վերածննդին,
7. յոթանասունամյա ռազմակալումից հետո, հայ ժողովրդի Երկրորդ Հայրենական
/Արցախյան/ պատերազմի հաղթանակով ապահովեց Հայաստանի Երկրորդ
Հանրապետության ծնունդը: