Արարիչն արարեց Աշխարհը, Արարիչն արարեց Դրախտը, Դրախտում արարեց Հայաստանը: Եփրատն ու Տիգրիսը դարձան Դրախտի եզրեր, Հայաստանը դարձավ Արարչածին կենտրոն...
Եվ Արարչածին Դրախտում Հայոց Ծագեցին լեզուներ,
Ծագեցին արհեստներ, Ծագեց գիտություն...
Լեզուներին հետո տրվեց անուն՝ հնդեվրոպական, Արհեստները դարձան համաշխարհային, Իսկ գիտությունը՝ տիեզերական: Ու մեր պապերը դրանք տվեցին Համայն Աշխարհին...
Զենով ու զենքով և խաղաղությամբ Մտան Միջագետք, Իրան, Եգիպտոս, Հնդկաստան, Աֆրիկյան ափերով հասան Ջիբլարթար՝ Մտան Եվրոպա, Անցան Կովկասը և հայտնվեցին Նույն Եվրոպայի հարթավայրերում...
Հին, Աշխարհի պես հին այս գիտելիքը Նոր-նոր ազգերի քիմքին փուշ դարձավ, Ու հենց նրանք այն պատեցին փոշով...
Այսօր մաքրում ենք դարավոր փոշին Հայոց պատմության մոռացված ծիրից, Մեր պատմությունից...
Ու Աշխարհի դեմ դնում ենք պայման Հայոց պատմության Երթին տալ թևեր Ու վերադառնալ Դրախտ Հայաստան...
Մարինե ՀայրապետյանՈւ Աշխարհի դեմ դնում ենք պայման Հայոց պատմության Երթին տալ թևեր Ու վերադառնալ Դրախտ Հայաստան... Սիրելի Տիգրան ՊետրոսՅանց, թող միշտ արթուն մնա մեր երազանքը...