Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:22
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Июнь » 30
ՀՐԱՉՅԱ

Հայոց Հայկազյան թագավոր (մ.թ.ա. 610-590-ական թթ-ին)

Հրաչյան (կենսագրական տեղեկություններ չկան) Հայկազյան տոհմից է և հաջորդել է  հորը՝ Պարույր Հսկայորդուն: Քերթողահայր Մովսես Խորենացին Հրաչյա թագավորին համարել է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր Ա-ի (մ.թ.ա. 604-562 թթ-ին) ժամանակակիցը: Շարունակել է հոր՝ Պարույր Հսկայորդու աշխարհաքաղաքական գործունեությունը մնալով Մարաստանի, Պարսկաստանի, Հայաստանի պետությունների կողմից ստեղծած Արիական Եռադաշինք ռազմա-քաղաքական միավորման կազմում, ինչպես նաև գործակցել է հայկական մյուս մեծ տիրակալությունների՝ Արարատյան և Մանայի թագավորությունների հետ: Այս փաստը ժամանակակիցներից արձանագրել է հրեաների հոգևոր առաջնորդ Երեմիան (մ.թ.ա. 628-586 թթ-ին): Հայկական այդ ուժերի զորաբանակով (մոտ 50.000 զինվոր, 100 մարտակառք) Հրաչյան մ.թ.ա. 610 թ-ի ամռանը Արիական Եռադաշինքի միացյալ բանակի կազմում մասնակցել է Ասորեստանի Խառան քաղաքի գրավման գործողությանը, 605 թ-ի մայիսի վերջին՝ եգիպտական մոտ 10.000 բանակի դեմ տարած Կարքեմիշի հաղթական ճակատամարտին (հայկական բանակը ունեցել է մոտ 30,000 զինվոր, 100 մարտակառք): Կարքեմիշի ճակատամարտով փաստորեն ավարտվել է Ասորական պատերազմը, որի մեծագույն արդյունքը Առաջավոր Ասիայում Ասորեստանի ավելի քան հազարամյա տիրապետության ավարտումն էր ու այդ պետության պատմության ասպարեզից առհավետ հեռանալը: Հրաչյա Պարույրորդին արշավել է Փոքր Ասիա, ջախջախել կիմմերական տրերների ցեղամիության առաջնորդ Կոբասին և Փոքրասիական տարածաշրջանում հաստատել է իր գերիշխանությունը:
Մ.թ.ա. 597 թ-ին Արիական Եռադաշինքի միացյալ բանակի կազմում  (հայկական բանակը եղել է մոտ 10,000) մասնակցել է Երուսաղեմի գրավմանը և մեծ ավար բերել Հայաստան: Հրեա գերիների հետ Բաբելոն է տարվել նաև Արմենիի թագավորության դեսպան Սմբատ Բագրատունին, որը ավելի ուշ Հրաչյա Պարույրորդու միջամտությամբ ազատ է արձակվել և վերադարձել է Հայրենիք (այս փաստի սխալ մեկնաբանությունն էլ պատճառ է դարձել բնիկ հայկական Բագրատունի տոհմը հրեական կոչելու համար):



''200 հայ զորավարներ՛՛, 2011 թ., էջ 18-20:




ԱՐՏԱՇԵՍ Ա ԲԱՐԻ


Просмотров: 829 | Добавил: tigranhayazn | Дата: 30.06.2013 | Комментарии (0)

ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ
Զաքարյանները հայոց պատմության թատերաբեմ բարձրացան 12-րդ դարի կեսին, և հայ ժողովրդի համար, որ արդեն մեկուկես դար կորցրել էր քաղաքական անկախությունը, միասնությունը, հավաքականությունը, սեփական ուժերին  ապավինելու և հարազատ երկրի ու հայ ժողովրդի անկախությունը  բարենորոգելու առաքելական դեր կատարեցին:
     Իշխանատան հիմնադիրը Զաքարեի որդի Սարգիսն էր: Այս Սարգիսը, որ հիշվում է Սարգիս Մեծ անունով, թերևս մեծ էր նախևառաջ որպես քաղաքական գործիչ, դիվանագետ: Իր ժամանակի քաջ ու արժանավոր Հայազգի իշխաններից այս Սարգիսն էր, որ հասկացավ հայ-վրացական զինակցության ուժն ու անհրաժեշտությունը և իր որդիների ու եղբոր քաղաքական կողմնորոշումը դարձրեց անկախ Վրաստանի հզորացումը, այդ երկրում հայերի արտոնյալ վիճակի ապահովումը, հայազգի իշխանների զինական ուժերի համախմբումն ու հայկական առանձին բանակի ստեղծումը վրացական զորքի կազմում, որի հրամանատարն էլ դարձավ ինքը: Նա առաջինն էր, որ դարձավ նաև Հայ-վրացական բանակի ամիրսպասալարը (գլխավոր հրամանատարը): Նրա որիդիները՝ Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն, շարունակեցին հոր սկսած գործը և ի կատար ածեցին հայ ժողովրդի երազանքը, շուրջ երկու տասնամյակում թուրք-սելջուկներից ամբողջովին մաքրեցին Բագրատույնաց Անի-Շիրակի, Կարսի, Ձորագետի թագավորությունների, Սյունյաց իշխանության հողերը և այդ տարածքում ստեղծեցին իրենց իշխանապետությունը:
    Զաքարյանները փոքրիկ կալվածքներ ունեին Հյուսիսային Հայաստանում՝ Տաշիր-Ձորագետում: Հաղարծինի եկեղեցու արձանագրության մեջ Իվանե Ա-ն հայտարարում է, որ իրենք սերում են Բագրատունիներից: Հայտնի է, որ նրանց մայրը Թիֆլիսի ամիրա, Մահկանաբերդի իշխանաց իշխան Քուրդ Արծրունու քույր Սահակադուխտն է: Այս էլ հաստատված է ժամանակի հիշատակություններով, արձանագրություններով, ինչպես նաև Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի՝ Անբերդի արաբատառ արձանագրության մեջ:

ԳԵՂԱՐԴ
    Հոր կողմից Բագրատունի, մոր կողմից Արծրունի Զաքարե Բ-ն ... Читать дальше »
Просмотров: 1893 | Добавил: tigranhayazn | Дата: 30.06.2013 | Комментарии (0)

Տիգրան ՊետրոսՅանց

ՈՐ ԵՐԲԵՎԷ ԱՄԲՈՂՋԱՆԱՄ
/բալլադ/

Իմ մեծ պապ Ղուկասը
Իր պորտ-պորտ նախնիներով
Հանգչում է հեռավոր
Խոյ գավառի հայրենի սուրբ հողում,
Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքին...

Կապուտանն է ծփում
Իմ երբեմնի գյուղի ոտքերի տակ
Եվ օրորում նախնյաց
Փլված-լքված եկեղեցու
Անդորրը դարավոր...

Նախնիներիս՝
Մելիք-Մարտիրոսի,
Տեր-Կարապետ եղբոր մասին
Ես քիչ գիտեմ,
Իսկ ավելի ստույգ՝ բան չգիտեմ,
Մի խաչ է պահպանվել,
Մի ձեռագիր պատառիկ
Ու էլ ոչինչ...

Ղուկաս պապիս Հակոբ որդին
Իր որդիներ Պետրոսի ու Պողոսի հետ
/Ղազարը, Ղուկասը, Հովհաննեսն ու Եսային
Հետո պիտի ծնվեին/
Թողեց Խոյը հայրենի,
Պապենական ծովը Կապուտան,
Հողը՝ իր մեջ ննջող նախնիներով՝
Բռնեց գաղթի ճամփան...

Գաղթի քարավանը քայլեց
Օրեր ու ամիսներ
Եվ կանգ առավ Արագածի փեշին,
Արայիի դիմաց,
Քասաղ գետի ափին՝
՛՛Ի գյուղս, որ կոչի Վարդենիս՛՛...

Իմ տոհմն այստեղ՝ Վարդենիսում,
Իր վեց գերդաստանով
Նոր պատմություն գրեց,
Ու որդիներ ծնեց, ու դուստրեր,
Հարսներ բերեց այլ տոհմերից,
Հարսներ տվեց բազում-բազում այլ տոհմերի,
Եվ կենսագիր դարձավ
Իր նոր գյուղին,
Իր նոր գյուղում
Սուրբ Աստվածածին եկեղեցի վերակերտեց
Խոյի իր հին գյուղի
Եկեղեցու հիշողությամբ...

... Վարդենիսի տապանատան հենց կենտրոնում
Խունկ եմ ծխում Հակոբ պապիս գերեզմանին
Ամեն այցիս...

... Ու բախտն ինձ տարել է Խոյ,
Հայրենի գյուղ՝ Կապուտանի ափին,
Եվ ծնկել-համբուրել եմ հողը սուրբ,
Որ պորտ-պորտ նախնիներիս
Նշխարներն է կրում...

Ես կիսված ու կես եմ՝
Հազար-հազար տարի Հեր-խոյեցի,
Երկու հարյուր տարի՝ վարդենիսցի:
Եվ այս կես վիճակից ես չեմ ամբողջանում
Ու ապրում եմ լոկ մի մեծ երազանքով,
Որ երբևէ ամբողջանամ...


28.06.2013
Просмотров: 669 | Добавил: tigranhayazn | Дата: 30.06.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz