| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Август » 21 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
11:47 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ |
Տիգրան ՊետրոսՅանց ՀԱՅԱՍՏԱՆ Դու իմն ես եղել միշտ, Հայաստան, Եվ անգամ, երբ դեռ առաջին պապս Նոր միայն պիտի տոհմ հիմնադրեր Եվ դառնար նախնի ՊետրոսՅանց տոհմի: Դու իմն ես եղել միշտ, Հայաստան, Թե անգիտակից ու թե գիտակից Մտորումներիս, դեգերումներիս բոլոր ծալքերում Եվ հորս արյան ու մորս կաթի Հայկականության նրբերանգներում: Դու իմն ես եղել միշտ, Հայաստան, Եվ քեզ զգացել ու սիրել եմ միշտ, Եվ դու, Հայաստան, իմ զավակների Ստացած արյամբ ու նաև կաթով՝ Կլինես հավետ: 18.08.2013
ԶՈՐԱՎԱՐ /տարբերակ/ Դու հայազգի զորական ես, միշտ անպարտ ես, զորավար, Պատվելի ես աշխարհի մեջ քո քաջությամբ, զորավար: Երբ քո տանն ես, միակամ ես՝ դու հզոր ես, հաղթական, Եվ քո տունը Արևի տակ քո երկիրն է՝ Հայաստան: Կրկներգ Հայոց ոգին քո ոգին է, զորավար, Հայոց փառքը զորավոր է, զորավար: Քո անունը զորավար է, հզոր հայ, Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ: Այրուձին քո Արևելքն էր, Արևմուտքն էր ակոսում, Քո զորավոր զորավարն էր այլ գահերի տիրանում: Տիգրան Մեծն է աշխարհով մեկ քո անունը հռչակել, Բաղրամյանը անանց փառքդ վառ աստղերին հասցրել: Կրկներգ Հայոց ոգին քո ոգին է, զորավար, Հայոց փառքը զորավոր է, զորավար: Քո անունը զորավար է, հզոր հայ, Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ: Դու հաղթող ես, գեներալ ես, ծովակալ ես ու մարշալ, Ամենայն տեղ դու զինվոր ես, դու հաղթող ես, զորավար: Քո սխրանքը հազար փառք է, հազար դափնի, հազար ձոն, Քո պատվին է աշխարհի մեջ ամեն օրհնանք, գինեձոն: Կրկներգ Հայոց ոգին քո ոգին է, զորավար, Հայոց փառքը զորավոր է, զորավար: Քո անունը զորավար է, հզոր հայ, Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:
|
|
Просмотров: 650 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/19 |
|
|
|