Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:09
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Главная » 2013 » Июнь » 16 » ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ ԳՐՔԻՑ
23:50
ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐ ԳՐՔԻՑ

ԱՐԾՐՈՒՆԻՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Արծրունիները Հայկական լեռնաշխարհի բնիկներ են, համաձայն Արարատյան
թագավորության ժամանակաշրջանի արձանագրությունների՝ սերվում են Արծրունի տոհմից, որն ապրում էր Վանա լճի արևելյան կողմում՝ Տոսպում: Հետագայում նրանց է անցել նաև Աղբակը, իսկ ավելի ուշ Արծրունիները միավորվելով Մարդպետական տոհմի հետ՝ դարձել են Հայաստանի հզորագույն իշխանատոհմերից մեկը: Արշակունյաց թագավորական  <<Գահնամակի>> համաձայն՝ Արծրունիներն զբաղեցնում էին երեք բարձ (Բագրատունի և Սյունի տոհմերից հետո):
     Արծրունիներն իրենց հզորությունն օգտագործելով՝ գերագահություն ձեռք բերեցին ամբողջ Վասպուրական աշխարհում, և նրանցից վասալական կախվածության էին Ռշտունի, Անձևացի, Ամատունի, Ակեացի, Տրպատունի տոհմերը, որոնք ևս հետագայում սկսեցին ներկայանալ որպես Արծրունիներ: Սրանով է բացատրվում այն փաստը, որ 850-ական թվականներին Արծրունիները բաժանվում էին 16 ճյուղի:
     Արծրունիները իրենց կարողություններով մշտապես եղել են հայրենյաց նվիրյալներ:
    Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը Ներշապուհ Արծրունին էր: Նրանք ակտիվորեն մասնակցել են 480, 774-ական թվականների ազատագրական պատերազմներին, իսկ 851 թվականին Բագրատունիների հետ գլխավորել են Արաբական խալիֆայության դեմ ուղղված ժողովրդական ապստամբությունը:
     Արծրունիները, մասնակցելով Բագրատունիների կողմից Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործին, միաժամանակ հանդես բերեցին անջատողական դրսևորումներ և 908 թվականին ստեղծեցին Վասպուրականի անկախ թագավորությունը, որն ընդունելով Բագրատունիների գերագահությունը՝ գոյատևեց մինչև 1021 թվականը: Վասպուրականում հաջորդաբար թագավորել են Գագիկ-Խաչիկը, Աշոտ-Դերենիկը, Աբուսահլ-Համազասպը, իսկ 968 թվականից՝ միաժամանակ Աշոտ-Սահակը, Գագիկ-Խաչիկը, Սենեքերիմ-Հովհաննեսը:

    Սելջուկ-թուրքերի հարձակումների և Բյուզանդիայի ճնշման հետևանքով Սենեքերիմ-Հովհաննեսը 1021 թվականին Վասպուրականի ազատանու և բնակչության մի մասի հետ գաղթել է Փոքր Հայք, որտեղ կազմավորել է Արծրունիների ավատական իշխանությունը՝ Սեբաստիա կենտրոնով: 1080 թվականին Արծրունիների այս իշխանապետությունը ևս ընկավ:
     Արծրունիների որոշ ներկայացուցիչներ հաստատվեցին Կիլիկիայում, մի մասը շարունակում էր գոյատևել Վասպուրականում, ևս մեկ ճյուղ հաստատվեց Հյուսիսային Հայաստանի Կայան գավառում՝ հիմնելով Մահկանաբերդի Արծրունյաց իշխանությունը և ծառայության անցնելով Վրաց արքունիքում՝ հասավ բարձրագույն պաշտոնների: Ավելի ուշ այս տան ներկայացուցիչները խնամիանալով Զաքարյանների հետ՝ շարունակեցին ազդեցիկ դիրք գրավել Զաքարյանների իշխանապետությունում: Թիֆլիսի ամիրապետի և արքունի գանձարանապետի տեղակալի պաշտոններն Արծրունիների ժառանգական պաշտոններն էին:
 
1250 թվականին՝ Ավագ Զաքարյանի մահից հետո, Սադուն Արծրունին դարձավ Վրաստանի և Հայաստանի աթաբեկ և ամիրսպասալար: Այս պաշտոնում նրան փոխարինեց որդին՝ Խութլուբուղան, որը հայտնի վերջին Արծրունի իշխանապետն է:
     Արծրունի տոհմից սերված հոգևորականները 1113 թվականից ժառանգաբար նստել են Աղթամարի կաթողիկոսության գահին: Մատենագիրների կողմից հիշվում են այլ Արծրունի հոգևորականներ ևս:
     Արծրունիների հնագույն շրջանի, վաղ միջնադարյան տոհմաճյուղերի, թագավորության շրջանի զինանշանների մասին տեղեկություններ հայտնի չեն:
    Զինանշանային պատկերներ պահպանվել են Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի կողմից Աղթամար կղզում 915-922 թվականների Մանուել ճարտարապետի ձեռքով կառուցված Սուրբ Խաչ եկեղեցու քանդակներում:
    Աղթամարի տաճարի արևմտյան ճակատին, կենտրոնական պատուհանի աջ կողմում պատկերված է Գագիկ Արծրունի թագավորի բարձրաքանդակը: Նա ձախ ձեռքով բռնել է տաճարի մանրակերտը, որը նվիրաբերում է Քրիստոսին:
   Արծրունյաց թագավորի հանդերձանքի մանրամասները վերարտադրված են ճշգրիտ: Թագավորը հագած է շրջանակներով ձևավորված պատմուճան: Խիստ կարևոր է թիկնոցը, որի վրա մեդալիոնների մեջ փորագրված են գլխով դեպի աջ դարձած արծիվներ: Թիկնոցի վրայի արծիվների պատկերներն ապացույց են այն փաստի, որ Գագիկ թագավորի զինանշանը եղել է արծիվը, այլ պարագայում անհնար է, որ այն պատկերվեր թագավորի թիկնոցի վրա:
    Եկեղեցու արևելյան ճակատին պատկերված է խնջույքի տեսարան. կենտրոնում նստած է Գագիկ Արծրունի արքան, Գագիկ թագավորից ձախ, խաղողի երկրորդ որդագալարի մեջ պատկերված է ութաթև աստղի վրա հպարտորեն կանգնած վեհատեսք արծիվ: Արծրունի ինքնանվան հիմքում ընկած է <<արծիվ>> բառը: Եվ արքայի կողքին պատկերված արծվի քանդակն ինքնին հաստատում է, որ գործ ունենք արքայատան զինանշանային պատկերի հետ: Թռչունը գլխով դարձած է դեպի աջ՝ դեպի գագիկ թագավորը, թեևերը սեղմված են մարմնին: Երևացող թևը ձևավորված է երկու ուղղահայաց, երկու զուգահեռ փոսիկներով: Երկու փոսիկով է ձևավորված դեպի ներքև թեքված պոչը: Մարմնի վիճակն այնպիսին է, որ երևում են կուրծքը, երկրորդ թևի ուսագոտին և երկու ոտքերը: Կտուցը սուր է, աչքը՝ կրկնակի փոսիկով, ավելի ընդգծուն է դարծված:
     Թեև պատկերն անպաճույճ ու անզարդ է, սակայն իր վեհատես անմիջականությամբ խիզախություն, նվիրում, սլացք, արագություն, ամենատեսություն է ցուցանում: Արծիվը կանգնած է ութաթև արև-հավերժություն արտահայտող աստղիվվրա, որը հաստատում է դրա զինանշանային պատկեր լինելը:
    Թեև Արծրունիների ինքնանվանումը հուշում է, որ վերջիններիս խորհրդանիշի հենքը կարող է առաջին հերթին միայն արծիվը լինել, սակայն Աղթամարի տաճարի զինանշանային քանդակներում առկա առյուծապատկերներն այդպես կարծելու հիմք չեն տալիս: Տաճարի արևելյան ճակատին, Գագիկ թագավորի  ձախ կողմում, արծվի պատկերին համաչափորեն հակակշիռ, աջ կողմում պատկերված է առյուծ:
    Նույն արևելյան ճակատին, եռանկյունաձև խորշի երկու կողմերում պատկերված են դիմահայաց առյուծներ: Այս քանդակները զինանշանային հենք ունեն ու նման են մանրանկարի պատկերին: Այստեղ կենաց ծառի դերն իր վրա է վերցրել եռանկյունաձև խորշը:
    Գագիկ Արծրունի թագավորը, որպես երկրորդ ստացող, 10-րդ դարի սկզբին ձեռք է բերել 862 թվականին ստեղծված <<Ավետարան>>, որը 912 թվականին նրա կինը՝ Մլքե թագուհին նվիրել է Վարագի Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Այն պատմագիտությանը հայտնի է որպես  <<Մլքե թագուհու Ավետարան>>:
    Այս <<Ավետարանի>> խորաններից մեկի վրա պատկերված է զինանշան: Խորանի կապույտ ֆոնի վրա ոսկեգույն պատկերված են դիմահայաց առյուծներ, իսկ նրանց միջև տեղադրված է կենաց ծառ: Առյուծներից յուրաքանչյուրի առջևի մեկ թաթը դրված է կենաց ծառի վրա: Նրանց մեջքի մասում գունդ է պատկերված, որն իշխանության խորհրդանիշ է: Առյուծներից յուրաքանչյուրի տակ  ոսկեգույն լցված շրջան է նկարված, որը նույնպես իշխանության խորհրդանիշի հաստատումն է: Առյուծներից պատկերված են գլուխները բարձր  պահած դիրքով, իսկ պաչերն իջած են, որ նշան է կենդանու հանդարտ, հանգիստ, սեփական արժանապատվության մեջ համոզված լինելուն:
    Հնարավոր է, որ Արծրունիների ճյուղերից մեկը առյուծապատկերը որդեգրել է որպես խորհրդանիշ-զինանշան, ինչպես նաև 862 թվականին <<Ավետարանը>>, ամենայան հավանականությամբ, ստեղծվել է Արծրունիների մեջավայրում և մանրանկարի զինանշանային պատկերը պատկանում է  նրանց: Ամենայն հավանականությամբ, այս մանրանկարն իր գունային լուծմամբ արտացոլում է Արծրունիների պետական դրոշի մանրակերտը:

ՍՅՈՒՆԻՔԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ՏԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ

10-րդ դարի 80-ական թվականներին թշնամական հարձակումներից ժամանակավորապես թուլացել էր Բագրատունիների իշխանությունը: Երկիրը ցնցվում էր ոչ միայն արտաքին թշնամիների հարձակումներից, այլև ներքին կենտրոնախույս ուժերի ինքնիշխանական ձգտումներից:
     Ինքնօրինակության էին ձգտում նաև Սյունիքի գահերեց տերերը: Եվ ահա 987 թ-ին Սյունիքի գահերեց իշխան Սմբատ Ա Սահակյանը Սյունիքը հռչակում է անկախ թագավորություն: Նորահաստատ թագավորության սահմաններից դուրս մնացին Սևանա լճի ավազանը և Երնջակ գավառը: Առաջինը մասն էր Բագրատունիների կենտրոնական իշխանության, իսկ Երնջակը կցված էր Գողթնի ամիրայությանը: Անկախության հռչակման հաջորդ տարվանից Սմբատ Ա Սահակյանն ընդունեց Բագրատունի Սմբատ Բ Տիեզերակալի գերագահությունը: Սմբատ Բ Տիեզերակալի հաջորդը՝ Գագիկ Ա-ն, Սյունիքի թագավորությունից անջատեց Վայոց Ձոր, Ճահուկ գավառներն ամբողջությամբ և Ծղուկք գավառի հյուսիսային մասը, որոնց փոխարեն Սյունիքի թագավորությանը տվեց Գողթնի ամիրայությունից գրավված Երնջակ գավառը: Այսպիսով, Սյունիքի թագավորությունը հիմնականում ամփոփվեց պատմական նահանգի հարավային մասում և զբաղեցնում էր մոտ 5500 քառակուսի կիլոմետր տարածք: Սյունիքի թագավորության մայրաքաղաքը Կապան քաղաքն էր, հոգևոր կենտրոնը՝ Տաթևի վանքը:
    Սյունիքի թագավորների հովանավորությամբ՝ երկրամասում շինարարական մեծ գործունեություն ծավալվեց. ամրացվեցին բերդերը, կառուցվեցին հոգևոր-մշակութային օջախներ, գրվեցին ու ընդօրինակվեցին հարյուրավոր արժեքավոր ձեռագրեր: Միայն Տաթևի վանքում 11-րդ դարի կեսերին գործում էին շուրջ հազար միաբաններ, նշանավոր վարդապետներ, իմաստասերներ, երաժիշտներ, արհեստավորներ: Այդ տարիներին են կառուցվել Վաղադնի Սուրբ Ստեփանոս (1000թ.), Սուրբ Կարապետ (1006թ.), Վահանավանքի Սուրբ Աստվածածնի (1086թ.) եկեղեցիները և բազմաթիվ այն կառույցներ:
    Սյունիքի թագավորները, ապավինելով իրենց բարձրաբերձ լեռներին երկար ժամանակ պահպանում էին իրենց անկախությունը: Բայց սելջուկ-թուրքերի անընդմեջ հարձակումները երկրամասը զրկեցին պաշտպանական կառույցներից: Ընկան ու ավերվեցին Կապանը, Որոտաբերդը, Բղենը, Կաքավաբերդը, Գրհամը, Գեղին, Բաղաբերդը: Գանձակի թուրք ամիրա Ելտկուզի հրոսակները Բաղաբերդում այրեցին տասը հազար ձեռագիր մատյան: 1170 թվականին  իրականացված այս բարբարոսությունը հայկական մշակույթի առաջին մեծ եղեռն է: Այդ նույն՝ 1170 թվականին, ելտկուզյան թուրքերի հարվածների տակ թագավոր Հասան Գեռաքարեցին հեռացավ Հայրենի Խաչեն ու ընկավ Սյունիքի թագավորությունը, որը 125 տարով ավելի պահպանեց իր անկախությունը, քան Բագրատունիների կենտրոնական թագավորությունը:
    Սյունիքի թագավորների զինանշանների մասին գրավոր տեղեկություններ հայտնի չէն: Սակայն զինանշանային երկու պատկեր պահպանվել է Վայոց Ձոր գավառի Եղեգիս ավանի հյուսիս-արևելյան կողմում կառուցված Ցաղաց քար համալիրի Սուրբ Կարապետ եկեղեցու պատերին:
    Շքամուտքի վերնամասում տեղադրված է եղել մի հոյակապ արծվաքանդակ: Արծիվը պատկերված է բացված թևերով, պոչի վրա հենված: Ուռուցիկ կուրծքը ձևավորված է թեփուկաքանդակներով, թևերը՝ զուգահեռ գծերով, որոնց միջնամասերը փոսիկներով բաժանված են մանրիկ մասերի: Թռչունի հզոր պոչը հովհարաձև բացված է և պատկերված է զուգահեռ փոսիկներով: Արծիվը մագիլները խրել է գառան ողնաշարի մեջ: Քանդակագործը իրատեսորեն է պատկերել ոտքերը ցավից կծկված գառան մարմինը: Բազալտ քարը հոյակապ պահպանել է արձանագործական այս պատկերի բոլոր մանրամասները: Ցավոք, զինանշանային քարը տեղից ընկել է, և արծիվը կորցրել է գլուխը, մասամբ կոտրվել է նաև գառան գլուխը: Չնայած այս կորուստներին՝ զինանշանային այս պատկերը հայ արձանագործության լավագույն աշխատանքներից մեկն է:
     Նույն եկեղեցու հյուսիսային ճակատում ագուցված է զինանշանային ևս մեկ տարբերակ. հզոր առյուծը՝ հենված հետևի ոտքերի վրա, առջևի թաթերը սեղմել է ցուլի մեջքին ու մաշկազերծում է վերջինիս: Իր վախճանի հետ համակերպված՝ ցուլը տառապագին ծալել է առջևի ոտքը՝ ի նշան պարտության, և խղճուկ հայացքը հառել է դիտողին: Առյուծը նույնպես հայացքը հառել է դիտողին. աչքերի կատաղի արտահայտությունը, բացված երախը՝ սեղմված ատամներով, ցույց են տալիս առյուծի հաստատակամությունը, ուժը, թշնամուն առյուծաբար հաղթելու վճռականությունը: Արձանային այս քանդակը, որի օրինակով շուրջ երկու դար անց Գեղարդի եկեղեցու ճակատին Զաքարյանները ձևավորեցին իրենց զինանշանը, հայկական բոլոր զինանշանների քանդակներից ամենամեծն է, ինչպես նաև ամենաիրատեսականներից մեկը:
    Զինանշանային երկու տարբերակներում էլ ցուցադրված է Սյունյաց տերերի առասպելական քաջությունը, արիական գերազանցությունը թշնամիների և հակառակորդների նկատմամբ: Այդ են հաստատում ինչպես արծիվը, այնպես էլ առյուծը, որոնք հաղթում են թշնամական ուժերին:

Просмотров: 2285 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz