Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:01
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Июнь » 30 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
10:58
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ՀՐԱՉՅԱ

Հայոց Հայկազյան թագավոր (մ.թ.ա. 610-590-ական թթ-ին)

Հրաչյան (կենսագրական տեղեկություններ չկան) Հայկազյան տոհմից է և հաջորդել է  հորը՝ Պարույր Հսկայորդուն: Քերթողահայր Մովսես Խորենացին Հրաչյա թագավորին համարել է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր Ա-ի (մ.թ.ա. 604-562 թթ-ին) ժամանակակիցը: Շարունակել է հոր՝ Պարույր Հսկայորդու աշխարհաքաղաքական գործունեությունը մնալով Մարաստանի, Պարսկաստանի, Հայաստանի պետությունների կողմից ստեղծած Արիական Եռադաշինք ռազմա-քաղաքական միավորման կազմում, ինչպես նաև գործակցել է հայկական մյուս մեծ տիրակալությունների՝ Արարատյան և Մանայի թագավորությունների հետ: Այս փաստը ժամանակակիցներից արձանագրել է հրեաների հոգևոր առաջնորդ Երեմիան (մ.թ.ա. 628-586 թթ-ին): Հայկական այդ ուժերի զորաբանակով (մոտ 50.000 զինվոր, 100 մարտակառք) Հրաչյան մ.թ.ա. 610 թ-ի ամռանը Արիական Եռադաշինքի միացյալ բանակի կազմում մասնակցել է Ասորեստանի Խառան քաղաքի գրավման գործողությանը, 605 թ-ի մայիսի վերջին՝ եգիպտական մոտ 10.000 բանակի դեմ տարած Կարքեմիշի հաղթական ճակատամարտին (հայկական բանակը ունեցել է մոտ 30,000 զինվոր, 100 մարտակառք): Կարքեմիշի ճակատամարտով փաստորեն ավարտվել է Ասորական պատերազմը, որի մեծագույն արդյունքը Առաջավոր Ասիայում Ասորեստանի ավելի քան հազարամյա տիրապետության ավարտումն էր ու այդ պետության պատմության ասպարեզից առհավետ հեռանալը: Հրաչյա Պարույրորդին արշավել է Փոքր Ասիա, ջախջախել կիմմերական տրերների ցեղամիության առաջնորդ Կոբասին և Փոքրասիական տարածաշրջանում հաստատել է իր գերիշխանությունը:
Մ.թ.ա. 597 թ-ին Արիական Եռադաշինքի միացյալ բանակի կազմում  (հայկական բանակը եղել է մոտ 10,000) մասնակցել է Երուսաղեմի գրավմանը և մեծ ավար բերել Հայաստան: Հրեա գերիների հետ Բաբելոն է տարվել նաև Արմենիի թագավորության դեսպան Սմբատ Բագրատունին, որը ավելի ուշ Հրաչյա Պարույրորդու միջամտությամբ ազատ է արձակվել և վերադարձել է Հայրենիք (այս փաստի սխալ մեկնաբանությունն էլ պատճառ է դարձել բնիկ հայկական Բագրատունի տոհմը հրեական կոչելու համար):



''200 հայ զորավարներ՛՛, 2011 թ., էջ 18-20:




ԱՐՏԱՇԵՍ Ա ԲԱՐԻ


Հայոց թագավոր (մ.թ.ա. 189-160թթ-ին)

Արտաշես Ա Բարի թագավորը (կենսագրական տեղեկություններ չկան) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Հայոց Երվանդունիների տոհմից վերընձյուղված Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է, Զարեհի որդին: Մինչև թագադրումը զորավար է եղել Սելևկյանների բանակում: Մ.թ.ա. 190թ-ին Մագնեսիայի ճակատամարտում՝ Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ-ի պարտությունից հետո, Արտաշես Ա Բարի թագավորը Մեծ Հայքը հռչակել է անկախ թագավորություն: Վերամիավորել է հայկական հողերի մեծ մասը, ստեղծել կենտրոնացված հզոր հայկական պետություն: Նրան չի հաջողվել Հայաստանին միավորել միայն բուն հայկական հողատարածքներ Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն: Կարգավորել է պետական կառույցը, կատարել հողային բարենորոգումներ, երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների: Մեծացրել և հզորացրել է Հայկական բանակը: Կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան և Զարիշատ քաղաքները: Մ.թ.ա. 179 թ-ին Արտաշես Ա-ն միջնորդ դատավորի (խաղարար) կարգավիճակով դիվանագիտական բանակցություններ է վարել Փոքր Ասիայի հինգ պետությունների՝ Փոքր Ասիայի, Պոնտոսի, Պերգամոնի, Կապադովկիայի, Գաղատիայի թագավորների հետ և կնքել է խաղաղության պայմանագիր: Այդ պայմանագրով Փոքր Հայքի Միհրդատ թագավորը և Պոնտոսի Փառնակես Ա թագավորը հրաժարվել են մյուս երեք թագավորություններից և մուծել են  ռազմատուգանք:



''200 հայ զորավարներ՛՛, 2011 թ., էջ 19:



Просмотров: 829 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Июнь 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz